Իվան Մեշչանինով
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Իվան Իվանովիչ Մեշչանինով (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1883[1], Ուֆա, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 16, 1967[2][3][4], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան[2]), խորհրդային լեզվաբան, հնագետ։ Փոքր Ասիայի և Կովկասի մեռած լեզուների, հատկապես ուրարտերենի (խալդերենի) մասնագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945 թ.)։
Իվան Մեշչանինով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1883[1] Ուֆա, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 16, 1967[2][3][4] (83 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան[2] |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան, հնագետ, մարդաբան, նախապատմության ուսումնասիրող և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Պետերբուրգի հնագիտական ինստիտուտ |
Գիտական ղեկավար | Նիկողայոս Մառ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Եղել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի և մտածողության ինստիտուտի տնօրեն (1935-1950 թթ.), գրականության և լեզվի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1934-1950 թթ.) և ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ։ 1926-1931 թվականներին հնագիտական պեղումներ է կատարել հյուսիսային մերձսևծովյան շրջաններում և Հարավային Կովկասի տարբեր վայրերում (Լեռնային Ղարաբաղ, Նախիջևան, Կիրովաբադ)։ Նրա գիտական հայացքների ձևավորման վրա զգալի ազդեցություն է ունեցել Ն․ Յա․ Մառը։ Մեշչանինովը սկզբնավորել է տարբեր համակարգ ունեցող լեզուների շարահյուսության տիպաբանությունը, քննել է լեզուների զարգացման հիմնական փուլերը, ստեղծել լեզուների շարահյուսության տիպաբանության տեսություն, մշակել նախադասության տեսության խնդիրները։ Մեծ են Մեշչանինովի ծառայությունները Հյուսիսի և Կովկասի գիր չունեցող ժողովուրդների լեզուների ուսումնասիրությունը կազմակերպելու գործում։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943 թ., 1946 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Мещанинов Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 465)։ |