Անատոլի Մարչենկո

խորհրդային այլախոհ, քաղաքական բանտարկյալ

Անատոլի Տիխոնովիչ Մարչենկո (ռուս.՝ Анато́лий Ти́хонович Ма́рченко, հունվարի 23, 1938(1938-01-23)[1][2], Բարաբինսկ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 1986(1986-12-08)[1][2], Չիստոպոլ, ԽՍՀՄ), խորհրդային այլախոհ, գրող, մարդու իրավունքների պաշտպան, խորհրդային քաղաքական բանտարկյալ, Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի ազատ մտքի մրցանակի առաջին ստացողներից մեկը (Նելսոն Մանդելայի հետ), որին նա արժանացել է 1988 թվականին, հետմահու։ Տարբեր դատվածություններով բանտերում և աքսորներում նա անցկացրել է մոտ 20 տարի[3]՝ դառնալով Խորհրդային Միության «հավետ բանտարկյալներից մեկը»[4]։

Անատոլի Մարչենկո
ռուս.՝ Анато́лий Ти́хонович Ма́рченко
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1938(1938-01-23)[1][2]
ԾննդավայրԲարաբինսկ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 8, 1986(1986-12-08)[1][2] (48 տարեկան)
Մահվան վայրՉիստոպոլ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, իրավապաշտպան, հիշատակագիր, այլախոհ և Քաղաքական բանտարկյալ
ԱմուսինԼարիսա Իոսիֆովնա Բոգոռազ
Պարգևներ և
մրցանակներ
Յուրի Օռլովի ազատումից հետո, նա, իհարկե, թիվ մեկ խորհրդային քաղբանտարկյալն էր»[5]։

Մարչենկոն ի սկզբանե եղել է հորատող, այլ ոչ թե մտավորական[6]։ Նա ծայրահեղական, իսկ ավելի ուշ գրող և քաղաքական բանտարկյալ է դարձել սկսած 1958 թվականից, մի քանի անգամ աշխատանքային ճամբարներում և բանտերում ազատազրկման արդյունքում՝ այլախոհների հետ առնչվելով[7][4]։

Նա առաջին լայն ճանաչման արժանացավ «Իմ վկայությունը» ինքնակենսագրական գրքով, որը խորհրդային աշխատանքային ճամբարների ու բանտերի մասին է։ Նա այդ մասին որոշեց գրել 1966 թվականին, երբ Մոսկվա ժամանելուց հետո երկրորդ անգամ ազատազրկվեց[8]։ Արևմուտքում սենսացիա առաջացրեց, երբ 1969 թվականին Խորհրդային Միությունում «Սամիզդատ» հրատարակչությունը սահմանափակ քանակով հրապարակեց այն։ Նա ամբողջ աշխարհի, նաև ԽՍՀՄ-ի ընթերցողների ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ խորհրդային Գուլագները չեն դադարել գործել նաև Իոսիֆ Ստալինից հետո[9]:58:

1968 թվականին Չեխոսլովակիա ներխուժումից առաջ նա բաց նամակով հանդես եկավ, որում կանխատեսում էր այդ դեպքերը, և շուտով կրկին ձերբակալվեց։ Նա կարճաժամկետ ազատ արձակվեց 1970 թվականի սկզբին, սակայն 1974 թվականին հարցաքննվեց և մեկ տարի անց աքսորվեց Իրկուտսկի մարզ։ Նա չլռեց։ 1976 թվականին Մոսկվայի Հելսինկյան խմբի հիմնադիրներից մեկը դարձավ։ 1981 թվականին նա կրկին ձերբակալվեց և բանտարկվեց։ Նա շարունակել է գրել բանտում եղած ողջ ընթացքում՝ խորհրդային քաղբանտարկյալների ճակատագրի մասին տեղեկատվություն տարածելով[4]։

Նա մահացել է Չիստոպոլի բանտի հիվանդանոցում իր վերջին ազատազրկման ժամանակ, 48 տարեկան հասակում, երեք-ամսյա հացադուլից, որը նա սկսել էր բոլոր խորհրդային քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով[10]։ Նրա մահվան կապակցությամբ միջազգային հանրության զայրույթը հիմնական գործոններից մեկն էր, որն առիթ հանդիսացավ, որ 1987 թվականին Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը արտոնեց քաղբանտարկյալների լայնածավալ ազատ արձակման գործընթացը։

