Եվրոպական ժողովրդական կուսակցություն
Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) (անգլ.՝ European People's Party (EPP)), եվրոպական քաղաքական կուսակցություն, անդրազգային կազմակերպություն, որը բաղկացած է տարբեր քաղաքական կուսակցություններից և ոչ թե անհատներից։ Նախապես հիմնադրվել է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություններից կողմից՝ 1976 թվականին և այդ թվականից ի վեր ընդլայնել է իր անդամակցությունը՝ ներառելով ազատական-պահպանողական կուսակցություններն ու այն կուսակցությունները, որոնք այլ աջ-կենտրոնամետ քաղաքական հեռանկարներ ունեցող կուսակցություններ են[3][4][5][6]։
1999 թվականից ի վեր ԵԺԿ-ն Եվրոպական խորհրդարանում ամենամեծ կուսակցությունն է, իսկ Եվրոպական խորհրդում՝ սկսած 2002 թվականից։ Այն նաև այժմյան Եվրոպական հանձնաժողովում ամենամեծ կուսակցությունն է։ Եվրոպական խորհրդի, հանձնաժողովի ու խորհրդարանի նախագահները ԵԺԿ-ի անդամ են։ ԵՄ հիմնադիր հայրերից շատերը նույնպես հետագայում ԵԺԿ-ն ձևավորած կուսակցություններից էին։ ԵՄ-ից զատ ԵԺԿ-ն Եվրոպայի խորհրդի Խորհրդանական վեհաժողովում մեծամասնություն է կազմում։ ԵԺԿ-ն հաջորդել է իր մրցակից ձախ-կենտրոնամետ Եվրոպական սոցիալիստների կուսակցությանը (ԵՍԿ)՝ որպես Եվրոպական ամենամեծ քաղաքական կուսակցությունն ու խորհրդարանական խումբը։
Եվրոպական ժողովրդական կուսակցություն անգլ.՝ European People's Party (EPP) | |
---|---|
![]() ԵԺԿ լոգո | |
![]() | |
Տեսակ | Եվրոպական քաղաքական կուսակցություն և meta-organization? |
Առաջնորդ | Manfred Weber? |
Հիմնադրված | հուլիսի 8, 1976 |
Գաղափարախոսություն | քրիստոնեական դեմոկրատիա, լիբերալ պահպանողականություն և պրո-եվրոպեականություն |
Քաղաքական հայացք | աջակենտրոն[1] |
Շտաբ | ![]() Բրյուսել |
Միջազգային պատկանելություն | Register of European Political Parties?[2] |
Կայք | epp.eu |
![]() |
ԵԺԿ-ի կազմում են հիմնական կուսակցությունները՝ Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, Ֆրանսիայի Հանրապետականները, «Իտալիայի ուժ» կուսակցությունն ու Իսպանիայի «Ժողովրդական» կուսակցությունը։ ԵԺԿ-ի անդամ-կուսակցություններ կան ԵՄ բոլոր երկրներում՝ բացի Անգլիայից։
ՊատմությունԽմբագրել
Ըստ իր վեբկայքի՝ ԵԺԿ-ն քաղաքական աջ կենտրոնամետ ընտանիք է, որի արմատները հասնում են Եվրոպական մայրցամաքի պատմության ու քաղաքակրթության խորքը, որն իր կազմավորումից ի վեր ճանապարհ է հարթել Եվրոպական նախագծի համար[7]։
