Անծանոթուհին
Իվան Կրամսկոյի նկար
Անծանոթուհին (ռուս.՝ Неизвестная), Իվան Կրամսկոյի 1883 թվականին ստեղծած կտավն է, հեղինակի ամենաճանաչված գործերից։ Ստեղծագործությունը ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1][2]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իվան Կրամսկոյ |
տարի | 1883 |
բարձրություն | 75,5 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 99 ± 0 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ստեղծագործության նկարագիրը
խմբագրելԿտավին պատկերված է գեղեցիկ, վստահ, հպարտ կնոջ դիմանկար Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա Անիչկովի պալատի ֆոնին։ Կինը բաց կառքի մեջ է, հագնված է ըստ 1880-ական թվականների վերջին նորաձևության։ Փետրավոր թավշե գլխարկով է, մորթե, ժապավեններով զարդարված վերարկուով։ Նուրբ կաշվե ձեռնոցներով և մորթե ձեռնամուշտակով է։ Կինը տիրական, խորհրդավոր և մի փոքր տխուր հայացքով է։ Ստեղծագործությունը դիմանկարի և թեմատիկ նկարի սահմանագծում է։
Հերոսուհին
խմբագրելԲնորդուհին անհայտ է։ Հեղինակը ոչ իր նամակներում, ոչ էլ հուշերում տեղեկություն չի թողել բնորդուհու մասին։ Կա մի քանի վարկած՝
- Կրամսկոյի կենսագիրները և դուստրը՝ Կրամսկայա-Յոնկերը, պնդում են, որ ստեղծված դիմանկարը վերցված է տարբեր բնորդուհիներից։ Կրամսկոյի դուստրը նույնպես բնորդուհու դեր է կատարել նկարի համար։
- Ըստ մի այլ վարկածի նկարի հերոսուհին Կուրսկից ճորտ գյուղացի Մատրյոնա Սավիշնան է, որն ամուսնացել էր ազնվական Բեստուժևի հետ։ Նկարիչը նրանց ընտանիքի բարեկամն էր[3]։
- Երրորդ վարկածը պնդում է, որ անծանոթուհին Ալեքսանդր II ցարի սիրուհի Եկատերինա Դոլգորուկովան էր, և որ դիմանկարը պատվիրել էր ցարը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Անծանոթուհու մասին Տրետյակովյան պատկերասրահի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Անծանոթուհին, 1883
- ↑ Սիրո պատմություն տխուր ավարտով
- ↑ «Անծանոթուհին» կտավի առեղծվածը(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Государственная Третьяковская галерея. Искусство XII — начала XX века, М. СканРус, 2007, 166-167, 978-5-93221-120-5
- Wachtel, Andrew, Plays of expectations, University of Washington Press, 2007, 58, 0-2959-8647-6