Կենսագրություն

խմբագրել

Մարչենկոն ծնվել է 1938 թվականին Արևմտյան Սիբիրում՝ Բարաբինսկում։ Նրա ծնողները եղել են թերուս երկաթուղայիններ (հայրը՝ Տիխոն Ակիմովիչը, շոգեքարշի հնոցապան էր, իսկ մայրը՝ կայարանների մաքրուհի)[6]։ Նրա պապը գյուղացի էր, ով գնդակահարվել էր Կոլչակի կողմից։ Ունեցել է երկու եղբայր, որոնցից մեկը մահացել է շատ երիտասարդ հասակում։

Նա թողել է դպրոցը 8 տարում երկու կարճատև ամբողջական միջնակարգ կրթություն ստանալով։ Այնուհետև նա մտել է կոմերիտականների շարքերը և դարձել հորատողների խմբի հերթափոխի պետ, որով ճանապարհորդել է Սիբիրում։

1958 թվականին, Կարագանդայի էլեկտրակայանում աշխատելիս նա խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում ստացավ իր առաջին ազատազրկման ժամկետը։ Որոշ չեչեն աքսորյալներ աշխատանքային հանրակացարանում ծեծկռտուք էին սկսել ռուսների հետ, Մարչենկոն միջամտել էր՝ փորձելով բաժանել կռիվը[11]։ Պայքարի ավարտից հետո, երբ կռվողներից շատերը հեռացել էին, ոստիկանությունը առանց մեղավոր անմեղ հարցնելու անխտիր ձերբակալել էր բոլոր մնացածներին։ Ձերբակալվածներին ձևական դատական գործընթացից հետո Կարագանդայի ուղղիչ-աշխատանքային ճամբարներ ուղարկեցին[12]։

Քաղաքական բանտարկյալ

խմբագրել

1960 թվականին նա փախավ ճամբարից (ճակատագրի հեգնանքով, նրա դատավճիռը արդեն բեկանվել էր), և տեսնելով, որ ԽՍՀՄ-ում ապագա չի ունենա, փորձեց փախչել Իրանի սահման։ Սակայն հոկտեմբերի 29-ին Աշխաբադի սահմանից ոչ հեռու նրան բռնեցին։ Հետագայում, 1961 թվականի մարտի 2-ին նա դատապարտվեց դավաճանության համար։ Այդ մեղադրանքը նրա դեմ հարուցվել էր, քանի որ նա, իբրև թե, մտադիր էր մասնակցել ԽՍՀՄ-ի դեմ կազմակերպվող վարձատրվող աշխատանքներին, սակայն ըստ էության պատիժվեց ԽՍՀՄ-ից հեռանալու փորձ կատարելու համար։ 1961 թվականի մարտի 3-ին նա դատապարտվեց ազատազրկման, իսկ դա նշանակում էր, որ կյանքը խորտակված է, բայց դա փոխեց նրա կյանքը, քանի որ նա հայտարարվեց քաղաքական բանտարկյալ, այլ՝ ոչ սովորական հանցագործ։ Նա վեց տարով ազատազրկվեց աշխատանքային ճամբարում[13]։

Մի քանի ամսվա ընթացքում մի շարք տարանցիկ բանտերով նա տեղափոխվեց Մորդովիայի աշխատանքային ճամբար։ Փախուստի անհաջող փորձից հետո նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով տխրահռչակ Վլադիմիրյան բանտում։ Այն ժամանակ նա երկարատև հացադուլ սկսեց, հետագայում հաճախակի կրկնելով այդ մարտավարությունը։ 1963 թվականին նրան տեղափոխեցին ետ՝ Մորդովայի աշխատանքային ճամբար։ Թեև 1966թվականի մարտին թարախային մենինգիտի նոպայից հետո որևէ բժշկական օգնություն չստանալով, նա ողջ մնաց, բայց ականջների խնդիր ունեցավ, որը նրան անհանգստացրեց հետագա ողջ կյանքի ընթացքում։

Ճամբարներում եղած ժամանակ նա սովորել է, կրթվել, կարդացել մի շարք հասարակական-քաղաքական աշխատություններ, այդ թվում, Լենինի հատորների ամբողջական ժողովածուն, ավելի ուշ նաև՝ Մարքսի և Էնգելսի ամբողջական ժողովածուները։ Նա նաև հանդիպել է մի շարք ինտելեկտուալ քաղաքական բանտարկյալների, այդ թվում ՝ Յուլի Դանիելի հետ, հանդիպում, որ հետագայում ճակատագրական եղավ Մարչենկոյի համար։

