Սիմոնա Սինյորե
Սիմոնա Սինյորե (Signoret, իսկական ազգանունը՝ Կամինկեր, Kaminker) Սիմոնա (մարտի 25, 1921[1][2][3][…], Վիսբադեն, Վայմարյան Հանրապետություն[4][5] - սեպտեմբերի 30, 1985[6][7][8][…], Autheuil-Authouillet[9]), ֆրանսիացի դերասանուհի։
Սիմոնա Սինյորե ֆր.՝ Simone Signoret | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիսբադեն, Վայմարյան Հանրապետություն[4][5] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1985[6][7][8][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Autheuil-Authouillet[9] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, գրող, tutor, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և թարգմանիչ |
Ամուսին | Yves Allégret? և Իվ Մոնտան |
Ծնողներ | հայր՝ André Kaminker? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Կատրին Ալեգրե |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Ա․ Սիկարի դրամատիկական դասընթացներում։ Կինոյում նկարահանվում է 1941-ից։ Սինյորեին մեծ ճանաչում է բերել Մարիի («Ոսկե սաղավարտ», ռեժ․ Ժ․ Բեքեր, 1952, Բրիտ․ ռեժիսորների և քննադատների «Ֆեմինա» մրցանակ) խոր դրամատիզմով տոգորված դերակատարումը։ Դերասանուհու դրամատիկ տաղանդը նոր ուժով է բացահայտվել Թերեզ Ռաքոնի («Թերեզ Ռաքեն», ռեժ․ Մ․ Կառնե,1953) և Էլիզաբեթ Պրոկտորի («Սալեմի վհուկները», ռեժ․ Ռ․ Ռուլո, 1957) դերերի անձնավորումներում։ Խիստ, գրեթե ասկետիկ շարժուձևի, կատարման արտաքին ծայրահեղ զսպվածության մեջ զգացվում է հերոսուհու կյանքի ներքին լարված ռիթմը։ Էլիսի դերով («Տեղ վերևում», սովետական էկրանում՝ «Ճանապարհ դեպի բարձր հասարակություն», ռեժ․ Ջ․ Քլեյթոն, 1958) նվաճել է Կաննի կինոփառատոնի (1961) «Ոսկե արմավենու ճյուղ» և Ամերիկյան կինոարվեստի ու գիտության, Բրիտ․ և Ֆրանս, ակադեմիաների մրցանակները։ Այլ դերերից են՝ Նիկոլ («Դիվային ագիներ», 1955), Ռոբերտա, («Ճակատագրի հարվածները», 1960), Անն («Դատավարություն», 1963), Թերեզ Դյութեյ («Օր և ժամ», 1963), Արկադինա («Ճայ», 1968)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://explore.bfi.org.uk/4ce2b9f424dd0
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.reelz.com/person/100001/simone-signoret/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=03&OTDDay=25&OTDYear=1990
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=03&OTDDay=25&OTDYear=1997
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=03&OTDDay=25&OTDYear=2003
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.biography.com/people/simone-signoret-9483488
ԳրականությունԽմբագրել
- Սոկոլսկայա Ա․, Սիմոնա Սինյորե, Ե․, 1972։