Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարան

Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարան (խորվ.՝ Muzej suvremene umjetnosti, MSU), գտնվում է Խորվաթիայում՝ Զագրեբի Դուբրովնիկ-ավենյուում։ Խորվաթիայի մեծագույն և ամենաժամանակակից թանգարանն է[4][5]։

Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Խորվաթիա[1]
ՏեղագրությունNovi Zagreb – istok?
ՎայրSredišće?
ՀասցեAvenija Dubrovnik 17, 10010 Zagreb[2]10010Dubrovnik Avenue? (17)
Հիմնադրվել է1954 և դեկտեմբերի 11, 2009
ՏնօրենZdenka Badovinac? և Vesna Meštrić?[3]
Կայքmsu.hr(խորվ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը վարում է իր պատմությունը 1954 թվականին հիմնադրված Ժամանակակից արվեստի քաղաքային պատկերասրահի հետ միասին[5]։ Այն գտնվել է Կուլմեր պալատում՝ Ստորին քաղաքում, որտեղ գտնվել է նաև Լուսանկարչության, կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության կենտրոնը, ինչպես նաև գրադարանը։ Տարածքի պակասության պատճառով թանգարանը չուներ մշտական էքսպոզիցիա։

1998 թվականին որոշում է կայացվել թանգարանը տեղափոխել լրիվ այլ շենք, որը գտնվում էր Դուբրովնիկի և Վյաչեսլավ Հոլևացի պողոտաների անկյունում՝ Նոր Զագրեբ շրջանում։ Անցկացվել է շենքի նախագծի մրցույթ և ներկայացված 85 աշխատանքներից ընտրվել է ճարտարապետ Յորգան Ֆրանիչի նախագիծը։ 2003 թվականի նոյեմբերին տեղադրվել է հիմնվող թանգարանի առաջին քարը, որը վերջապես բացվել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ին՝ կառուցման վեց տարիներից հետո, որոնք ուղեկցվում էին որոշ հետաձգումներով։ Նախապես շենքի արժեքը գնահատվում էր 200 միլիոն խորվաթական կուն, իսկ արդյունքում այն կազմել է շուրջ 450 միլիոն կուն (շուրջ 84 միլիոն ԱՄՆ դոլլար)[6]։

Թանգարանի արտակազմվածքը
Թանգարանի ինտերիերը
Թանգարանի հավաքածուի քանդակներ
Կրկնակի բլուր, Կարսթեն Հյոլերի մետաղյա քանդակը[7].

Շենքի մակերեսը կազմում է 14 600 մ² տարածք, որից 3500 մ²-ին զբաղեցնում է մշտական էքսպոզիցիան, իսկ շուրջ 1500 մ²-ին նախատեսված է ժամանակավոր ցուցահանդեսների անցկացման համար։ Շենքում կա գրադարան, մուլտիմեդիայի սրահ, գրախանութ, սրճարան և ռեստորան։

Թանգարանի հավաքածուն ունի շուրջ 12 000 արվեստի առարկա, որոնցից շուրջ 600-ը գտնվում են մշտական էքսպոզիցիայի մեջ[8]։ Թանգարանում ներկայացված են ժամանակակից խորվաթ նկարիչներ Յուլիե Կնիֆերի, Տոշո Դաբացի, Իվան Կոժարիչի, Վենցեսլավ Ռիխտերի, Բենկո Խորվաթի, Իվան Պիցելի, Միրոսլավ Շուտեյի, Տոմիսլավ Գոտովացի, Դալիբոր Մարտինիսի, Սանյա Իվեկովիչի, ինչպես նաև ժամանակակից արվեստի օտարազգի ներկայացուցիչներ Ջետուլիո Ալվիանի, Ալբերտո Բյազի, Մաքս Բիլի, Պիերո Դորացիայի, Հուլիո Լե Պարկի, Ռիխարդ Մորտենսենի, Օտտո Պենեյի Վիկտոր Վազարելիի և այլոց աշխատանքներ։

Կարսթեն Հյոլերի մետաղյա քանդակը՝ Կրկնակի բլուր-ը, տեղադրվել է թանգարանի նախասրահում պաշտոնական բացման և շենքի հարավային մուտքի դիմաց Բրացո Դիմիտրիևիչի և Միրոսլավ Բալկայի ինստալյացիայի ժամանակ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. http://www.msu.hr/stranice/kontakt/9.html
  3. https://magazin.hrt.hr/kultura/vesna-mestric-nova-ravnateljica-msu-a-11275120
  4. Mamić, Tomislav (6 октября 2009). «Nakon otvaranja MSU na redu su drugi muzeji» (Croatian). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 1 августа 2019-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «MSU otvorenje: osnovne informacije». msu.hr (Croatian). Museum of Contemporary Art, Zagreb. Վերցված է 1 августа 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Jendrić, Dorotea (11 декабря 2009). «Šest godina trajao je put od kamena temeljca do novoga MSU» (Croatian). Večernji list. Վերցված է 1 августа 2019-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Carsten Höller - Double Slide». msu.hr. Museum of Contemporary Art, Zagreb. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
  8. Jendrić, Dorotea (12 декабря 2009). «Hram kulture: Umjetnička avangarda dočekala je vidjeti svoja djela u MSU» (Croatian). Večernji list. Վերցված է 1 августа 2019-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Babić, Vanja (17 декабря 2009). «Prokletstvo razbijeno, nastavak slijedi». Vijenac (Croatian). Матица хорватская. Վերցված է 1 августа 2019-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել