Լարս Հերտերվիգ
Լարս Հերտերվիգ (նորվ.՝ Lars Hertervig, փետրվարի 16, 1830[1][2][3], Թյուսվեր, Ռուգլան, Նորվեգիա - հունվարի 6, 1902[4][5][1][…], Սթավանգեր, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ: Նորվեգիայում նրան անվանում են «Lysets maler»՝ լույսի նկարիչ[6]: Առավել հայտնի են Ռյուֆյուլկե շրջանի նրա կիսաերևակայական բնանկարները:
Լարս Հերտերվիգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1830[1][2][3] |
Ծննդավայր | Թյուսվեր, Ռուգլան, Նորվեգիա |
Վախճանվել է | հունվարի 6, 1902[4][5][1][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Սթավանգեր, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Lars Hertervig Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Լարս Հերտերվիգը ծնվել է 1830 թվականին Թյուսվեր քաղաքում: 1852 թվականին սկսել է սովորել Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում Հանս Գուդեի մոտ: Երկու տարի անց նրա մոտ ի հայտ են եկել շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ, և նա ստիպված է եղել հեռանալ ակադեմիայից և վերադառնալ Նորվեգիա՝ Սթավանգեր: Հետագայում նա ամբողջ կյանքի ընթացքում տառապել է հոգեկան հիվանդությունից: Միջերկրական ծովի ափին բուժումը չի օգնել, և 1856 թվականի հոկտեմբերին նրան ընդունել են Օսլոյի Գաուստադ հոգեբուժարան: Բուժումն անհաջող է ընթացել, և կյանքի վերջին 30 տարիները նա ապրել է գրեթե աղքատության մեջ. բավարար գումար չի ունեցել նույնիսկ կտավներ գնելու համար և ստիպված է եղել աշխատել գուաշով և ջրաներկով: Որոշ գործերում նա նույնիսկ մի քանի շերտով թղթեր է փակցրել՝ կտավը նմանակելով: Նկարիչը մահացել է Սթավանգերի խնամակալների տանը: Կյանքի ընթացքում գրեթե անհայտ է մնացել: Նրա ստեղծագործությունների մասնակցությամբ առաջին խոշոր ցուցահանդեսը տեղի է ունեցել 1914 թվականին՝ նկարչի մահից 12 տարի անց:
Հերտերվիգի լանդշաֆտներում ներկայացված են Սթավանգերի տեսարանները, ժայռերն ու սոճիները: Նրա լանդշաֆտներում ժայռերն ու ծառերը ֆանտաստիկ ուրվագծեր ունեն, հատկապես 1860-ական թվականներից հետո ստեղծված գործերում: Ժայռերն ու ամպերը հաճախ շատ լավ են նկարված, բնապատկերներին բնորոշ է կապույտ երկինքը:
ՀիշատակԽմբագրել
Նորվեգացի գրող Յուն Ֆոսեի «Մելամաղձություն» (Melancholia I, 1995) վեպը նվիրված է Լարս Հերտերվիգին[7]:
Սթավանգերում պահպանվել է նկարչի տունը: Նրա պատվին անվանվել են փողոց և հրապարակ:
ԳրականությունԽմբագրել
- Koefoed, Holger. Lars Hertervig : lysets maler. Gyldendal, 1984. ISBN 82-05-14982-8.
- Koefoed, Holger. I Lars Hertervigs skog. Gyldendal, 1991 ISBN 82-05-19169-7.
ՊատկերասրահԽմբագրել
«Անտառային լիճ», 1865, Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
«Ծովային բնապատկեր», Նորվեգիայի ազգային պատկերասրահ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. Turner — OUP, 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists
- ↑ 5,0 5,1 5,2 Lars Hertervig — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Michael Price, From darkness into light--the legacy of Lars Hertervig, Scandinavian Review
- ↑ The complete review
Արտաքին հղումներԽմբագրել
- Lars Hertervig (1830-1902) (Stavanger kunstmuseum)
- Lars Hertervig og Carl Fredrik Hill – kreativitet og psykisk sykdom (Tidsskrift for Den norske legeforening)
- Lars Hertervig (1830-1902) (Lokalhistorie fra Rogaland) Archived 2016-03-24 at the Wayback Machine.
- Dokusommer: Lars Hertervig: Lysets vanvidd
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լարս Հերտերվիգ կատեգորիայում։ |