ԵԺԿ-ն հիմնադրվել է Լյուքսեմբուրգում՝ 1976 թվականի հուլիսի 8-ին, Ժան Զայթլինգերի և Լեո Թինդեմանսի (ով այդ ժամանակվա Բելգիայի վարչապետն էր և այնուհետև դարձավ ԵԺԿ-ի առաջին նախագահը) և Վիլֆրիդ Մարտենսի նախաձեռնությամբ (ով էլ հետագայում դարձավ ԵԺԿ-ի նախագահն ու Բելգիայի վարչապետը)։ ԵԺԿ-ին նախորդել են 1925 թվականին հիմնադրված Ժողովրդավարական կուսակցությունների քրիստոնեական ոգեշնչման միջազգային քարտուղարությունը[8], 1946 կամ 1948 թվականին հիմնադրված Միջազգային նոր խմբերը[8][9] և 1965 թվականին հիմնադրված Քրիստոնյա դեմոկրատների Եվրոպական միությունը[9]։
Ավելի ուշ՝ 1990-ական թվականներին, ֆին քաղաքագետ Սաուլի Նիիստոն բանակցել է Եվրոպական դեմոկրատական միության միաձուլմանը ԵԺԿ-ի հետ (նա առաջինի նախագահն էր այդ ժամանակ)։ 2002 թվականին իր ղեկավարած կուսակցությունը դադարեց գոյություն ունենալ՝ միանալով ԵԺԿ-ին Էստորիլում՝ Պորտուգալիայում, կայացած հատուկ իրադարձության ժամանակ։ Ի գնահատական իր ներդրած ջանքերի՝ Նիիստոն նույն տարում ընտրվեց ԵԺԿ-ի պատվավոր նախագահ։
ԵԺԿ-ն ունեցել է հինգ նախագահ։
Հարթակ և մանիֆեստԽմբագրել
Քաղաքական մանիֆեստ և հարթակԽմբագրել
2012 թվականին Բուխարեստում կայացած կոնգրեսում ԵԺԿ-ն թարմացրեց 20-ամյա վաղեմության իր քաղաքական հարթակը (1992 թվականին Աթենքում կայացած կոնգրեսից ի վեր) և հաստատեց քաղաքական մանիֆեստ, որում ամփոփվել են իր հիմնական արժեքներն ու քաղաքականությունները[10]։
Մանիֆեստն արժևորում է.
• ազատությունը՝ որպես մարդու կենտրոնական իրավունք, որը զուգորդվում է պատասխանատվությամբ
• հարգանք ավանդույթների ու միացությունների հանդեպ
• կարիքի մեջ գտնվող այլոց օգնելու համերաշխություն, ովքեր ի պատասխան պետք է ևս ջանք գործադրեն իրենց իրավիճակի բարելավման համար
• կայուն հանրային ֆինանսների ապահովում
• առողջ միջավայրի պահպանություն
• լրացուցչության սկզբունք
• Բազմակարծիք ժողովրդավարություն ու սոցիալական շուկայական տնտեսություն։
Մանիֆեստը նաև նկարագրում է ԵԺԿ-ի առաջնահերթությունները ԵՄ-ի համար, որոնք ներառում են.
• Եվրոպական քաղաքական միությունը
• Եվրոպական հանձնաժողովի նախագահի ուղղակի ընտրությունը
• Եվրոպական միասնական շուկայի ձևավորումն ավարտին հասցնելը
• ընտանիքի խթանումը, կրթության ու առողջապահության ոլորտների բարելավումները
• ընդհանուր ներգաղթի ու ապաստանի քաղաքականության ամրապնդումն ու ներգաղթյալների ինտեգրվելը
• ԵՄ-ի ընդլայնման շարունակումը, Եվրոպական հարևանության քաղաքականության ընդլայնումն ու հատուկ փոխհարաբերությունների շրջանակներն այն երկրների համար, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում միանալ ԵՄ-ին
• ԵՄ-ի միացյալ ու իրական էներգետիկ քաղաքականության սահմանումը
• Եվրոպական քաղաքական կուսակցությունների ամրապնդումը։
Ընտրական մանիֆեստԽմբագրել
2009 թվականին կայացած Եվրոպական ընտրությունների ընթացքում ԵԺԿ-ն իր քարոզարշավի մաս համարեց ընդունված ընտրական մանիֆեստը՝ նույն տարվա ապիլին Վարշավայում կայացած կոնգրեսի ընթացքում։ Ընտրական մանիֆեստը կոչ էր անում.