Առաջին ազատագրումը, և «Իմ վկայությունը» գիրքը

խմբագրել

1966 թվականի նոյեմբերի 2-ին Մարչենկոն ազատ արձակվեց։ Ամիսներ ճանապարհորդելով նա փորձում էր բնակավայր գտնել, որտեղ թույլ կտան գրանցվել ապրելու համար։ Նրան վերջապես հաջողվում է գրանցման թույլատրվություն ստանալ Բարաբինսկում, իսկ ավելի ուշ՝ Ալեքսանդրովում (Վլադիմիրի մարզ)։ 1968 թվականի մայիսին, դեռ ձևականորեն ապրելով Ալեքսանդրովում, նա Մոսկվայում բեռնակիր էր աշխատում. դա նրան հասանելի միակ աշխատանքն էր, թեև բժիշկներն արգելել էին զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով։

Այդ ընթացքում նա հանդիպում է Լարիսա Բոգորազին՝ Յուլի Դանիելի կնոջը (թեև նրանք բաժանման գործընթացում էին), ինչպես նաև նրա շրջապատից մի շարք այլ մարդկանց։ Նրանք Մարչեկոյին աջակցեցին բժշկական օգնություն ստանալ և լուծել ինչպես ականջների, այնպես էլ ստամոքսի ներքին արյունահոսության խնդիրները։ Նա ճամբարների և բանտախցի ընկերների մասին գրելու վճռականությամբ լի էր և լծվեց աշխատանքի։

1967 թվականի դեկտեմբերին Մարչենկոն ավարտեց «Իմ վկայությունը» իր առաջին գիրքը։ Այն վկայում էր այն մասին, որ Գուլագները դեռ ամբողջ ծավալով գործում էին ոչ միայն Խրուշչովի, այլև՝ Լեոնիդ Բրեժնևի օրոք։ The Daily TelegraphԻմ վկայությունը գիրքը որակել է որպես «չափազանց կարևոր գիրք, ... լիովին իրատեսական, ամբողջական, փաստացի և միևնույն ժամանակ խորապես և մարդկային՝ հաշվի առնելով ռուսական բանտային և ճամբարային կյանքը...»

Նա ներկայացրել է իր եղած ճամբարների ու բանտերի մանրամասն հաշվետվություն, ինչպես նաև լայնորեն ներկայացրել է այնտեղի պայմանները։ Գրքի պատճառով նա հետագայում կալանք վաստակեց հակախորհրդային ագիտացիայի և քարոզչության համար։

Մարչենկոն այլախոհ է դառնում

խմբագրել

1967 թվականի սեպտեմբերի 5-ին, Ալեքսանդր Գինսբուրգի մոր բնակարանում խուզարկության ժամանակ հայտնվելով՝ Մարչենկոն իշխանություններին հայտարարեց այլախոհների շարքերում լինելու մասին, որը մեկ այլ հանրաճանաչ դատական գործընթաց էր։

1968 թվականի մարտի 27-ին նա բաց նամակ է գրում Ալեքսանդր Չակովսկիին (հետագայում Գրական թերթի գլխավոր խմբագիր)։ Ապրիլի 17-ին նա մի շարք նամակներ է հղում Խորհրդային Կարմիր Խաչին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների[14]։ Նրա հաջորդ շեշտադրումը լինում է Չեխոսլովակիայում խորհրդային զորքեր մտցնելու վտանգի մասին։ Հուլիսի 22-ից նա բաց նամակներ է գրում տարբեր հրատարակչություններ, այդ թվում՝ Արևմտյան կոմունիստական ԶԼՄ-ներին տիրող իրավիճակի մասին և ասելով, որ ԽՍՀՄ-ը թույլ չի տվել շարունակել Պրահայի գարունը։

Դա չափազանց էր իշխանությունների համար. հուլիսի 28-ին նա ձերբակալվեց և մեղադրվեց անձնագրային ռեժիմի խախտման համար։ Օգոստոսի 21-ին (նույն օրը, երբ Խորհրդային Միությունը ներխուժել է Չեխոսլովակիա, ինչպես նա կանխատեսել էր դա) նա դատապարտվեց առավելագույն պատժի հանցագործության համար՝ մեկ տարվա աշխատանքային ճամբար։ Իրականում նրա հանցագործությունը Չեխոսլովակիայի մասին բաց նամակն էր[15]։

