Թյուսվեր (նորվ.՝ Tysvær), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Ակսդալ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Նյունորսկը։ Զբաղեցնում է 425.29 կմ² տարածք[3]։

Թյուսվեր
նորվ.՝ Tysvær
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՌուգլան ֆյուլքե
ՎարչկենտրոնԱկսդալ
Հիմնական լեզուՆյունորսկ
Բնակչություն11 405 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք425.29
Հիմնադրված է1849[2] թ.
Սահմանակցում էSveio Municipality?, Վինդաֆորդ, Կարմյո, Հյոուգեսուն, Ֆինյոյ, Բուկն և Սթավանգեր
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցNedstrand Municipality?, Skjold Municipality?, Avaldsnes Municipality?, Vats Municipality? և Vikedal Municipality?
ISO 3166-2 կոդ1146
tysver.kommune.no
Թյուսվեր կոմունան Ռուգլան ֆյուլքեի քարտեզին

Թյուսվերի զինանշանը խմբագրել

Թյուսվեր կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է սպիտակ թռչուն (փայտփորիկ)՝ ի պատիվ կոմունայի տարածքում բնակվող փայտփորիկների բազմատեսակ պոպուլացիայի[3]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Թյուսվեր կոմունայում բնակվում է 10 925 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը կայուն աճ է գրանցել[3]։

Տնտեսություն խմբագրել

Թյուսվեր կոմունանյի տնտեսության հիմնական ճյուղը նավագնացությունը, ձկնաարդյունաբերությունն ու զբոսաշրջությունն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել