Միջազգային կոնֆերանսներ ցեղասպանության խնդիրների շուրջ
Միջազգային կոնֆերանսներ ցեղասպանության խնդիրների շուրջ, Նյուրնբերգի դատարանի կանոնադրությունը կամ սկզբունքները, որոնցով առաջնորդվել է Միջազգային զինվորական ատյանը նացիստական գլխավոր հանցագործների դատավարության ժամանակ (1945-ի հոկտեմբերի 20 1946-ի հոկտտեմբերի 1)։ Հրովարտակն ընդունվել է 1945-ի օգոստոսի 8-ին և հանդիսանում է պատերազմական գլխավոր հանցագործներին դատելու ու պատժելու մասին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև կնքված համաձայնագրի անկապտելի մասը։ Ատյանի առաջ կանգնած պատերազմական հանցագործներին մեղադրանք է ներկայացվել ագրեսիվ պատերազմի նախապատրաստելու և սանձազերծելու, այսինքն՝ խաղաղության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Հրովարտակի 6-րդ կետի համաձայն, մարդկության դեմ ոճրագործություն են ճանաչվել «պատերազմից առաջ կամ պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության սպանությունը, բնաջընջումը, ստրկացումը, տեղահանությունը և նրա դեմ գործադրված այլ անմարդկային գործողությունները, կամ քաղաքական, ռասայական, կամ կրոնական շարժառիթներով հալածանքները...»։ Հրովարտակի այս կետը հիմք է հանդիսացել «ցեղասպանություն» հասկացության՝ որպես միջազգային հան ցագործության իրավական նորմի մշակման համար։ Հրովարտակում ընդունված սկզբունքները որպես միջագգային իրավունքի հանրաճանաչ սկըգբունքներ հաստատվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերում (տես Միավորված ազգերի կազմակերպությունը և ցեղասպանության խնդիրը)։ Հետագայում դրանց հիման վրա ընդունվել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (1968)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Գրականություն
խմբագրելНюрнбергский процесс над гллвнь/ми военными преступниками, сб. мат-лов, т. 1-7, М., 1957-61. (ռուս.)