Այնուհետև նա ուղարկվեց հյուսիսային նահանգի Պերմի ճամբար։ 1969 թվականի հուլիսի 27-ին լրանում էր նրա ազատազրկման ժամկետը, բայց մինչ այդ նրան դատեցին «խորհրդային քաղաքական համակարգի զրպարտման մեջ»՝ նկատի ունենալով Չեխոսլովակիան և մարդու իրավունքները ԽՍՀՄ-ում։ Իրականում, ինչպես խորհրդային պաշտոնյաներն ավելի ուշ խոստովանեցին, դա Արևմուտքում Իմ վկայությունը գրքի հրապարակումն էր։ Այդ մեղադրանքով դատապարտվեց օգոստոսի 22-ին, իսկ օգոստոսի 26-ին նա դատապարտվեց ևս երկու տարվա ազատազրկման[16]։

Սիբիրյան աքսոր և ընտանիք

խմբագրել

Թեև շատերը (այդ թվում՝ նրա ամերիկյան հրատարակիչ, Դաթոնը) չէին սպասում, որ նա կդատապարտվի ազատազրկման, նա ազատ արձակվեց 1971 թվականի օգոստոսին։

Աքսորավայրից ազատ արձակվելուց հետո նրան երկրից չբացակայելով ապրելու վայրը ընտրելու հնարավորություն տրվեց։ Նա ընտրեց Չունան (Սիբիր), որտեղ աքսորված էր նրա այլախոհ ընկեր Լարիսա Բոգոռոզը (նա դատապարտվել էր չորս տարով, երբ 1968 թվականի օգոստոսին հրապարակայնորեն հանդես եկավ Չեխոսլովակիա ներխուժելու դեմ)։

Բոգոռոզը արդեն բաժանված էր Յուլի Դանիելից։ Նրանք բանտից ազատվելուց հետո ամուսնացան։

Սեպտեմբերին 1972 թվականի զույգը վերադարձավ Տառուսա (Կալուգայի մարզ)։ Նրանք ձմռանը ունեցան մեկ որդի՝ Պաուլը։ Մարչենկոյի առողջությանը թույլ չէր տալիս ցանկացած աշխատանք կատարել. նա աշխատանքի անցավ որպես հնոցապան։

Մարչենկոն շարունակում է այլախոհական գործունեություն

խմբագրել

Տառուսան մոտավորապես 100 կմ հեռավորության վրա էր Մոսկվայից և ընկերների հետ կապը չէր խզվել։ Մարչենկոն և Բոգոռոզը մտածում էին արտագաղթի մասին է։

1973 թվականի օգոստոսի 23-ին նա գրել է Կուրտ Վալդհայմին (այն ժամանակ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար)`հայտնելով իր մտահոգությունը այլ բանտարկյալների վիճակի վերաբերյալ, ապա նամակ է գրում Բրանդտին՝ զգուշացնելով վտանգի մասին։ Իշխանությունները 1974 թվականին ավելի ուժեղացրեցին Մարչենկոյի նկատմամբ հետապնդումները, սակայն նա չդադարեց գործել։

Դեկտեմբերի 10-ին նա նամակ գրեց Նիկոլայ Պոդգորնիին (այն ժամանակ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահ) խորհրդային քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ նշելով, որ մտադիր են ԱՄՆ արտագաղթել։ Պատասխանը եղավ խրախուսական. կառավարությունը համաձայն էր Մարչենկոյին տալ արտագնա վիզա Իսրայել, եթե նրանք համագործակցեին խորհրդային քարոզչություն անել։ Մարչենկոն հրաժարվեց համագործակցել, չնայած ԽՍՀՄ-ից հեռանալու համար նա կարող էր հետո հեշտությամբ փոխել է իր նշանակումը։

Առաջին խոշոր հացադուլ

խմբագրել

Որևէ կերպ համագործակցելուց հրաժարվելու հետևանքով 1975 թվականի փետրվարին նրան կրկին բանտարկեցին[17]։ Ի պատասխան, նա հացադուլ հայտարարեց։ Նրան կրկին աքսորեցին Սիբիր, Չունա։ Հացադուլը դադարեցրեց միայն ապրիլի 21-ին, երբ պարզ դարձավ, որ նրա կյանքին վտանգ է սպառնում. այն տևեց 53 օր։ Այդ ընթացքում նրան տեղափոխեցին Սիբիրի մի շարք բանտեր (Սվերդլովի, Նովոսիբիրսկի և Իրկուտսկի

