Լավերնա Քոքս (անգլ.՝ Laverne Cox,մայիսի 29, 1972(1972-05-29)[1], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, ԼԳԲՏ ակտիվիստ։ Քոքսն առավել հայտնի է դարձել «Netflix» ալիքով ցուցադրված «Նարնջագույն․ սեզոնի հիթը» սերիալում Սոֆի Բուրսեթ դերի շնորհիվ[2]։ Այս դերի համար նա 2014 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ նրան դարձնելով առաջին տրանսգենդերը, որն առաջադրվել է դերասանական անվանակարգում մրցանակ ստանալու համար[3]։ 2015 թվականին Քոքսն ընդգրկվել է «Time» ամսագրի տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում[4]։

Լավերնա Քոքս
Ծնվել էմայիսի 29, 1972(1972-05-29)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՄոբիլ, Ալաբամա, ԱՄՆ
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Alabama School of Fine Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ
lavernecox.com

Վաղ տարիներ խմբագրել

Քոքսը ծնվել է Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում՝ ի ծնե ստանալով Ռոդերիկ անունը(անգլ.՝ Roderick Laverne Cox)[5]։ Նրան մեծացրել են այրի մայրը և տատիկը։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Լամարը, որը մինչև տրանսգենդերների անցումը խաղացել է Սոֆիի դերը «Նարնջագույն․ սեզոնի հիթը» սերիալում[6][7][7]։ 11 տարեկանում Քոքսը փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ հասկացել է, որ իր մոտ զգացմունքներ է առաջացել համադասարանցիների հանդեպ, ինչպես նաև դպրոցում նրան ծաղրելու համար[8]։

Քոքսն ավարտել է Ալաբամա նահանգի Բիրմինգհեմի արվեստի դպրոցը, որտեղ սովորել է գրել՝ նախքան իր մասնագիտությունը պարուհի փոխելը[9]։ Նա երկու տարի՝ մինչև տեղափոխվելը Մանհեթենի Մերիմաունտ քոլեջ, սովորել է Բլումինգթոնի Հնդկական համալսարանում, որտեղ իր մասնագիտությունը փոխել է պարուհի (դասական բալետ), որպեսզի տիրապետի դերասանական վարպետությանը[10]։

Գործունեություն խմբագրել

Նյու Յորքում ապրելու տարիներին Քոքսը նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ խաղալով ոչ մեծ դերեր։ Հեռուստատեսությունում Քոքսի նորամուտը եղել է 2008 թվականին՝ «Օրենք և կարգ․ հատուկ կորպուս» սերիալի էպիզոդներում, իսկ հետագայում հայտնվել է «Օրենք և կարգ» և «Մահացու ձանձրույթ» սերիալներում։ 2010 թվականին նա դարձել է «VH1» ալիքով ցուցադրվող «Transform Me» շոուի հաղորդավարը և պրոդյուսերը[11]։ Նրա առաջընթացը եղել է 2013 թվականին՝ «Netflix» ալիքով ցուցադրվող «Նարնջագույն․ սեզոնի հիթը» սերիալի թողարկվելուց հետո, որտեղ Քոքսը խաղացել է բանտարկյալ տրանսգենդեր Սոֆի Բուրսեթի դերը։ Այս դերի համար 2014 թվականին նա արժանացել է «Էմմի» մրցանակի՝ նրան դարձնելով առաջին տրանսգենդերը, որն առաջադրվել է դերասանական անվանակարգում մրցանակ ստանալու համար։ 2015 թվականին նա ուրիշ դերասանուհիների հետ արժանացել է ԱՄՆ գիլդիայի կինոդերասանների մրցանակի[12]։

2014 թվականին Քոքսը եղել է «GLAAD» հատուկ մրցանակի մրցանակակիր իր, որպես ԼԳԲՏ փաստաբան, աշխատանքի համար[13][14]։ Հետագայում նա մտել է պատմության մեջ, որպես առաջին տրանսգենդեր, որը հայտնվել է «Time» ամսագրի շապիկին[15]։

