Յուլի Դանիել

ռուս արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Յուլի Դանիել (ռուս.՝ Юлий Маркович Даниэль, հանդես է եկել նաև Նիկոլայ Արժակ, Յուրի Պետրով կեղծանուններով, նոյեմբերի 15, 1925(1925-11-15)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[2][3][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։

Յուլի Դանիել
ռուս.՝ Юлий Маркович Даниэль
Ծնվել էնոյեմբերի 15, 1925(1925-11-15)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[2][3][5][…] (63 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Գրական անունNikolaj Aržak[6]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[7]
ԿրթությունՄոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան
Պարգևներ«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱմուսինԼարիսա Իոսիֆովնա Բոգոռազ

Ծնվել է հրեա գրող, դրամատուրգ Մարկ Դանիելի ընտանիքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, աշխատել գրականության ուսուցիչ։ 1955 թվականին նրան ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ շեղվում է պարտադիր ծրագրից։ Դասերը վարել է հետաքրքիր և բարձր մակարդակով, վայելել է աշակերտների սերն ու հարգանքը։

1957 թվականից ԽՍՀՄ-ում հրատարակվել է որպես թարգմանիչ։ 1958 թվականից արտասահմանում, Նիկոլայ Արժակ կեղծանունով հրապարակել է պատմվածքներ և վիպակներ, որոնցում քննադատել է խորհրդային իշխանություններին։ Այդ հրապարակումների համար 1965 թվականին ձերբակալվել է և 1966 թվականին դատապարտվել՝ 5 տարի պատիժը կրելու ճամբարային ռեժիմում։ 1970 թվականին ազատվելուց հետո ապրել է Կալուգայում, հանդես է եկել որպես թարգմանիչ՝ Յուրի Պետրով կեղծանունով։ Թարգմանել է համաշխարհային (այդ թվում՝ հայ) պոեզիայից[8]։

Թաղված է Վագանկովյան գերեզմանոցում։

Յուլի Դանիելը հայերենԽմբագրել

  • Բիբլիական թեմաներով; Բանաստեղծություն; Աղոթք; Երգ; Ռոմանս հայրենիքի մասին; Դատավճիռ; Կժի արարումը; Ժամապահը; Ամանորի քայլերգ-հռչակագիր; Շիշը ծովում։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 143-161։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118678760 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  6. Czech National Authority Database
  7. LIBRIS — 2012.
  8. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 141-142: