Ալեքսեյ Մարկով

ռուս նկարիչ

Ալեքսեյ Տարասովիչ Մարկով (ռուս.՝ Алексей Тарасович Марков, 12 (24) մարտի, 1802, Նովգորոդ, Ռուսական կայսրություն28 փետրվարի (12 մարտի), 1878, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պատմական գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի գեղանկարչության վաստակավոր պրոֆեսոր, ակադեմիկոս։

Ալեքսեյ Մարկով
ռուս.՝ Алексей Марков
Gorbunov Kirill p Markov Alexey.jpg
Ծնվել էմարտի 12 (24), 1802
ԾննդավայրՄեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 28 (մարտի 12), 1878 (75 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
Ժանրպատմական, կրոնական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԱնդրեյ Իվանովիչ Իվանով, Alexei Egorovich Egorov? և Vasily Shebuyev?
Alexey Markov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
«Ֆորտունան ու աղքատը» (1836), Ռուսական պետական թանգարան
 
«Պրիամոսն Աքիլլեսից խնդրում է Հեկտորի դին» (1824), Պետական Էրմիտաժ
 
«Աստվածամայրը մանկան հետ», (1849), Ռուսական պետական թանգարան

Ալեքսեյ Մարկովը ծնվել է 1802 թվականի մարտի 12-ին (նոր տոմարով՝ մարտի 24) Նովգորոդում։ Սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում՝ աշակերտելով Անդրեյ Իվանովին, Ալեքսեյ Եգորովին ու Վասիլի Շեբուևին։

Նկարչության ու գեղանկարչության բնագավառում իր ունեցած հաջողությունների համար 1824 թվականին արժանանալով փոքր ու մեծ արծաթե մեդալների՝ նույն թվականին ավարտել է ակադեմիական դասընթացը՝ ստանալով XIV դասի նկարչի կոչում և փոքր ոսկե մեդալ, որ նրան շնորհվել է ըստ ծրագրի ստեղծված «Պրիամոսն Աքիլլեսից խնդրում է Հեկտորի դին» (ռուս.՝ «Приам испрашивает у Ахиллеса труп Гектора») նկարի համար։ Նա մնացել է ակադեմիայում որպես կրթաթոշակառու հետագա ինքնակատարելագործման համար։

1830 թվականին «Սոկրատեսն իր վախճանից առաջ աշակերտների հետ զրուցում է հոգու անմահության մասին» (ռուս.՝ «Сократ перед своей кончиной беседует с учениками о бессмертии души») նկարի համար Ալեքսեյ Մարկովն արժանացել է մեծ ոսկե մեդալի և կրթաթոշակով ուղարկվել արտասահման։

Դրեզդենում Ալեքսեյ Մարկովը կրկնօրինակել է Ռաֆաելի Սիքստինյան Տիրամայրը, Հռոմում ստեղծել է նրա «Հրդեհ Բորգոյում» որմնանկարի պատճենը, նկարել «Ֆորտունան ու աղքատը» (ռուս.՝ «Фортуна и Нищий») նկարը, որի համար 1836 թվականին արժանացել է ակադեմիկոսի կոչման, ինչպես նաև «Քրիստոնյա նահատակները Կոլիզեյում» (ռուս.՝ «Христианские мученики в Колизее») էսքիզը, որի համար 1842 թվականին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից ճանաչվել է երկրորդ աստիճանի պրոֆեսորի կոչման։ 1852 թվականին ստացել է առաջին աստիճանի պրոֆեսորի կոչում, իսկ 1865 թվականից ունեցել է վաստակավոր պրոֆեսորի կոչում։

Չունենալով առանձնակի տաղանդ, բայց լինելով լավ ուրվանկարիչ և բարեխիղճ ու աշխատասեր մարդ՝ Ալեքսեյ Մարկովը ռուսական գեղանկարչության զարգացմանը նպաստել է հատկապես իր մանկավարժական գործունեությամբ. նա երիտասարդ նկարիչների նկատմամբ ցուցաբերել է հատուկ ուշադրություն, ինչի շնորհիվ նրա մոտ ավելի շատ աշակերտներ էին գրանցվում, քան մյուս պրոֆեսորների[1]։

  Կար նաև պրոֆեսոր Ալեքսեյ Տարասովիչ Մարկովը: Կարլ Բրյուլովը նրան կնքել էր Կոլիզեյ Ֆորտունիչ, աղքատ պրոֆեսոր պարտքերով: Դա այն պատճառով, որ նա իր կյանքում ստեղծել է միայն «Ֆորտունան ու աղքատը» նկարը և հռոմեկանա կյանքի ութ տարիների ընթացքում արել է «Կոլիզեյ, կամ քրիստոնեության առաջին նահատակները» էսքիզը՝ խոստանալով ստեղծել նկարը: Քսանհինգ տարի սպիտակ կտավը մնացել է նրա արվեստանոցում, և նկարը ոչ ոք չի տեսել: Սակայն, մի կողմ թողնելով այս ծաղրը, մեզնից բոլորը արդարացիությամբ կընդունեն, որ նա եղել է լավագույն դասախոսն ու մանկավարժը, այդ պատճառով էլ նրա աշակերտները բոլորից շատ էին:
- Ալեքսեյ Բոգոլյուբով, «Записки моряка-художника»[2]
 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. А. И. Сомов. Марков, Алексей Тарасович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Боголюбов, Алексей Петрович։ ««Записки моряка—художника»»։ Академия художеств или свободным художествам (ռուսերեն)։ Межрегиональная общественная организация Центр Духовной Культуры։ Արխիվացված օրիգինալից 2012-05-06-ին։ Վերցված է 2010-08-08 

Արտաքին հղումներԽմբագրել