Կրկին աքսոր

խմբագրել

Չունայում նա կրկին անցավ անտառահատման վերամշակման աշխատանքի։ Ավելի ուշ՝ 1975 թվականին, նա սրտի նյարդաբորբի նոպա ունեցավ, տեղափոխվեց Իրկուտսկի հիվանդանոց, չնայած ստիպված էր մինչև լիովին ապաքինվելը հեռանալ հիվանդանոցից։

Սիբիրյան այս աքսորի ընթացում՝ 1975 թվականի հոկտեմբերին, նա ավարտեց իր երկրորդ գիրքը, որը ներառում էր վերջին իրադարձությունները և հացադուլը։ 1976 թվականին նա Մոսկվայի հելսինկյան խմբի հիմնադիրներից մեկն էր։

Վերջին տարիների ազատություն

խմբագրել

1978 թվականի սեպտեմբերին աքսորի ժամկետն ավարտվեց, և նրան թույլ տվեցին Չունան լքել։ Նա ընտանիքով վերադարձավ Մոսկվա։ Նրան վերջնագիր տրվեց՝ կամ լքել Խորհրդային Միությունը, կամ վերադառնալ բանտ, սակայն նա այն անտեսեց։

Այս ժամանակահատվածում նա ավարտեց իր երրորդ և վերջին գիրքը՝ Ապրել ինչպես բոլորը։ Վերնագիրը իր սիրած արտահայտությունն էր դարձել։ Գիրքն ընդգրկում է 1966-1969 թվականներից (երբ նա գրել է Իմ վկայությունը) ընդհուպ մինչև այն հրապարակելու հետ կապված հալածանքները։

1980 թվականին նա ձերբակալվեց այն հրապարակելու համար։ 1981թվականի սեպտեմբերի 3-ին նա դատվեց «հակախորհրդային քարոզչության համար» և հաջորդ օրը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց (5 աքսորներից վերջինը)։

Վերջին հացադուլ և վախճան

խմբագրել

1983 թվականի դեկտեմբերին նա դաժան ծեծի ենթարկվեց պահակների կողմից՝ կորցնելով գիտակցությունը։

Հաջորդ մի քանի տարիներին Բոգոռոզը սկսեց հասարակական քարոզարշավ՝ խորհրդային քաղբանտարկյալներին ազատ արձակելու քարոզարշավ, որը ի վերջո հաջողություն ունեցավ Գորբաչովի օրոք, 1987 թվականին։ Սակայն արդեն ուշ էր Մարչենկոյի համար. նա մահացել էր դեռ մինչև Գորբաչովի որոշումը։ Ճակատագրի հեգնանքով նա մահացել էր խորհրդային քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ անելուց։

Այս վերջին հացադուլն սկսվել էր 1986 թվականի օգոստոսի 4-ին, երբ նա նամակ էր գրել Վիեննայում կայանալիք Հելսինկիի եզրափակիչ կոնֆերանսին։ Սակայն համաշխարհային մամուլում շատ քիչ արձագանք գտավ նրա հացադուլը։

Թեև տեղեկություններ կան, որ խորհրդային իշխանությունները պատրաստվում էին ազատ արձակել Մարչենկոյին, սակայն նա մահացավ 1986 դեկտեմբերի 8-ին՝ ընտրությունների նախօրեին։ Խորհրդային իշխանությունը ներդրեց բոլոր ջանքերը, որպեսզի թաքցնի Մարչենկոյի մահվան պատճառը[18]։

Մահվան ստույգ պատճառները հայտնի չեն։ Որոշ տվյալներ վկայում են սրտի հետ կապված խնդիրներ, այլը՝ ինսուլտը, սակայն հասկանալի է, որ նրա մահը երկարատև հացադուլի հետևանք էր։

Հուղարկավորություն

խմբագրել

Մարչենկոյի կինը և որդին մեկնեցին Չիստոպոլ։ Նրանք թույլ չտվեցին մարմինը Մոսկվա տեղափոխել։ Անատոլի Մարչենկոյի հուղարկավորությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, Չիստոպոլի բանտի մոտ, ռուս ուղղափառ եկեղեցու արարողակարգով։ Նրա այրուն մերժվեց մահվան վկայականը, և նա ստիպված էր Մարչենկոյի անունը գնդիկավոր գրչով գրել սոճուց պատրաստված խաչի վրա։

Սախարովի անվան մրցանակ (հետմահու)

խմբագրել

1988 թվականին Անատոլի Մարչենկոյին հետմահու շնորհվել է Սախարովի անվան մտքի ազատության մրցանակ։ Մրցանակը հանձնվել է նրա կնոջը՝ Լարիսա Բոգոռազին։ Անդրեյ Սախարովն իր ելույթում հարգանքի տուրք մատուցելով Մարչենկոյին ասել է.

