Իվան Պիցել
Իվան Պիցել (խորվ.՝ Ivan Picelj, հուլիսի 28, 1924[1][2][3][…], Okučani, Brod-Posavina, Խորվաթիա - փետրվարի 22, 2011[1][3][4][…], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ ժամանակակից նկարիչ, քանդակագործ և գրաֆիկ դիզայներ։
Իվան Պիցել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Okučani, Brod-Posavina, Խորվաթիա |
Վախճանվել է | փետրվարի 22, 2011[1][3][4][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, դիզայներ, գրաֆիկական դիզայներ և արվեստագետ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ |
Պիցելը զարգացրել է խորվաթական գեղանկարչության մեջ երկրաչափական աբստրակցիայի հատուկ տարատեսակ՝ օգտագործելով հիմնական գույները և կրճատելով ձևերը երկրաչափական տարրերի։ 1957 թվականին նա ստեղծել է փայտից և մետաղից պատրաստված քանդակներ և հարթաքանդակներ։
Իվան Պիցելը եղել է EXAT 51 խմբի հիմնադիրներ անդամներից մեկը, որում 1950-1956 թվականներին ընկած ժամանակահատվածում ընդգրկվել են ճարտարապետներ Վենեսլավ Ռիխտերը, Բեռնարդո Բեռնարդին, Զդրավկո Բրեգովաչը, Բոժիդար Ռաշիցան և Վլադիմիր Զախարովիչը, ինչպես նաև նկարիչներ Վլադո Քրիստլը և Ալեքսանդր Սրնեցը[6]։ Նա նաև եղել է Արդյունաբերական դիզայնի ստուդիայի՝ SIO (1956) անդամ։ Պիցելը «Նոր միտումներ» շարժման հիմնադիրներից է՝ Զագրեբում մասնակցելով New Trends-ի 1961-1967 թվականների ցուցադրությանը։ Նկարիչը նաև շատ ժամանակ է անցկացրել Փարիզում, որտեղ համագործակցել է Դենիզ Ռենեի պատկերասրահի հետ[7]։ Բացի այդ, Պիցելը ինքն իրեն փորձել է գրաֆիկական ձևավորման (պաստառների և գրքերի) ոլորտում՝ սկսած 1960-ական թվականների կեսերից և հրապարակեց չորս գրաֆիկական քարտեզներ՝ «8 seriographies» (1957), «Ծրագրավորվող աշխատանք» (ֆր.՝ Oeuvre programmeé, 1966), Ցիկլոֆորիա ( ֆր.՝ Cyclophoria, 1971) և «Տարրական երկրաչափություն» (ֆր.՝ Géométrie élémentaire, 1973): 1955 թվականին նա կազմակերպել է արդյունաբերական դիզայնի առաջին ցուցահանդեսը Զագրեբում և օգնել է նախագծել Հարավսլավիայի տաղավարները ազգային և միջազգային ցուցահանդեսների համար։
Պիցելի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ անձնական (1952 թվականից ի վեր) և խմբակային ցուցահանդեսներում, ինչպիսիք են՝ Վենետիկի բիենալեն (1969 և 1972), «Ավանգարդ արվեստի դարը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» (Բոնն, 1994), «Կառուցողականություն և կինետիկ արվեստ» (Զագրեբ, 1995), «Իվան Պիցել՝ գրաֆիկական գեղարվեստական աշխատություն 1957-2003», Լյուբլյանայի գրաֆիկական արվեստի միջազգային կենտրոնի (MGLC) կենտրոնում (2003), «Պիցել»՝ Դենիզ Ռենեի պատկերասրահում (Ռիվ Գոշ, Փարիզ, 2008)։ Նրա գործերը այժմ Ռիեկեի ժամանականից արվեստի թանգարանի, Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարանի, Լոձի արվեստի թանգարանի, Լյուբլյանայի գրաֆիկական արվեստի միջազգային կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանների հավաքածուների մաս են կազմում[7]։ Պիցելի ստեղծագործություններից շատերը նաև պատկանում են բազմաթիվ մասնավոր հավաքածուների, ինչպիսիք են՝ Ֆիլիպ Թրեյդի հավաքածուն (Խորվաթիա)։ 1994 թվականին նա արժանացել է Վլադիմիր Նազորի մրցանակին՝ նշանակալի նվաճումների համար[8][9]։
Իվան Պիցելը ծնվել է խորվաթական Օկուչանի քաղաքում, իսկ մահացել է Զագրեբում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 compArt database Digital Art — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mikuž J. Picelj, Ivan // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T067381
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ https://www.zagreb.hr/u-1984-godini-za-1983-godinu/28628
- ↑ avantgarde-museum, avantgarde-museum
- ↑ 7,0 7,1 Ožegović, Nina (2005 թ․ ապրիլի 5). «Neću retrospektivu, ja još stvaram» [I wish for no retrospective, I'm still creating] (խորվաթերեն). Nacional (weekly). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Ministry of Culture Website
- ↑ http://www.avantgarde-museum.com/kolekcija/ht/autor.php?lang=en&autor=53 avantgarde-museum