• նոր աշխատատեղերի ստեղծում, շարունակական բարեփոխումներ և ներդրում կրթության ոլորտում, շարունակական ուսուցում և զբաղվածություն՝ բոլորի համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով[11]
• պաշտպանությունից խուսափում և դրամական ու ֆիսկալային քաղաքականությունների համակարգում
• ֆինանսական շուկաներում թափանցիկության ու վերահսկողության ավելացում
• կանաչ տեխնոլոգիայի բնագավառում Եվրոպան շուկայի առաջատար դարձնելը
• վերականգնվող էներգիայի՝ մինչև 2020 թվականը խառն էներգետիկայում մասնաբաժնի առնվազն 20 տոկոսով ավելացում
• աշխատող ծնողների համար ընտանեկան-ընկերական ճկունություն, երեխայի ու կեցության ավելի լավ խնամբ, ընտանեկան-ընկերական ֆիսկալ քաղաքականություններ, ծնողական արձակուրդի խրախուսում
• որակյալ աշխատողներին գրավելու նոր ռազմավարություն՝ աշխարհի այլ երկրներից՝ Եվրոպային տնտեսությունն ավելի մրցունակ, ավելի շարժունակ և գիտելիքահեն դարձնելու նպատակով։
ԿառավարումԽմբագրել
ԵԺԿ-ն իր գործունեությունը ծավալում է որպես միջազգային ոչ-շահութաբեր միություն՝ հիմնված բելգիական օրենքների ու իր ընդունած կանոնների, Եվրոպական ժողովրդական կուսակցության կանոնադրության հիման վրա, որը ընդունվել է 1976 թվականի ապրիլի 29-ին [12]։
ՆախագահությունԽմբագրել
Նախագահությունը ԵԺԿ-ի գործադիր մարմինն է։ Այն որոշում է կայացնում ԵԺԿ-ի ընդհանուր քաղաքական ուղենիշների վերաբերյալ և նախագահում է քաղաքական ժողովի ընթացքում։ Նախագահությունը բաղկացած է նախագահից, փոխնախագահներից, պատվավոր նախագահներից, գլխավոր քարտուղարից ու գանձապահից։ ԵԺԿ-ի խմբի խոսնակը Եվրոպական խորհրդարանում, հանձնաժողովի նախագահները, խորհրդարանն ու խորհուրդը, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչը (եթե վերջիններս ԵԺԿ անդամ-կուսակցության անդամներ են), ի պաշտոնե բոլորն էլ համարվում են փոխնախագահներ։
2015 թվականի դրությամբ ԵԺԿ նախագահությունը բաղկացած է հետևյալ անձանցից [13].
• Ֆրանսիա Ժոզեֆ Դոլ - Նախագահ
• ԻսպանիաԱնտոնիո Լոպեզ-Իստուրից Վայթ - Գլխավոր քարտուղար
• Գերմանիա Քրիստիան Շմիթ - Գանձապահ
• Գերմանիա Դավիդ Մըքալիսթեր - Փոխնախագահ
• Ավստրիա Յոհաննես Հան - Փոխնախագահ
• Ֆինլանդիա Յիրկի Կատաինեն - Փոխնախագահ
• Իտալիա Անտոնիո Տայանի - Փոխնախագահ
• Բելգիա Մարիան Տյուսեն - Փոխնախագահ
• Նիդերլանդներ Ռաֆալ Տրժակովսկի - Փոխնախագահ
• ՀունգարիաԿինգա Գալ՝ Փոխնախագահծ
• ԻռլանդիաԴարա Մրֆի՝ Փոխնախագահ
• ՊորտուգալիաՊաուլո Ռանգել՝ Փոխնախագահ
• Նիդերլանդներ Կորիեն Վորթման-Կոոլ - Փոխնախագահ
• Լյուքսեմբուրգ Ժան-Կլոդ Յունկեր - Փոխնախագահ ի պաշտոնե (Եվրոպական հանձնաժողովի նախագահ)
• Նիդերլանդներ Դոնալդ Տուսկ - Փոխնախագահ ի պաշտոնե (Եվրոպական խորհրդի նախագահ)
• Գերմանիա Մանֆրեդ Վեբեր - Փոխնախագահ ի պաշտոնե (Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ-ի խմբի խոսնակ)