  Անատոլի Մարչենկոյի Իմ ցուցմունքները առաջինն էր, որ բարձրաձայնեց հետստալինյան ճամբարների և բանտերի մասին ճշմարտությունը։ Նրա գիրքը մեր երկրում իրավապաշտպան շարժման հիմնասյուներից է։ Ոչ բռնի պայքարի միջոցով արդարության հասնելու իր բարոյական ոգով, հանուն արդարության՝ ամբողջական և անթաքույց ճշմարտության իր մղումով գիրքն ատելություն առաջացրեց ռեպրեսիվ մարմինների մոտ նրա հեղինակի նկատմամբ։ Նրա ողջ հետագա կյանքը և ողբերգական մահը Չիստոպոլի բանտում նրան՝ ճշմարտության, համբերության և բարձր բարոյական այդ սկզբունքների համար ոչնչացնելու միջոցներ էին։ Մարչենկոյի կյանքի ձեռքբերումները ու աշխատանքը հսկայական ներդրում է ժողովրդավարության, մարդասիրության և արդարության գործում[19]։  

Քաղվածքներ

խմբագրել
  Երբ փակված էի Վլադիմիրյան բանտում, հաճախ էի հուսահատության գիրկն ընկում։ Սովը, հիվանդությունը, և առաջին հերթին, անօգնականությունը, չարի դեմ պայքարելու բացարձակ անհնարինությունը ինձ դրդում էին, որ ես ինքս ինձ նետեմ բանտապահների վրա միակ նպատակ ունենալով մահանալ։ .. Մի բան է միայն խանգարել ինձ, մի բան, մեկը տվեց ինձ ուժ գոյատևել այս մղձավանջում, հուսադրեց, որ ես, ի վերջո, դուրս կգամ ու կպատմեմ ամբողջ աշխարհին իմ տեսածն ու զգացածը։ .. Ես խոսք տվեցի այդ մասին իմ ընկերներին, ովքեր արդեն շատ տարիներ էին անցկացրել ճաղերի և փշոտ մետաղալարերի հետևում։
- Իմ վկայությունը, Ներածություն
 
  Ես համոզված եմ, որ հրապարակայնությունը միակ գործուն միջոցն է չարի և անօրինականության դեմ պայքարի, որը ծաղկում է այսօր իմ երկրում։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. "To Live Like Everyone", pg. vi
  4. 4,0 4,1 4,2 Hyung-min, Joo (2004)."Voices of Freedom: Samizdat". Europe-Asia Studies. 56 (4): 571–94. doi:10.1080/0966813042000220476.
  5. Natan Shcharansky.
  6. 6,0 6,1 Marchenko, Anatoly (1971) [1969].
  7. Marchenko, Anatoly (1980).
  8. Marchenko, Anatoly (1989).
  9. Toker, Leona (2000).
  10. "To Live Like Everyone", pg. 219
  11. "To Live Like Everyone", pg. 217
  12. "My Testimony", pg. 13, pg. 25
  13. "My Testimony", pp. 26-27
  14. «A Chronicle of Current Events (CCE 2.6), 30 June 1968, "A Letter by Anatoly Marchenko"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. «CCE 3.1, 30 August 1968, "Responses in Moscow to the events in Czechoslovakia."». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  16. «CCE 10.1, 31 August 1969, "The Trial of Anatoly Marchenko (Perm Region)"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  17. «CCE 35.2, 31 March 1975, "The Case of Anatoly Marchenko"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «The Bukovsky Archives, 4 February 1987, 206-B». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  19. Sakharov Prize Network.

Մատենագիտություն

խմբագրել
  • Anatoly Marchenko, (translator Michael Scammell), My Testimony (Dutton, New York, 1969)
  • Anatoly Marchenko, (editor Joshua Rubenstein), From Tarusa to Siberia (Strathcona, Michigan, 1980)
  • Anatoly Marchenko, (translator Paul Goldberg), To Live Like Everyone (Henry Holt & Co., New York, 1989)
  • Marchenko, Anatoly (1980 թ․ մայիս). «Some are more equal than others». Society. 17 (4): 9–11. doi:10.1007/BF02694798.

Այլ աղբյուրներից

խմբագրել

Գրականություն

խմբագրել