Լարի Հարվեյ (անգլ.՝ Larry Harvey, հունվարի 11, 1948(1948-01-11), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 28, 2018(2018-04-28), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան արտիստ, բարերար և ակտիվիստ։ Իր ընկեր Ջերրի Ջեյմսի հետ «Այրվող Մարդ» իրադարձության համահիմնադիր[1]։

Լարի Հարվեյ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1948(1948-01-11)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 28, 2018(2018-04-28) (70 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓորթլենդի պետական համալսարան և Parkrose High School?
Մասնագիտությունարվեստագետ
ԱնդամությունBlack Rock Arts Foundation? և Burning Man Project?
 Larry Harvey Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Լարի Հարվեյը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, մեծացել Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Փարկրոուզ թաղամասում[2]։ Ավարտել է Փարկրոուզի ավագ դպրոցը 1966 թվականին[3]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում որպես գործավար, որը տեղակայված էր Գերմանիայում[4]։ Հետագայում ընդունվել է Պորտլենդի պետական համալսարան[5]։

Այրվող մարդ խմբագրել

«Այրվող Մարդը» իրադարձությունը սկսվել է 1986 թվականի մի ամառային երեկո։ Մարդու խրտվիլակը տարվել է Սան Ֆրանցիսկոյի Բեյքեր լողափ և հրկիզվել։ Հավաքվել է փոքրաթիվ բազմություն և շուտով մարդու այրումը դարձել է ամենամյա իրադարձություն։ Հաջորդող չորս տարիներին ներկաների թիվն ավելացել է հասնելով 800-ի։ 1990 թվականին, SF Cacophony Society-ի հետ համագործակցությամբ, միջոցառումը տեղափոխվել է Բլեք Ռոք անապատ, Նևադա և տեղի է ունեցել Աշխատավորների օրվան (անգլերեն՝ Labor Day) նվիրված շաբաթվա հանգստյան օրերին։ Եռօրյա 80 հոգանոց «տեղային ճամփորդությունից» հետո այրվող մարդը դարձել է ութօրյա հակամշակութային միջոցառում 70000 մասնակիցներով ամբողջ աշխարհից։

1997 թվականին գլխավոր կազմակերպիչներից վեցը ստեղծել են Բլեք Ռոք Սիթի ՍՊԸ-ն՝ միջոցառումը համակարգելու համար, Հարվեյը դարձել է գործադիր տնօրենը՝ զբաղեցնելով պաշտոնը մինչև մահ։ Հարվեյը տնօրենն էր Բլեք Ռոք Արթս հիմնադրամի, ոչ առևտրային արվեստի դրամաշնորհային կազմակերպություն, որն աջակցում է Բլեք Ռոք Սիթի համայնքից դուրս գտնվող ինտերակտիվ հասարակությանը։

Փիլիսոփայություն և գործունեություն խմբագրել

Լարի Հարվեյը հետաքրքրված և մեծապես ազդվել է Բոուլինգ Մենակի աշխատանքներից, ինչպես նաև «Ռոբերտ Փաթնամի Ամերիկյան համայնքի փլուզումը և վերածնունդը», Վիլյամ Ջեյմսի «Կրոնական փորձառության տարատեսակները» և Զիգմունդ Ֆրոյդի աշխատանքներով[6]։

Նա համակարգողը և համահիմնադիրն էր «Այրվող մարդ» արվեստի բաժնի և ամենամյա միջոցառման։ Հարվեյը «Այրվող Մարդ» կազմակերպության գլխավոր խոսնակն էր և քաղաքականություն մշակողը։ Նա Ալան Ջոնսի հետ մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի Մայր տաճարի «Արմատական ծես»-ին, Օքսֆորդի ուսանողական միության, Նյու Յորքի[7] Կուպեր միության, Հարվարդի համացանցի և հասարակության մասին միջազգային կոնֆերանսին որպես խոսնակ[8] և Սան Ֆրանցիսկոյի համագործակցության ակումբին[9]։

Մահ խմբագրել

Հարվեյը մահացել է 2018 թվականի ապրիլի 28-ին կաթվածի պատճառով, որը նա ստացել էր նույն ամսվա սկզբին[10][11]։ Նա 70 տարեկան էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jacques, Adam (2014 թ․ օգոստոսի 23). «Larry Harvey: The founder of the Burning Man event on adoption, uncontrollable rage - and how Freud became a father figure». The Independent.
  2. «My Brother Larry». Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  3. «Parkrose High (PHS) Class of 1966 Alumni List». Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  4. Whiting, Sam. "Larry Harvey, founder and leader of Burning Man, dies in SF", SFGATE.com, April 30, 2018. Retrieved May 15, 2021.
  5. Rogers, John; Har, Janie. «Burning Man festival co-founder Larry Harvey dead at 70, had ties to Portland». KGW-TV. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին.
  6. «Larry Harvey Obituary (1948 - 2018) - San Francisco, CA - The Oregonian». Legacy.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «The Jackrabbit Speaks: Volume #7 Issue #6». burningman.org. BURNING MAN PROJECT. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին. «In the spring of 2002, Larry Harvey and several Burning Man staff members visited New York City, where Larry delivered a speech at Cooper Union...»
  8. «Second Int'l Harvard Conference on Internet & Society». cyber.harvard.edu. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «Larry Harvey: Burning Man, A Conversation with the Founder (7/19/11)». www.commonwealthclub.org (անգլերեն). 2011 թ․ հուլիսի 20. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «Burning Man founder Larry Harvey in critical condition after massive stroke». San Francisco Gate. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Burning Man founder Larry Harvey dies after massive stroke». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լարի Հարվեյ հոդվածին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Հարվեյ» հոդվածին։