• Ֆինլանդիա Սաուլի Նինիստո - Պատվավոր նախագահ։
Քաղաքական ժողովԽմբագրել
Քաղաքական ժողովը սահմանում է ԵԺԿ-ի քաղաքական դիրքորոշումները կոնգրեսների միջև ու որոշում է ընդունում անդամակցության դիմումների, քաղաքական ուղենիշների ու բյուջեի մասին։ Քաղաքական ժողովը բաղկացած է ԵԺԿ-ի անդամ-կուսակցություններից նշանակված պատվիրակներից, ասոցացված կուսակցություններից, անդամ-միություններից ու այլ փոխկապակցված խմբերից։ Քաղաքական ժողովը նիստ է գումարում տարեկան առնվազն երեք անգամ։
ԿոնգրեսԽմբագրել
Կոնգրեսը ԵԺԿ-ի որոշում կայացնող բարձրագույն մարմինն է և բաղկացած է անդամ-կուսակցությունների պատվիրակներից, ԵԺԿ-ի միություններից, ԵԺԿ-ի խմբի կուսակցությունների անդամներից, կուսակցությունների ու կառավարությունների ազգային ղեկավարներից ու Եվրոպական հանձնաժողովականներից, ովքեր պատկանում են որևէ անդամ-կուսակցության՝ բաղկացած անհատ պատվիրակներից, ովքեր ընտրվում են իրենց կուսակցությունների կողմից՝ ըստ ներքին կանոնների։
ԵԺԿ-ի կանոնադրության համաձայն՝ կոնգրեսը պետք է նիստ գումարի երեք տարին մեկ անգամ, բայց այն նաև կանոնավորապես նիստ է գումարում Եվրոպական խորհրդարանի ընտրությունների տարիներին (յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) և արտակարգ կոնգրեսների և արտահերթ կոնգրեսների դեպքում։ Կոնգրեսը յուրաքանչյուր երեք տարին մեկ ընտրում է ԵԺԿ-ի նախագահության անդամներին, որոշում է կայացնում հիմնական քաղաքական փաստաթղթերի ու ընտրական ծրագրերի վերաբերյալ ու հարթակ է ապահովում ԵԺԿ-ի կառավարությունների կամ կուսակցությունների ղեկավարների համար։
Ներկուսակցական գործունեություններԽմբագրել
ԳագաթաժողովԽմբագրել
ԵԺԿ-ի ղեկավարները հանդիպում են միմյանց ԵԺԿ-ի գագաթաժողովի նպատակով՝ Եվրոպական խորհրդի յուրաքանչյուր նիստից առաջ՝ միացյալ դիրքորոշման ձևակերպման համար։ Հրավերներն ուղարկում է ԵԺԿ-ի նախագահը, իսկ այցելուների թվում ընդգրկվում են բացի ԵԺԿ-ի նախագահության անդամներից ԵԺԿ-ին և Եվրոպական խորհրդին պատկանող բոլոր նախագահներն ու վարչապետները՝ Եվրոպական խորհրդարանի նախագահները, Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը, ինչպես նաև Արտաքին գործերի բարձր ներկայացուցիչը, եթե հանդիսանում են ԵԺԿ-ի անդամ, ինչպես նաև ԵԺԿ-ի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները։
Նախարարական հանդիպումներԽմբագրել
Հետևելով ԵԺԿ-ի գագաթաժողովի գործելաոճին՝ կուսակցությունը նաև պարբերաբար կազմակերպում է նախարարական հանդիպումներ՝ Եվրոպական միության խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ նախարարների, փոխնախարարների, պետքարտուղարների և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, ովքեր հանդիսանում են հետևյալ ոլորտների քաղաքականության իրականացնողները.