2014-2015 թվականներին Քոքսը եղել է հրավիրված աստղ «Նենգափոխում», «Ընկերուհիների ամուսնալուծության ուղեցույց» և «Մինդիի ծրագիրը» սերիալների էպիզոդներում։ 2015 թվականի սկզբներին նա հրավիրված է եղել «CBS» ալիքի «Կասկած» իրավաբանական դրամայի գլխավոր դերի՝ օդաչուի դերը խաղալու համար։ Քոքսը այդ միջոցով եղել է առաջին տրանսգենդերը, որը խաղացել է կանոնավոր տրանսգենդերի դեր ազգային հեռուստատեսության նախագծում։ Դերը հատուկ ստեղծված է եղել տրանսգենդեր կին դերասանուհու համար[16][17][18]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումեր
2000 Բեթթի Անդերոսն Betty Anderson Դեյդրա Կարճամետրաժ ֆիլմ
2004 Բրուկլինի արքաները The Kings of Brooklyn Աղջիկ
2009 Ստեֆանիի հորեղբայրը Uncle Stephanie Ստեֆանի
2010 Դրախտը Բրոնկսում Bronx Paradise Անբարոյական
2011 Կարլա Carla Սինամոն
2011 Երաժշտկան աթոռներ Musical Chairs Շանտել
2011 Միգրեն Migraine Լոլա Կարճամետրաժ ֆիլմ
2012 Էկսգիբիցիոնները The Exhibitionists Բլիտ Ստեյգեյզեր
2013 36 սրբերը 36 Saints Ջինեսուս
2014 Գրանդ սթրիթ Grand Street Շարդոնե
2015 Տատիկ Grandma Դիտի
2016 Ռոկի Հորորի սարսափ շոու։ Եկեք նորից անենք ժամանակի կորացում The Rocky Horror Picture Show: Let’s Do the Time Warp Again Ֆրանկ էն Ֆերտեր

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2008 Օրենք և կարգ․ հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Քենդիս Էպիզոդ։ «Closet»
2008 Օրենք և կարգ Law & Order Մինի Էպիզոդ։ «Sweetie»
2009 Մահացու ձանձրույթ Bored to Death Անբարոյական Էպիզոդ։ «Stockholm Syndrome»
2013 — 2019 Նարնջագույն․ սեզոնի հիթը Orange Is the New Black Սոֆյա Բուսեթ ԱՄՆ գիլդիայի կինոդերասանների մրցանակ լավագույն դերասանական կազմի համար կատակերգական սերիալում (2015)
«Արբանյակ» մրցանակ հեռուստատեսությունում լավագույն դերասանական կազմի համար (2014)
Առաջադրված — «Էմմի» մրցանակ լավագույն հրավիրված դերասանուհու համար կատակերգական սերիալում (2014)
Առաջադրված — «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակ լավագույն երկրորդ պլանի դերասանուհու դերի համար կատակերգական սերիալում (2014)
Առաջադրված — NAACP Image Award լավագույն երկրորդ պլանի դերասանուհու դերի համար կատակերգական սերիալում (2015)
2014 Նենգափոխում Faking It Մարգո Էպիզոդ։ «Lying Kings and Drama Queens»
2014 Ընկերուհիների ամուսնալուծության ուղեցույց Girlfriends' Guide to Divorce Ալել Նորթրոփ Էպիզոդ։ «Rule #426: Fantasyland: A Great Place to Visit»
2015 Մինդիի ծրագիրը The Mindy Project Շինա
2017 Կասկած Doubt Քեմերոն Ուիրթ կանոնավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Casey Cipriani (5 августа 2013). «Transsexual actress Laverne Cox finds unlikely path to stardom with 'Orange Is the New Black'». New York Daily News. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  3. Michael O'Connell (10 июля 2014). «Emmy Nominations: The Complete List». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Laverne Cox». Time. 16 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  5. Damiano, Jessica (2017 թ․ նոյեմբերի 20). «Transgender celebrities you need to know». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  6. «The Growing Transgender Presence in Pop Culture». The New York Times. 12 марта 2014. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  7. 7,0 7,1 «'Orange Is the New Black' Star Laverne Cox on Her Twin Brother's Surprising Role on the Netflix Series» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Laverne Cox: 'We live in a binary world: it can change'». The Independent. 1 июня 2012. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  9. «Laverne Cox Rocks - Page 2 of 6 - Metro Weekly» (անգլերեն). www.metroweekly.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «"She's a survivor"». Salon. 25 июля 2013. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  11. «Laverne Cox». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Laverne Cox Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  13. Andrew Stewart (12 апреля 2014). «Jennifer Lopez, 'Orange Is the New Black's' Laverne Cox Celebrated at GLAAD Media Awards». Variety. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  14. Liz Raftery (13 апреля 2014). «Jennifer Lopez, Laverne Cox, The Fosters Win GLAAD Media Awards». TV Guide. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  15. «Laverne Cox Is the First Transgender Person on the Cover of Time». The Wire. 29 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  16. Lesley Goldberg (11 февраля 2015). «'Orange Is the New Black's' Laverne Cox to Co-Star in CBS Legal Drama». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  17. «Laverne Cox Cast as Transgender Attorney in CBS Pilot». People. 11 февраля 2015. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  18. James Hibberd (11 февраля 2015). «Laverne Cox cast in CBS legal drama». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավերնա Քոքս» հոդվածին։