Դրուսկինինկայ (լիտ.՝ Druskininkai, լեհ.՝ Druskieniki, Druskienniki), առողջարանային քաղաք Լիտվայի հարավում՝ Ալիտուսի կոմսությունում։ Ժամանակակից քաղաքը կատակով անվանում են «օտարերկրյա ներդրումների գծով Լիտվայի չեմպիոն»[3]։

Բնակավայր
Դրուսկինինկայ
բելառուս․՝ Друскенікі
ռուս.՝ Друскеники
լեհ.՝ Druskieniki[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼիտվա Լիտվա
Առաջին հիշատակում1563
Մակերես24 կմ²
ԲԾՄ110 մետր
Բնակչություն13 170 մարդ (հունվարի 1, 2023)[2]
Հեռախոսային կոդ313
Փոստային դասիչLT-66001
Պաշտոնական կայքdruskonis.lt
Դրուսկինինկայ (Լիտվա)##
Դրուսկինինկայ (Լիտվա)

Դիրք և ընդհանուր բնութագիր խմբագրել

Քաղաքը գտնվում է Նեմանի աջ ափին. Վիլնյուսից հեռավորությունը 129կմ է, Կաունասից` 128կմ, Գրոդնոյից` 42կմ։ Բալնեոթերապիայի, ցեխաբուժության առողջարանային քաղաք է։

Բնակչություն խմբագրել

1970 թվականին քաղաքն ուներ 11.000 բնակիչ, 2003 թվականին՝ 17.601 քաղաքաբնակ, շրջակա գյուղերով՝ 25.045 բնակիչ, որոնցից 21.750 կաթոլիկ, 820 ուղղափառ, 220 հուդայական, 40 Եհովայի վկա, 21 ավետարանչական։

Անվանում խմբագրել

Առաջին անգամ Դրուսկինինկայի անունը հիշատակվել է 1563 թվականին։ Անունը ծագում է լիտվերեն druskininkas բառից, որ նշանակում է աղի արդյունաբերությամբ զբաղվող (լիտ.՝ druska, բառացի՝ աղ)։ Անունը բացատրվում է այն հանգամանքով, որ քաղաքի տարածքում կան հանքային աղի ջրեր, որոնք էլ 20-րդ դարում դարձան քաղաքի առողջարանային զարգացման հիմքը։ Անունը կարող է բացատրվել նաև որպես ուղղակի տեղ աղի ջրով՝ կազմված լիտվերեն -ինինկ- ածանցով, որով տեղ է մատնանշվում,օրինակ՝ Շալչինինկայ, Վալկինինկայ, Մեդինինկայ։

Պատմություն խմբագրել

17-18-րդ դարեր խմբագրել

Դրուսկենիկին առողջարանի համարում ստացավ 1793 թվականին, երբ լեհ թագավոր Ստանիսլավ Ավգուստի անձնական բժիշկը հաստատեց, որ տեղանքի հանքային ջրերն ունեն բուժիչ ազդեցություն։ Բնակավայրը իր հանքայի բուժիչ ջրերով ճանաչում ստացավ 17-րդ դարի վերջին, երբ տեղի բնակիչ Պրանաս Սուրուտիսը և իր երեխաները հայտնի դարձան որպես բժշկողներ։

 
Աստվածամոր սրբապատկերի եկեղեցի

19-րդ դար խմբագրել

19-րդ դարի առաջին կեսին Վիլնյուսի համալսարանի պրոֆեսոր Իգնացի Ֆոնբերգը ներկայացնում է զեկուցում Դրուսկենինկայի հանքային ջրերի բուժիչ ազդեցության մասին, որից հետո բնակավայրը Նիկոլայ 1-ինի կողմից հռչակվեց քաղաք։ Հեն այդ շրջանից էլ սկսվեց քաղաքի բուռն զարգացումը։ 19-րդ դարի առաջին կեսին քաղաքը դարձավ Լիտվայի «ամառային մայրաքաղաք», քանի որ Եվրոպայում նորաձև էր ամռանը հանգստանալ ջրերի մոտ. այստեղ էին հանգստանում լեհ և լիտվացի մտավորականները, քաղաքական գործիչները։ 1861 թվականին քաղաքում կար 9, իսկ 1884 թվականին՝ 16 հանքային աղբյուր։

