Իվան Պոլյակով
Իվան Եվգենիչ Պոլյակով (նոյեմբերի 25, 1914, Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 8, 2004, Մինսկ, Բելառուս), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։
Իվան Պոլյակով բելառուս․՝ Іван Яўцеевіч Палякоў | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1914 |
Ծննդավայր | Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 8, 2004 (89 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Քաղաքացիություն | Բելառուս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և chairman of the Homieĺ Regional Executive Committee? |
Կուսակցություն | Communist Party of Byelorussia? և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1949 թվականին ավարտել է ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1933 թվականից, որպես բանվոր աշխատել է Գոմելում։ 1939 թվականից անցել է կոմերիտական աշխատանքի։ 1942-1943 թվականներին՝ Բելառուսիայի ԼԿԵՄ Գոմելի ընդհատակյա մարզկոմի քարտուղար և Գոմելի 1-ին պարտիզանական բրիգադի կոմիսար։ 1943-1946 թվականներին՝ Բելառուսիայի ԼԿԵՄ Գոմելի և Մինսկի մարզկոմների առաջին քարտուղար, 1949-1953 թվականներին՝ Բելառուսիայի կոմկուսի Վիտեբսկի քաղկոմի 2-րդ, ապա առաջին քարտուղար։ 1956-1957 թվականներին՝ Գոմելի մարզգործկոմի նախագահ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Поляков Иван Евтеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 363)։ |