• Ընդհանուր գործեր
• Արտաքին գործեր
• Տնտեսություն և ֆինանսներ
• Ներքին գործեր
• Արդարադատություն
• Պաշտպանություն
• Զբաղվածություն և սոցիալական հարցեր
• Արտադրություն
• Գյուղատնտեսություն
• Էներգետիկա
• Շրջակա միջավայր [14]։
Այլ գործունեություններԽմբագրել
ԵԺԿ-ն նաև կազմակերպում է տարբեր հարցերի լուծման նպատակով, ինպես նաև հատուկ դեպքերին վերաբերող աշխատանքային խմբեր, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովում անդամակցող անդամների հետ հանդիպումներ։ Այն նաև հրավիրում է անհատ հանձնաժողովականներին ԵԺԿ-ի գագաթաժողովի և նախարարական հանդիպումներին։ Ըստ Լիսաբոնյան համաձայնագրի՝ կուսակցությունները պետք է թեկնածուներ ներկայացնեն Եվրոպական հանձնաժողովի նախագահության համար, բայց ԵԺԿ-ն արդեն սատարել է Խոսե Մանուել Բարոզոյի՝ երկրորդ անգամ նույն պաշտոնին թեկնածությունը 2009 թվականի ապրիլին։
2014 թվականի Եվրոպական ընտրությունների տարվա ընթացքում ԵԺԿ-ն առաջին անգամ լիարժեք ընտրական քարոզարշավ իրականացրեց։ ԵԺԿ-ն Եվրոպական հանձնաժողովի նախագահի համար իր կողմից թեկնածու առաջադրեց Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերին, ով և արդյունքում ընտրվեց որպես նշյալ հաստատության նախագահ։
Գործունեություններ եվրոպական հաստատություններումԽմբագրել
ԵՄ հիմնական հաստատություններից երեքի նախագահությունները ստանձնել են ԵԺԿ-ի անդամները. Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն է Ժան-Կլոդ Յունկերը, իսկ Եվրոպական խորհրդինը՝ Դոնալդ Տուսկը։
Եվրոպական հանձնաժողովԽմբագրել
2014 թվականին ԵԺԿ-ն Ժան-Կլոդ Յունկերին առաջադրեց Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածության պաշտոնում, ով և նույն տարում հաղթե Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում։ 2014 թվականի նոյեմբերի 1-ին նա պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը։ Յունկերի Հանձնաժողովը ներառում է ԵԺԿ-ի անդամ 14 հանձնաժողովականներ՝ ընդհանուր 28-ից։
Եվրոպական խորհրդարանԽմբագրել
ԵԺԿ-ն Եվրոպական խորհրդարանում ունի ամենամեծ խումբը։ 2015 թվականի դրությամբ այն Եվրոպական խորհրդարանում ունի 216 անդամ, իսկ ղեկավարն է գերմանացի խորհրդարանական Մանֆրեդ Վեբերը։ ԵԺԿ-ի անդամ-կուսակցությունների կողմից Եվրոպական խորհրդարանի ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուները պարտավոր են անդամագրվել նույն ԵՄ հաստատությունում գործող ԵԺԿ-ի խմբին։ ԵԺԿ-ի խումբը Եվրոպական խորհրդարանում ունի 6 փոխնախագահների պաշտոններ՝ ընդհանուր 14-ից։
Եվրոպական խորհուրդԽմբագրել
Այս հաստատության կազմում ԵԺԿ-ն ունի 8 երկրների կամ կառավարությունների ղեկավարներ՝ ընդհանուր 28 անդամ-երկրներից, ովքեր մանսակցում են ԵԺԿ-ի գագաթաժողովների նախապատրաստական աշխատանքներին Եվրոպական խորհրդի նիստերի համար։
ԵԺԿ-ն նաև ունի այլ երկրների կամ կառավարությունների ղեկավարներ, ովքեր պաշտոնապես չեն մասնակցում Եվրոպական խորհրդի կամ ԵԺԿ-ի գագաթաժողովներին, քանի որ պատասխանատվությունները կրում են իրենց երկրների ղեկավարները՝ Ռոզեն Պլեվնելիեվը (Բուլղարիա), Յանոս Ադերը (Հունգարիա), Բրոնիսլավ Կոմորովսկին (Լեհաստան), Անիբալ Կավակո Սիլվան (Պորտուգալիա) և Սաուլի Նինիստոն (Ֆինլանդիա)։
Եվրոպական միությունից դուրս գործունեություններԽմբագրել
Երրորդ երկրներԽմբագրել