Ղրիմի պատերազմից հետո, երբ մեծացավ վիրավոր զինվորների հոսքը քաղաք, փոխքաղաքապետ Յակով Ռոժնովը ձեռնամուխ եղավ մասնավոր տանը ուղղափառ ժամանակավոր եկեղեցի գործարկելու (1857)։ Նրա միջոցներով կառուցվում է եկեղեցի՝ ի հիշատակ Աստվածամոր սրբապատկերի։

20-րդ դար խմբագրել

19-րդ դարի վերջին առողջարանը տարեկան ընդունում էր 50.000 հյուր, իսկ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ (երբ գտնվում էր Լեհաստանի կազմում)` մինչև 100.000 մարդ։ Հենց միջպատերազմական ժամանակահատվածում են Դրուսկինինկայում անցկացվել նավահանգստի լուրջ մոդեռնիզացման աշխատանքներ, վերանորոգվել են առողջարանները, ստեղծվել են ժամանակակից ենթակառույցներ և բուժման համար գիտատեխնիկական բազա։

Արևելյան Լեհաստանի` ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1939 թվականի աշնանը, Դրուսկենիկին մտնում էր Բելառուսական ԽՍՀ-ի կազմի մեջ։ Երբ ԽՍՀՄ-ի կազմում ձևավորվեց Լիտվական ԽՍՀ-ն, Գրոդնոյում երկու հանրապետությունների մեջ կայացած բանակցություններից հետո Դրուսկինինկայը մերձակա գյուղերով մտավ Լիտվայի կազմի մեջ։ Խորհրդային շրջանում ենթակառուցվածքները նախատեսված էին զանգվածային առողջարանային բուժման և հանգստի համար։ Գործում էր 10 առողջարան, տարեկան հանգստանում էր 400.000 մարդ։

Նշանավոր բնակիչներ խմբագրել

  • Դրուսկենինկայում է մեծացել նկարիչ, կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսը։ Քաղաքում գործում է Չյուռլյոնիսի տուն-թանգարանը (բացվել է 1963 թվականին), որտեղ կանոնավոր անցկացվում են երաժշտական երեկոներ, նկարիչների հավաքներ, մշակութային այլ միջոցառումներ։
  • Դրուսկենինկայում է ծնվել Ժակ Լիպշիցը` Մոդիլիանիի ըմկերն ու համախոհը։ Ներկայումս Լիպշիցների տանը գործում է Best Western Hotel Central հյուրանոցը[4]։
  • Արմատներով Դրուսկինինկայից է հոլիվուդյան դերասան Չարլզ Բրոնսոնը։
  • 1924 թվականից սկսած` քաղաքը եղել է Յուզեֆ Պիլսուդսկու հանգստի սիրելի տեղը։ Դրա պատճառներից մեկն էլ սիրավեպն էր տեղի բժշկուհի Լևիցկայայի հետ, ինչը, սակայն, ողբերգական ավարտ է ունեցել[5]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքային ավտոկայանից ավտոբուսները մեկնուն են Լիտվայի տարբեր քաղաքներ՝ Վիլնյուս, Կաունաս, Ալիտուս, Պալանգա, Ուտենա և այլն, ինչպես նաև մոտակա երկրներ՝ Բելառուս, Լեհաստան։ 20-րդ դարում Դրուսկինինկայում գործել է երկաթուղի, սակայն 90-ական թվականներին, կապված ուղևորների թվի անկման և այն հանգամանքի հետ, որ երկաթուղու՝ քաղաքը Վիլնյուսին կապող մի մասը հայտնվում է Բելառուսի տարածքում, երկաթուղին փակվել է։ Որոշ ժամանակ երկաթուղին գործել է բեռնափոխադրման համար, սակայն շուտով երկաթուղին փակվում է և գծերը հավաքում են։

