Իրակլի Ծերեթելի
Իրակլի (Կակի) Գեորգիի Ծերեթելի (վրաց.՝ ირაკლი (კაკი) გიორგის ძე წერეთელი, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1881[1], Գորիսա և Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 21, 1959, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), վրացի սոցիալ-դեմոկրատ, ռուսական քաղաքական գործիչ, մենշևիկ։ Գեորգի Ծերեթելու որդին։ Եղել է II Պետական դումայի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության պարագլուխ, II Ինտերնացիոնալի Գործկոմի անդամ։ Հունիսերեքյան հեղաշրջումից հետո (1907) դատապարտվել է տաժանակրության։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Պետերբուրգ, դարձել մենշևիկների պարագլուխ։ Եղել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի I գումարման Գործկոմի անդամ, ժամանակավոր կառավարության փոստ-հեռագրի նախարար, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո՝ հակախորհրդային բլոկի ղեկավար՝ Սահմանադիր ժողովում, և վրացական մենշևիկյան կառավարության անդամ։ 1921 թվականին վտարանդվել է արտասահման։
Իրակլի Ծերեթելի վրաց.՝ ირაკლი (კაკი) გიორგის ძე წერეთელი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1881[1] |
Ծննդավայր | Գորիսա կամ Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 21, 1959 (77 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Լևիլի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, լրագրող, քաղաքական գործիչ և իրավաբան |
Ծնողներ | հայր՝ Գեորգի Ծերեթելի (գրող), մայր՝ Olympiada Yakovlevna Tsereteli?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Մենշևիզմ |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 123)։ |