Իր ասոցացված ու դիտորդ կուսակցությունների միջոցով ԵԺԿ-ն ունի պետության կամ կառավարության երեք ղեկավարներ ոչ ԵՄ երկրներում, ինչպես նաև Բոսնիայի նախագահության երեք անդամներից մեկը, ովքեր բոլորն էլ հրավիրվում են մասնակցելու ԵԺԿ-ի գագաթաժողովներին ու նիստերին։
Եվրոպայի խորհուրդԽմբագրել
ԵԽԽՎ-ում ԵԺԿ-ի խումբը պաշտպանում է արտահայտության ու տեղեկատվության ազատությունները, ինչպես նաև կարծիքների ու կրոնական հանդուրժողականության ազատությունները։ Խթանում է սուբսիդիարության ու տեղական ինքնավարության սկզբունքները, ինչպես նաև պաշտպանում է ազգային, սոցիալական և այլ փոքրամասնություններին։ ԵԺԿ-Քրիստոնյա դեմոկրատներ խմբի ղեկավարն է Պեդրո Ագրամունտը, ով Իսպանիայի Ժողովրդական կուսակցության անդամ է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.parties-and-elections.eu/eu.html
- ↑ http://www.appf.europa.eu/appf/en/parties-and-foundations/registered-parties.html
- ↑ José María Magone (2006)։ The New World Architecture: The Role of the European Union in the Making of Global Governance։ New York: Transaction Publishers։ էջ 130։ ISBN 978-0-7658-0279-8
- ↑ Vít Hloušek, Lubomír Kopeček (2010)։ Origin, Ideology and Transformation of Political Parties: East-Central and Western Europe Compared։ London: Ashgate Publishing։ էջ 11։ ISBN 978-0-7546-7840-3
- ↑ Josep Maria Colomer (2008)։ «The European Union: A Federal Democratic Empire?»։ in Josep Maria Colomer։ Comparative European Politics։ London: Taylor & Francis։ էջ 288։ ISBN 978-0-415-43755-4
- ↑ Karl Magnus Johansson (2009)։ «The Emergence of Political Parties at European Level: Integration Unaccomplished»։ in Sverker Gustavsson, Lars Oxelheim, Lars Pehrson։ How Unified Is the European Union?: European Integration Between Visions and Popular Legitimacy։ Springer։ էջ 160։ ISBN 978-3-540-95855-0
- ↑ administrator։ «EPP | European People's Party»։ Epp.eu։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2011
- ↑ 8,0 8,1 "On the Road Towards Transnational Party Cooperation in Europe" by Steven van Hecke(չաշխատող հղում) in "European View", Volume 3, 2006, from the Centre for European Studies Archived 3 February 2009 at the Wayback Machine.
- ↑ 9,0 9,1 Claey P. H., Loeb-Mayer N. (1979)։ «Trans-European Party Groupings: Emergence of New and Alinment of Old Parties in the Light of the Direct Elections to the European Parliament»։ Government and Opposition 14 (4): 455։ doi:10.1111/j.1477-7053.1979.tb00257.x
- ↑ «EPP Congress website»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է November 2012
- ↑ EPP Manifesto – European Elections 2009(չաշխատող հղում)
- ↑ Statutes of the European People's Party Archived 28 February 2014 at the Wayback Machine., Approved by the EPP Congress on 7th December 2011 in Marseille (France)
- ↑ «Presidency»։ EPP - European People's Party։ Վերցված է 2016-01-06
- ↑ «EPP website»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-08-ին։ Վերցված է September 2011
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եվրոպական ժողովրդական կուսակցություն կատեգորիայում։ |