Իվան Պետրովիչ Շամյակին (ռուս.՝ Шамякин, Иван Петрович, հունվարի 30, 1921(1921-01-30)[1], Karma, Գոմելի գավառ, Գոմելի գավառ, ՌԽՖՍՀ - հոկտեմբերի 14, 2004(2004-10-14)[2], Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային գրող և պետական գործիչ, ԲԽՍՀ ժողովրդական գրող (1972

Իվան Շամյակին
բելառուս․՝ Іван Пятровіч Шамякін
2006. Stamp of Belarus 0639.jpg
Ծնվել էհունվարի 30, 1921(1921-01-30)[1]
ԾննդավայրKarma, Գոմելի գավառ, Գոմելի գավառ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էհոկտեմբերի 14, 2004(2004-10-14)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, դրամատուրգ, գրական քննադատ, սցենարիստ, խմբագիր և քաղաքական գործիչ
Լեզուբելառուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Belarus (1995–2012).svg Բելառուս
ԿրթությունԳոմելի Ֆրանցիսկ Սկարինի անվան պետական համալսարան և Minsk Higher Party School? (1950)
Ժանրերմելոդրամա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Բելառուսիայի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրBelarus?, Q1088140? և Belaruskai͡a ėntsyklapedyi͡a?
Պարգևներ
ԶավակներTatsyana Shamyakina?
Կայքshamyakin-goub.iatp.by
Commons-logo.svg Ivan Šamiakin Վիքիպահեստում

ՍտեղծագործությունԽմբագրել

Շամյակինի «Խոր հոսանք» (1949, (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) վեպը նվիրված է գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ բելառուս պարտիզանների պայքարին, «Սիրտն ափի մեջ» (1964, (ԲԽՍՀ Կոլասի անվան պետական մրցանակ, 1965) վեպը՝ բարոյաէթիկական հարցերին։ Գյուղի ետպատերազմյան կյանքն է նկարագրված «Բարի հաջողում» (1953) և «Ջրհորներ» (1957) վեպերում։ 1956-1966 թվականներին հրատարակել է սյուժեով իրար հետ կապված, սիրո և հավատարմության մասին պատմող հինգ վիպակներ, որոնք կազմել են «Անհանգիստ երջանկություն» (1966, ԲԽՍՀ, Կոլասի անվան պետական մրցանակ, 1967) գիրքը։ «Հաց» (1969), «Առաջին գեներալը» (1970), «Ընկեր Լենին» զրահագնացքը» (1970) վիպակներում և այլ գործերում Շամյակինը մշակել է լենինյան թեման։ Խորհրդային մտավորականությանն է նվիրված «Ատլասներ և կարիատիսներ» (1974) վեպը։ Շամյակինը մանուկների համար գրած պատմվածքների, պիեսների («Չհավատաք լռությանը», 1958, «Եվ լռեցին թռչունները», 1977), գրաքննադատական հոդվածների («Զրույց ընթերցողի հետ», 1973) հեղինակ է։ Նրա ստեղծագործության պրոբլեմատիկան հույժ արդիական է։ Շամյակինի շատ գործեր թարգմանվել են ԽՍՀՄ և սոցիալիստական երկրների ժողովուրդների լեզուներով։

ԳործունեությունԽմբագրել

Շամյակինը եղել է ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից է։ Ավարտել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմին կից կուսակցական դպրոցը (19501971 թվականից՝ ԲԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 1980 թվականից Բելառուսիայի սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է։ Շամյակինը եղել է ԲԽՍՀ 6-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1954 թվականից՝ ԲԽՍՀ գրողների միության վարչության նախագահի տեղակալ, 1976 թվականից՝ վարչության քարտուղար։ Պարգևատրվել է 5 շքանշանով։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 444