Ալեքսեյ Նիկոլաևիչ Սևերցով (ռուս.՝ Алексей Николаевич Северцов, սեպտեմբերի 11 (23), 1866, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1936(1936-12-19)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ (1920) և Ուկրաինայի ԽՍՀ ԳԱ (1925) ակադեմիկոս։

Ալեքսեյ Սևերցով
Алексей Северцов
Stamp of USSR 1640g.jpg
Ծնվել էսեպտեմբերի 11 (23), 1866
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1936(1936-12-19)[1] (70 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg ՌԽՖՍՀ
Մասնագիտությունհնէաբան, կենդանաբան, համալսարանի դասախոս, կենսաբան և գիտնական
Հաստատություն(ներ)Տարտուի համալսարան, ՌԳԱ Ա. Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտ, Շևչենկոյի անվան համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՄորֆոլոգիա և Էվոլյուցիոն կենսաբանություն[2]
ԱնդամակցությունՀնէաբանական ընկերություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Եղել է գիտական ղեկավարԻվան Շմալգաուզեն, Boris Matveyev? և Mykhaylo Voskoboynykov?
Պարգևներ
Երեխա(ներ)Sergey Severtsov?
ՀայրՆիկոլայ Սերվերցով
Commons-logo.svg Aleksej Nikolaevič Severcov (zoologist) Վիքիպահեստում

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1890)։ Եղել է Յուրևի (1899 թվականից, այժմ՝ Տարտու), Կիևի (1902 թվականից), Մոսկվայի (1911 - 1930) համալսարանների պրոֆեսոր։ 1930 թվականին Սևերցովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ ԳԱ համակարգում կազմակերպվել է էվոլյուցիոն մորֆոլոգիայի լաբորատորիա, որը 1935 թվականին վերածվել է էվոլյուցիոն մորֆոլոգիայի և հնէակենդանաբանության ինստիտուտի։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են ողնաշարավորների գլխի մետամերիայի, զույգ վերջույթների առաջացման, ինչպես նաև ստորակարգ ողնաշարավորների էվոլյուցիայի հարցերին, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել։ Սևերցովը գտնում էր, որ ֆիլոգենեզը պարզելու համար անհրաժեշտ է ուսումնսաիրել բոլոր օրգան համակարգերի կառուցվածքը, զարգացումն ու ֆունկցիոնալ նշանակությունը։ Բացահայտել է կենսաբանական և մորֆոֆիզիոլոգիակ պրոգրեսի և ռեգրեսի բացահայտման ուղիներն ու ուղղությունները, ստեղծել ուսմունք օրգանների, դրանց ֆունկցիաների ֆիլոգենետիկական փոփոխությունների տիպերի և կոռելյացիայի մասին։ Մշակել է ֆիլէմբրիոգենեզի տեսությունը, որի համաձայն էվոլյուցիան իրականացվում է օնտոգենեզի ընթացքի փոփոխությունների ուղիով։ Սևերցովը մորֆոլոգիական էվոլյուցիոնիստների սովետական դպրոցի հիմնադիրն է։ 1969 թվականին սահմանվել է Սևերցովի անվան մրցանակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Северцов Алексей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։