Իրվինգ Ջոն Գուդ
Իրվինգ Ջոն Գուդ (անգլ.՝ Irving John Good; I. J. Good; Jack Good, դեկտեմբերի 9, 1916[1][2] կամ սեպտեմբերի 9, 1916[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 5, 2009[4][1][2], Radford, Վիրջինիա, ԱՄՆ), բրիտանացի մաթեմատիկոս, ով աշխատել է որպես գաղտնագիր Բլեթչլի պարկում։ Նրա գործընկերը եղել է Ալան Թյուրինգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գուդը շարունակել է աշխատել Թյուրինգի հետ՝ համակարգիչների դիզայնի և Բայեսովի վիճակագրության վրա։
Իրվինգ Ջոն Գուդ անգլ.՝ Irving John Good | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1916[1][2] կամ սեպտեմբերի 9, 1916[3] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 5, 2009[4][1][2] (92 տարեկան) Radford, Վիրջինիա, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Լոնդոն և Վիրջինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, գաղտնագիր, համակարգչային գիտնական, փիլիսոփա, վիճակագրագետ, համալսարանի պրոֆեսոր և artificial intelligence researcher |
Հաստատություն(ներ) | Բլեթչլի Փարկ, Կառավարական կապի կենտրոն և Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Վիճակագրություն, գաղտնագրություն և Տիեզերագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Հիսուսի քոլեջ, Haberdashers' Aske's Boys' School? և Քեմբրիջի համալսարան[5] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Գիտական ղեկավար | Գոդֆրի Հարոլդ Հարդի |
Եղել է գիտական ղեկավար | David B. Osteyee?[5] և Steven D. Simmons?[5] |
Պարգևներ | Սմիթի մրցանակ Համակարգչային տեխնիկայի պիոներ և Ամերիկյան վիճակագրական միության անդամ |
Ի ծնե նրա անունը եղել է Իսադոր Ջեյքոբ Գուդաք։ Ավելի ուշ, նա փոխել է իր անունը Իրվինգ Ջոն Գուդի և իր աշխատանքները ստորագրել որպես I. J. Good:
Գուդը կոնսուլտացիոն ծառայություններ է մատուցել Սթենլի Կուբրիկին սուպեր համակարգիչների թեմայով՝ «Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմի համար[7]։
Գուդը համարվում է նաև տեխնոլոգիական եզակիություն կոնցեպցիայի հեղինակներից մեկը։
ԿենսագրությունԽմբագրել
Ի ծնե նրա անունը եղել է Ջեյքոբ Գուդաք։ Ծնվել է Լոնդոնում՝ լեհահրեական ընտանիքում։ Գուդը սովորել է Քեմբրիջի համալսարանի Հիսուսի քոլեջի մաթեմատիկայի բաժնում, որն ավարտել է 1938 թվականին։ 1940 թվականին ստացել է Սմիթի մրցանակ։ 1941 թվականին ավարտելով դոկտորանտուրան՝ աշխատանքի է անցել Բլեթչլի պարկում, դրանից առաջ աշխատելով Գոդֆրի Հարոլդ Հարդիի և Աբրամ Բեզիկովիչի ղեկավարության տակ։ Բլեթչլի պարկում շուրջ երկու տարի աշխատել է Ալան Թյուրինգի հետ միասին։
Պատերազմի ավարտից հետո Մաքս Նյումանի հետ միասին աշխատել է «Ֆիշ» ծածկագրերի վրա, որը հետագայում ընկել է Colossus համակարգչի հիմքում։ 1947 թվականին Նյումանը Գուդին հրավիրել է իր և Թյուրինգի հետ միասին աշխատել Մանչեստրի համալսարանում, որտեղ նա երեք տարվա ընթացքում դասավանդել է մաթեմատիկա և զբաղվել համակարգիչների ուսումնասիրությամբ, այդ թվում նաև Manchester Mark I-ի[8]։
1948 թվականին գործուղվել է Կառավարական կապերի կենտրոն (GCHQ), որը հիմնադրվել էր Բլեթչլի պարկի հիմքում։ Այստեղ Գուդը աշխատել է մինչև 1959 թվականը։ 1959 թվականից աշխատել է Admiralty Research Laboratory-ում, իսկ հինգ տարի անց վերադարձել է ակադեմիական կյանքին, երբ հրավեր է ստացել դասավանդելու Օքսֆորդի Թրինիթի քոլեջում[8]։
1967 թվականին Գուդը տռղափոխվել է ԱՄՆ, որտեղ նշանակվել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։ Այստեղ նա դասավանդել է մինչև 1994 թվականը։
Գուդը մահացել է 2009 թվականի ապրիլի 5-ին՝ 92 տարեկան հասակում Վիրջինիայի Ռեդֆորդ քաղաքում[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Архив по истории математики Мактьютор
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20090411183344/http://www.wsls.com:80/sls/news/local/new_river_valley/article/virginia_tech_professor_wwii_code-breaker_irving_good_dies/32642
- ↑ 5,0 5,1 5,2 Математическая генеалогия — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Jack Good»։ The Guardian
- ↑ 8,0 8,1 «Professor Jack Good»։ The Telegraph
- ↑ «In Memoriam: I. J. Good, University Distinguished Professor and pioneer of modern statistics»