Յուրի Գալանսկով
Յուրի Գալանսկով (ռուս.՝ Юрий Тимофеевич Галансков, հունիսի 19, 1939[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 1972[1], Բարաշևո, Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ:
Յուրի Գալանսկով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1939[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1972[1] (33 տարեկան) |
Վախճանի վայր | Բարաշևո, Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Kotlyakovo Cemetery |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և լրագրող |
Լեզու | ռուսերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ |
Եղել է հակաբռնության հետևողական կողմնակից: 1960-1961 թվականներին հանդես է եկել «Համընդհանուր զինաթափման կողմնակիցների համաշխարհային միություն» ստեղծելու նախաձեռնությամբ և նույնիսկ ապագա կազմակերպության համար գրել է ծրագրի նախագիծ: 1961 թվականին ընդգրկվել է ինքնահրատի (սամիզդատ) «Ֆենիքս» ժողովածուն հրատարակողների խմբում: 1965 թվականի դեկտեմբերի 5-ին մասնակցել է «հրապարակայնության հանրաքվեին» Մոսկվայում: 1967 թվականի հունվարի 19-ին ձերբակալվել է: 1968 թվականի հունվարի 12-ին դատապարտվել է 7 տարվա խիստ ռեժիմով ճամբարային բանտարկության: Պատիժը կրել է Մորդովիայի 17-ա ճամբարում: Մահացել է ճամբարի հիվանդանոցում արյան վարակումից, վիրահատությունից հետո[2]:
Յուրի Գալանսկովը հայերենԽմբագրել
- Մասրենի; Առավոտ; Պատերազմ; Մարդկային մանիֆեստ; Արդարության արյունոտ շուրթերը: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 59-76: Թարգմ.՝ Խորեն Գասպարյան:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 57: