Զամալլու (ֆիլմ)
Զամալլու (Շահալիի կամուրջը), 1928 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած համր գեղարվեստական ֆիլմերից է։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | Դրամա |
Թվական | 1928 |
Լեզու | Համր |
Ռեժիսոր | Իվան Պերեստիան |
Սցենարի հեղինակ | Իվան Պերեստիան |
Դերակատարներ | Օլգա Մայսուրյան, Արկադի Հարությունյան, Միքայել Գարագաշ և Կոխտա Կարալաշվիլի |
Օպերատոր | Ալեքսանդր Ստանկե, Գարուշ (Գարոշ) Բեկնազարյան |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» |
Տևողություն | 107 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման նախաշեմին. պարտիզան-բոլշևիկները պայքարում են Զամալլուի կիրճում ռազմավարական նշանակություն ունեցող կամրջի հսկողության համար[1]։
Ստեղծագործական խումբԽմբագրել
- Սցենարի հեղինակ - Իվան Պերեստիան
- Բեմադրող ռեժիսոր - Իվան Պերեստիան
- Բեմադրող օպերատոր - Ալեքսանդր Ստանկե
- Օպերատոր - Գարուշ (Գարոշ) Բեկնազարյան
- Բեմադրող նկարիչ - Միքայել Արուտչյան
- Ռեժիսորի օգնական - Ե.Գերարդի
- Գլխավոր ադմինիստրատոր - Խ.Աբրահամյան
ԴերերումԽմբագրել
- Արտաշես – Վալենտին Վարդանյան
- Գեղջկուհի – Օլգա Մայսուրյան
- Գյուղացի – Արկադի Հարությունյան
- Բանվորներ – Խրիստոֆոր Աբրահամյան, Միքայել Գարագաշ
- Սպա – Դ.Կիպիանի
- Իշխան – Նիկոլոս Մամուլաշվիլի
- Սանդրո – Կոխտա Կարալաշվիլի
- Նինիկո – Ելենա Կաֆիևա
- Էպիզոդներում՝ Լ.Սարգսյան և Ա.Լյուբոշ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Замаллу (1929) - Шагалинский мост - информация о фильме - советские фильмы - Кино-Театр.РУ»։ www.kino-teatr.ru։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28