Քաղաքում զարգացած են քաղաքային ավտոբուսային երթուղիները։

 
Սուրբ Աստվածածին եկեղեցի

Եկեղեցիներ խմբագրել

  • Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Նախագծել է լեհ ճարտարապետ Ստեֆան Շիլլերը։ Եկեղեցին մասամբ հիշեցնում է Վիլնյուսի Սուրբ Աննայի տաճարը։ Կառուցումը սկսվել է 1912 թվականին. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում շինարարությունը դադարել է և վերսկսվել 1924 թվականին։ Կառուցումը ավարտվել է 1930 թվականին։Կառուցումը ամբողջապես չի ավարտվել. անավարտ են մնացել եզրային երկու սրաձողերը։
  • Աստվածամոր սրբապատկերի ուղղափառ եկեղեցի։ Կառուցվել է 1865 թվականին Գրոդնոյի փոխքաղաքապետի՝ 10.000 արծաթ նվիրատվությամբ։
  • Սուրբ Գավրիլ Զաբլուդովսկու ուղղափառ եկեղեցի։ Կառուցվել է 1895 թվականին։ Գտնվում է գերեզմանոցում։ Խարխուլ վիճակի պատճառով չի գործում։

Հուշարձաններ խմբագրել

  • Դերասան, ռեժիսոր Դոնատաս Բանիոնիսի կենդանության օրոք կանգնեցվել է հուշարձան։ Քանդակագործը Մինդաուգաս Յունչիսն է։ Դերասանը պատկերված է նստարանին նստած՝ ձեռքին գիրք. փոքր-ինչ հեռվում քանդակված է կռունկ (2008 թվականին Բանիոնիսը ստացել էր «Արծաթե կռունկ» մրցանակ)[6]։
  • Չյուռլյոնիսի քանդակը տեղադրվել է 1975 թվականին։ Քանդակագործը Վ. Վիլջյունասն է։
 
Դրուկինինկայի պատմության թանգարան

Թանգարաններ խմբագրել

Բուժում և ՍՊԱ խմբագրել

Խորհրդային շրջանի առողջարանները նորոգվել են ու մոդեռնացվել։ Կառուցվել են նաև նորերը։ Գրեթե բոլոր առողջարաններում կան ՍՊԱ կենտրոններ, որտեղ օգտագործվում են հանքային ջրեր, բուժական ցեխ և աղ։ Հիմնական Սպա կենտրոններն են.

Ժամանց խմբագրել

Սրճարաններ խմբագրել

  • Sicilija (Չյուռլյոնիսի փ. 56).
  • House (Չյուռլյոնիսի փ. 61).
  • Forto Dvaras (Չյուռլյոնիսի փ. 55)
  • Velvetti (Վիլնյուս ալեյա 16)
  • Senasis Nemunas (Ֆոնբերգո Գատվե, 7)

Կլիմա խմբագրել

Դրուսկինինկայի կլիման սառն է։ Ամառային ամիսներին օդը հազվադեպ է բարձրանում + 22 °С-ից։ Ձմեռային միջին ջերմաստիճանը −3 °С է։ Չնայած այսպիսի կլիմային՝ զբոսաշրջիկները այստեղ են գալիս ողջ տարի. բալնեոթերապիայի կենտրոնները գործում են ողջ տարի։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Դրուսկինինկայ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 9,5 14,8 20,2 27,9 31,4 32,8 34,9 35,1 30,9 23,9 16,7 10,9 35,1
միջին առավելագույնը (°C) −3,6 −1,4 4,5 11,7 18,9 21,0 22,2 22,1 17,7 11,8 4,0 0,0 10,4
միջին ջերմաստիճանը (°C) −5,2 −4,3 −0,4 5,8 12,4 15,8 16,9 16,4 11,9 7,1 1,8 −2,3 6,3
միջին նվազագույնը (°C) −8,5 −7,6 −3,6 1,8 7,3 10,9 12,4 11,8 8,1 4,0 −0,5 −4,9 2,6
բացարձակ նվազագույնը (°C) −35,8 −36,3 −26,3 −12 −3,7 0,1 2,1 0,3 −3 −13,7 −16,7 −28,5 −36,3
տեղումների քանակը (մմ) 39 31 35 42 55 69 80 78 56 45 53 47 630

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://encyklopedia.pwn.pl/haslo/Druskieniki;3894455.html
  2. Resident population by city / town at the beginning of the yearState Data Agency of Lithuania, 2023.
  3. «Слово чемпиона». // kurier.lt. 2013-06-27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Best Western Central 4*». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  5. У Клинтона была Левинска, у Пилсудского — Левицка(չաշխատող հղում)
  6. Донатасу Банионису поставят памятник

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրուսկինինկայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 457