Իտալական ֆորում (իտալ.՝ Foro Italico, ավելի վաղ՝ Մուսսոլինի ֆորում), մոնումենտալ սպորտային համալիր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Կառուցվել է 1928-1938 թվականներին։ Իտալական ֆորումը ներկայումս ծառայում է, որպես ֆիզիկական վերապատրաստման ակադեմիա Իտալիայի նացիստական կուսակցության անդամների համար։

Իտալական ֆորում
իտալ.՝ Foro Italico
ԵրկիրԻտալիա
ՔաղաքՀռոմ
ԿարգավիճակՖորում
Քարտեզ
Քարտեզ

Իտալական ֆորումը կառուցվել է Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ՝ 1940 թվականին ամառային Օլիմպիական խաղերը Իտալիայում հյուրընկալելու համար։ Իտալիայի այս ֆորումում իր վճռական հանդիպումից հետո Իտալիայում հաղթանակ տարավ Ճապոնիան և դարձավ Օլիմպիական չեմպիոն։ Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը համալիրը կոչվել է պարզապես «Մուսսոլինի ֆորում»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի ֆաշիստները, որպես Գերմանիայի դաշնակից կապիտուլացիայի ենթարկվեցին և Իտալիայում մասնավորապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ կատարվեցին տարբեր փոփոխություններ։ Այդ փոփոխություններից մեկը դարձավ այն, որ համալիրը վերանվանվեց «Իտալական ֆորում»։

Սպորտային համալիրը իր հարկի տակ հյուրընկալել է տարբեր հանդիպումներ, տարբեր սպորտաձևերից։ Այդպիսի միջոցառումներից են, օրինակ՝ 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը 1990 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2009 թվականի աշխարհի ջրային սպորտաձևերի առաջնությունները։

Տեղագրություն խմբագրել

Իտալական ֆորումը գտնվում է Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության մայրաքաղաք Հռոմում[1][2]։ Համալիրը իր մեջ ներոռում է Օլիմպիական և Մարմարե մարզադաշտ, ցուցասրահ՝ որտեղ գտնվում են տարբեր ժամանակների Օլիմպիական հերոսների մարմարե արձանները, լողավազան, թենիսի դաշտ և այլ տեղարժան վայրեր։ Մուտքից մինչև Օլիմպիական մարզադաշտ տանող ճանապարհի վրա գտնվում է քարե կամուրջ՝ Պոնտե Դուկա դ'Աոստա անվանում։ Շրջակայքում գտնվում է նաև սալիկապատ մի ցուցասրահ, որը ներառում է խճանկարների մի ամբողջական հավաքածու։

Իտալական ֆորումը համարվում է լավ պահպանված օրինակ Իտալիայի ֆաշիստական քաղաքակրթությունից[3]։

Իտալական ֆորումը կառուցված է Իտալիայի ֆաշիստների հինավուրց՝ Ռոմանական ճարտարապետության օրինակով։ Ֆորումը ներառում է ֆաշիստական մի շարք խորհրդանշական կառույցներ, որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Համալիրի կենտրոնական հատվածում է գտնվում Մուսոլինիի կոթողը՝ կառուցված ռոմանական ճարտարապետությունով։

Ֆորում Մուսոլինին նախատեսված էր Էնրիկո Դել Դեբիոյի և Լուիջի Մորետտիի համար։ Կոթողը կապված է իտալական տոներից մեկի՝ Ֆաշիստական ռեժիմի օրվա հետ կապված։ 1932 թվականի նոյեմբերի 4-ին առաջին անգամ կատարվել է այս հրապարակում տոնակատարություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ute Schleimer: Die Opera Nazionale Balilla bzw. Gioventù Italiana del Littorio und die Hitlerjugend. Eine vergleichende Darstellung. S. 60. Waxmann, Münster 2004. ISBN 978-3-8309-1445-7. Online verfügbar, abgerufen am 24. Oktober 2009
  2. Nanni Baltzer: Noi dobbiamo creare (…) un’arte dei nostri tempi, un’arte fascista" (Mussolini). Fotografie und Architektur im Faschismus. In: Thesis, Wissenschaftliche Zeitschrift der Bauhaus-Universität Weimar 2003, Heft 4, S. 180 f. (PDF).
  3. archINFORM

Գրականություն խմբագրել

  • Giorgio Muratore: Die Kultstätte der faschistischen Jugend in Jan Tabor: Kunst und Diktatur, Ausstellungskatalog, Wien 1994
  • Robert Schediwy: Städtebilder — Reflexionen zum Wandel in Architektur und Urbanistik, Wien 2005 (speziell S. 210 ff.), ISBN 3-8258-7755-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալական ֆորում» հոդվածին։