Իվան Նիկոլաևիչ Փերեսթիանի (կամ Պերեստիանի, ռուս.՝ Иван Николаевич Перестиани, վրաց.՝ ივანე პერესტიანი, ապրիլի 13, 1870(1870-04-13), Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 14, 1959(1959-05-14), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսական և վրացական խորհրդային կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1949)։ Ծագումով իտալացի է[ն 1]։

Իվան Նիկոլաևիչ Փերեսթիանի
Ի ծնե անուն՝ռուս.՝ Иван Николаевич Перестиани
Ծննդյան թիվ՝ապրիլի 13, 1870(1870-04-13)
Ծննդավայր՝Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի թիվ՝մայիսի 14, 1959(1959-05-14) (89 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Ազգություն՝իտալացի[ն 1]
Քաղաքացիություն՝Ռուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝Խորհրդային կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
Կարիերա՝1916-1947
Պարգևներ՝
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
IMDb։ID 0673375

Կենսագրություն

խմբագրել

Իվան Փերեսթիանին խորհրդային կինեմատոգրաֆիայի ստեղծողներից է։ Նկարահանել է «Արսեն Ջորջիաշվիլի» («Գեներալ Գրյագնովի սպանությունը», 1921) պատմա-հեղափոխական ֆիլմը։ Նրա ամենանշանավոր աշխատանքը «Կարմիր սատանի ճտերը» (ըստ Պ․ Ա․ Բլյախինի վիպակի, 1923) հերոսա-ռոմանտիկական արկածային կինոնկարն է։ Այլ ֆիլմերից են՝ «Սուրամի բերդը» (1923), «Երեք կյանք» (19251929-1932 թվականներին աշխատել է «Հայկինո»-ում (այժմ՝ «Հայֆիլմ»), ուր ստեղծել է «Զամալու» (1928, սցենարը՝ Իվան Փերեսթիանիի), «Անուշ» (ըստ Թումանյանի, սցենարը Իվան Փերեսթիանիի, 1930), «Անբանը» (սցենարը՝ Իվան Փերեսթիանիի և Գրիգոր Չախիրյանի), «Լույս և ստվերներ» (երկուսն էլ՝ 1933) գեղարվեստական, «Տուրիստական Հայաստան» (1934, սցենարը Իվան Փերեսթիանիի) վավերագրական և այլ ֆիլմեր։ 1933 թվականին վերադարձել է Թիֆլիսի կինոստուդիա, հիմնականում հանդես եկել որպես կինոդերասան։ Նկարահանվել է «Արսեն» (1937), «Գեորգի Սաակաձե» (1942-1943), «Դավիթ-Բեկ» (1944, «Հայկինո») և այլ ֆիլմերում։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է 3 շքանշանով։

Նշումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Իվան Փերեստիանիին վերագրում են իտալական ծագում[2][3][4]։ Այլ տվյալներով՝ Փերեստիանին ունի ղրիմյան հույնի (ռումեյներ էթնիկական խմբի) արմատներ[5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Перестиани Иван Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Драма старого борца; film.ru (ռուս.): Վերցված է 2018-10-02։
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան. Փերեսթիանի Իվան Նիկոլաևիչ; հատոր 12, էջ 334; Հայերեն վիքիդարան
  4. Иван Николаевич Перестиани. Пионер революционной романтики; blogspot.com (ռուս.): Վերցված է 2018-10-02։
  5. Иван Перестиани; knowledgr.com (ռուս.): Վերցված է 2018-10-02
  6. Сыны Эллады на Берегах Меотиды; sites.google.com (ռուս.): Վերցված է 2018-10-02
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Փերեսթիանի» հոդվածին։