Լայմա Անդրիկիենե
Լայմա Անդրիկիենե (հունվարի 1, 1958, Դրոսկինինկայ, Լիտվա), լիտվացի քաղաքական գործիչ, որն ստորագրել է Լիտվայի վերստեղծման ակտը, Վերստեղծող Սեյմի անդամ (1990-1992), Սեյմի նախկին և ներկայիս անդամ (1992-2000, 2020-այժմ), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ[1], արդյունաբերության և առևտրի նախկին նախարար, եվրոպական հարցերի նախկին նախարար և Եվրախորհրդարանի պատգամավոր (2004-2014, 2016–2019)` համապատասխանաբար Հայրենիք միության (Լիտվայի պահպանողականներ) և Եվրոպական ժողովրդական կուսակցության համար։
Լայմա Անդրիկիենե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Դրոսկինինկայ, Լիտվա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Member of the Seimas?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Member of the Seimas? |
Կուսակցություն | Հայրենիք Միություն - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Անդրիկիենեն ծնվել է 1958 թվականի հունվարի 1-ին Դրուսկինինկայում։ 1980 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանի տնտեսագիտության և մաթեմատիկայի բաժինը։ Նա աշխատել է որպես ինժեներ, այնուհետև՝ Լիտվայի գյուղատնտեսական տնտեսության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող։ 1994 թվականին հաջողությամբ ավարտել է դոկտորական ուսումնառությունը։ Անդրիկիեն եղել է Մանչեսթերի համալսարանի անդամ և Ջորջթաունի համալսարանի տնտեսական ազատության անդամ[2]։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
1990 թվականին Անդրիկիենեն ընտրվել է Լիտվայի գերագույն խորհրդի անդամ և ստորագրել է Լիտվայի վերստեղծման ակտը։ 1992 թվականի ընտրություններում Սաջուդիսների ընտրական ցուցակով ընտրվել է Վեցերորդ սեյմի անդամ[3]։ 1996 թվականին, ներկայացնելով «Հայրենիք» միությունը, նա ևս մեկ ժամկետով ընտրվել է Պրամոնեսի սեյմում (17)` Կաունասի միամանդատ ընտրատարածքում[2]։
1996 թվականի դեկտեմբերին Անդրիկիենեն կարճ ժամանակով նշանակվել է արդյունաբերության և առևտրի նախարար։ Նույն ամսին նա նշանակվել է Եվրոպական հարցերի նախարար[2]։
Անդրիկիենեն 1998 թվականի վերջին լքել է «Հայրենիք» միությունը՝ այն ժամանակվա ամուսնու և սեյմի անդամ Վիդմանտաս Ժիմելիսի հետ միասին։ 1999 թվականին նրանք կարճ ժամանակով հիմնել են «Հայրենիք» ժողովրդական կուսակցությունը[2]։ 2001 թվականին անդամակցել է Լիտվայի Աջերի միությանը, իսկ 2003 թվականին կրկին անդամագրվել է «Հայրենիք» միությանը։
2004 թվականին Անդրիկիենեն Լիտվայի կողմից ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ։ Նա վերընտրվել է 2009 թվականին և մինչև 2014 թվականը եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր[4][5]։ 2016 թվականի մայիսի 30-ից Լայմա Լյուսիա Անդրիկիենեն փոխարինել է Գաբրիելիուս Լանդսբերգիսին (որը 2016 թվականի Լիտվայի խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարվել և մասնակցել է քարոզարշավին)՝ որպես Եվրախորհրդարանի պատգամավոր իր երրորդ ժամկետ։ Նա աշխատել է մինչև 2019 թվականը[6]։ Նա եղել է միջազգային առևտրի հանձնաժողովի անդամ, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխարինող անդամ, ԵՄ-Ղազախստանի, ԵՄ-Ղրղզստանի, ԵՄ-Ուզբեկստանի և ԵՄ-ում պատվիրակության 1-ին փոխնախագահ, Տաջիկստանի խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների, Թուրքմենստանի, Մոնղոլիայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պատվիրակության փոխարինող անդամ[7]։
2018 թվականին արժանացել է Parlament Magazine-ի միջազգային առևտրի ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին։
2020 թվականի Լիտվայի խորհրդարանական ընտրություններում Անդրիկիենեն ընտրվել է Սեյմի պատգամավոր[8]։
ՄրցանակներԽմբագրել
- 1997` Ordre national du Mérite, Ֆրանսիա (Grand Officier)
- 2000` Անկախության մեդալ (Լիտվա)
- 2003` Բալթյան ասամբլեայի “Ubi concordia ibi victoria” մեդալ
- 2004` Լիտվայի Մեծ Դուքս Գեդիմինասի շքանշան (Հրամանատարի խաչ)
- 2007` Honoris causa, Թագավորական համալսարան
- 2008` Լիտվայի արդյունաբերողների համադաշնության մրցանակ
- 2012` Lietuvos kariuomenės kūrėjų savanorių medalis
- 2014` Դիվանագիտության մեդալ, Թայվան
- 2014` Պատվո շքանշան, Վրաստան
- 2018` Տարվա Եվրախորհրդարանի պատգամավոր (միջազգային առևտուր), "The Parliament Magazine"
- 2020` Orden de Isabel la Católica, Իսպանիայի Թագավորություն (Cruz de Official)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Council of Europe»։ coe.int
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Member of the Seimas 1996-2000»։ Seimas of the Republic of Lithuania։ Վերցված է 2 March 2016
- ↑ «Member of the Seimas 1992-1996»։ Seimas of the Republic of Lithuania։ Վերցված է 2 March 2016
- ↑ «LAIMA LIUCIJA ANDRIKIENĖ»։ Central Election Commission։ Արխիվացված է օրիգինալից 21 December 2014-ին։ Վերցված է 2 March 2016
- ↑ «Laima Liucija ANDRIKIENĖ»։ European Parliament։ Վերցված է 2 March 2016
- ↑ «Opening: minute's silence for Gianluca Buonanno | News | European Parliament»։ www.europarl.europa.eu (անգլերեն)։ 2016-06-06։ Վերցված է 2021-07-21
- ↑ «8th parliamentary term | Laima Liucija ANDRIKIENĖ | MEPs | European Parliament»։ www.europarl.europa.eu (անգլերեն)։ Վերցված է 2021-07-21
- ↑ «MEP awards 2018: A word from the winners»։ The Parliament Magazine (անգլերեն)։ 2020-06-29։ Վերցված է 2021-07-21
Նախորդող: Կյաստուտիս Պովիլաս Պաուկշտիս |
Պրոմոնեսի ընտրատարածքի սեյմի անդամ 1996–2000 |
Հաջորդող: Էյմունդաս Սավիցկաս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լայմա Անդրիկիենե կատեգորիայում։ |