Լարիսա Բոգորազ

խորհրդային այլախոհ, քաղաքական բանտարկյալ

Լարիսա Իոսիֆովնա Բոգորազ[4] (օգոստոսի 8, 1929(1929-08-08)[1], Խարկով, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2004(2004-04-06)[2][3][1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային լեզվաբան, իրավապաշտպան, հրապարակախոս, այլախոհ[5][6]: 1989-1996 թվականներին եղել է Մոսկվայի Հելսինկյան խմբի նախագահը:

Լարիսա Բոգորազ
Ծնվել էօգոստոսի 8, 1929(1929-08-08)[1]
ԾննդավայրԽարկով, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 6, 2004(2004-04-06)[2][3][1] (74 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանKhovanskoye Cemetery
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունիրավապաշտպան և լեզվաբան
ԱշխատավայրՆովոսիբիրսկի պետական համալսարան
ԱմուսինԱնատոլի Մարչենկո և Յուլի Դանիել
Պարգևներ և
մրցանակներ
Գալինա Ստարովոյտովայի մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Լարիսա Բոգորազը ծնվել է Խարկովում: Հայրը` Իոսիֆ Արոնովիչ Բոգորազը (1896, Օվրուչ - 1985, Մոսկվա), եղել է տնտեսագետ և գրող, Պետպլանի հանձնաժողովի և ՈւԽՍՀ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի աշխատակից, Խարկովի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, 1936-1941 թվականներին պատիժ է կրել Վորկուտլագում[7]: Մայրը` Մարիա Սամուիլովնա Բրուխման (1901, Տոմաշպոլ-1950), Քաղաքացիական պատերազմի տարիներին աշխատել է բանակի քաղաքական բաժնում: Հոր զարմիկներն են եղել նարոդովոլեց, ազգագրագետ և լեզվաբան Վլադիմիր Բոգորազը և վիրաբույժ Նիկոլայ Բոգորազը[8]: Ծնողներն ամուսնալուծվել են 1930-ականներին, և նրա հայրը նորից ամուսնացել է բանաստեղծուհի Ալլա Զիմինայի հետ (Օլգա Գրիգորևնա Օլսուֆիևա, 1904-1986):

Լարիսա Բոգորազը 1950 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Մինչև 1961 թվականն աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցիչ Կալուգայի մարզի դպրոցներում, այնուհետև՝ Մոսկվայում: 1961-1964 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի մաթեմատիկական և կառուցվածքային լեզվաբանության բաժնի ասպիրանտուրայում: 1964-1965 թվականներին Նովոսիբիրսկի համալսարանի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն: 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը:

Լարիսա Բոգորազը մեծ ազդեցություն ունեցավ Սինյավսկու և Դանիելիայի ձերբակալությունից հետո իրադարձությունների զարգացման վրա: ԽՍՀՄ գլխավոր դատախազին ուղղված իր առաջին նամակը Բոգորազն ավարտեց «մարդկայնության և օրինականության գերակայության պահպանման պահանջով»: 1966 թվականի փետրվարին Մարիա Ռոզանովայի հետ միասին նա կատարում էր այդ գործով դատաքննության սղագրությունը: Այնուհետև այս գրառումները հիմք հանդիսացան «Ա. Սինյավսկու և Յու. Դանիելիայի գործով Սպիտակ գրքի» համար[9]:

1968 թվականին Պավել Լիտվինովի հետ միասին պատրաստեց «համաշխարհային հանրությանը» ուղղված առաջին նամակը՝ կապված «քառյակի գործի» հետ (Յուրի Գալանսկով, Ալեքսանդր Գինզբուրգ, Ալեքսեյ Դոբրովոլսկի, Վ. Լաշկովա):

 
Ցուցարարների պաստառներից մեկի լուսանկարը

Բոգորազը մասնակցել է 1968 թվականի օգոստոսի 25-ին խորհրդային զորքերի Չեխոսլովակիա մտցնելու դեմ Կարմիր հրապարակում կազմակերպված հայտնի բողոքի ցույցին[10]: Դրա համար նա դատապարտվել է 4 տարվա աքսորի Իրկուտսկի մարզ (1968-1971): 1976-1984 թվականներին եղել է «Հիշողություն» գրաքննության չենթարկվող պատմական ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Բոգորազը շարունակել է իր ակտիվ գործունեությունը՝ այցելելով բանտարկյալների և անցկացնելով սեմինարներ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Եղել է «Մարդու իրավունքներ» ռուս-ամերիկյան համատեղ հասարակական կազմակերպության նախագահը: 1996 թվականին թողել է պաշտոնը, բայց շարունակել է գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության համար մինչև իր մահը:

Մահվանից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել է բաց նամակ՝ դատապարտելով 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունը և 2003 թվականի Իրաքյան պատերազմը:

Լարիսա Բոգորազը մահացել է 2004 թվականի ապրիլի 6-ին, 74 տարեկան հասակում, կաթվածից[11][12]:

ԸնտանիքԽմբագրել

  • Առաջին ամուսին՝ Յուլի Մարկովիչ Դանիել
  • Որդի՝ Ալեքսանդր
  • Երկրորդ ամուսին՝ Անատոլի Տիխոնովիչ Մարչենկո
  • Որդի՝ Պավել

ԳրքերԽմբագրել

  • Цветы на перелоге (повесть для детей, с Б. Харчуком и Я. Гарбузенко). — М.: Молодая гвардия, 1960.
  • Сны памяти. — Харьков: Права людини, 2009.

Ելույթներ և հոդվածներԽմբագրել

Տեղեկատվություն «Ընթացիկ իրադարձությունների տարեգրության» մեջԽմբագրել

ԽՍՀՄ ՊԱԿ-ի փաստաթղթերըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. По паспорту — Богораз-Брухман
  5. Богораз Лариса Иосифовна (1929—2004).
  6. Богораз Лариса Иосифовна
  7. «Без Родины, без нации, без своей среды»
  8. Лариса Богораз «Сны памяти»
  9. Антология самиздата. Белая книга.
  10. Л.Терновский. «Зачем» или «почему»
  11. «Russia: Soviet Dissident Larisa Bogoraz Dead At 74»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2019-11-05 
  12. «FindArticles.com | CBSi»։ findarticles.com։ Վերցված է 2019-11-05 

Արտաքին հղումներԽմբագրել