Իվան Կավալեյրու

պորտուգալացի ֆուտբոլիստ

Իվան Ռիկարդու Նեվեշ Աբրեու Կավալեյրու (պորտ.՝ Ivan Ricardo Neves Abreu Cavaleiro;հոկտեմբերի 18, 1993(1993-10-18)[1][2], Վիլա Ֆրանկա դի Շիրա), պորտուգալացի ֆուտբոլիստ, անգլիական «Վուլվերհեմպտոն» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող։

Իվան Կավալեյրու
Ivan Ricardo
Neves Abreu Cavaleiro
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իվան Ռիկարդու Նեվեշ Աբրեու Կավալեյրու
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1993(1993-10-18)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Վիլա Ֆրանկա դի Շիրա
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
Համար 50
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2015 Պորտուգալիա «Բենֆիկա» 8 (0)
2014—2015   Իսպանիա «Դեպորտիվո Լա Կորունյա» 34 (3)
2015-2016 Ֆրանսիա «Մոնակո» 14 (1)
2016-այժմ Անգլիա «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» 6 (1)
Ազգային հավաքական
2011-2012 Պորտուգալիա Պորտուգալիա մինչև (19) 8 (0)
2012-2013 Պորտուգալիա Պորտուգալիա մինչև (20) 15 (1)
2013-2014 Պորտուգալիա Պորտուգալիա մինչև (21) 14 (7)
2014-այժմ Պորտուգալիա Պորտուգալիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբայն կարիերա խմբագրել

 
Կավալեյրուն Դեպորտիվո Լա Կորունյաի կազմում

Կավալեյրուն սկսել է իր կարիերան «Բենֆիկայի» ակադեմիայում։ 2012 թվականին նա բավականին հաջող սկսեց իր ելույթները «Բենֆիկայի» երկրորդ թիմի կազմում՝ գոլ խփելով գրեթե ամեն երկրորդ խաղում։ Հոկտեմբերի 23-ին Չեմպիոնների գավաթի խաղարկության՝ հունական «Օլիմպիակոսի» դեմ խաղում Կավալեյրուն նշեց իր դեբյուտը «արծիվների» կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Օլա Ջոնին[3]։ Հոկտեմբերի 27-ին՝ «Նասիոնալի» դեմ խաղում, Իվանը նշել է իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում[4]։ 2014 թվականի հունվարի 15-ին Պորտուգալիայի գավաթի խաղարկության «Լեյշաոյնշի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Բինֆիկայի» կազմում. խաղն ավարտվել է 2:0 հաշվով հոգուտ «Բենֆիկայի»[5]։

2014 թվականի ամռանը Իվանը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Օգոստոսի 23-ին «Գրանադայի» դեմ խաղում, նա նշեց իր նորամոտը Լա Լիգայում[6]։ Հենց այդ խաղում Կավալեյրուն խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում, իսկ խաղն ավարտվել է 2:1 հաշվով հոգուտ «Գրանադայի»։

Հուլիսի 10-ին հարձակվողը տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո», որի հետ կնքեց պայմանագիր մինչև 2020 թվականը[7]։ Հուլիսի 28-ին Չեմպիոնների լիգայի խմփային փուլի շվեյցարական «Յանգ Բոյզ» դեմ խաղում Իվանը նշեց իր նորամուտը «Մոնակոի» կզմում. խաղն ավարտվել է 3:1 հաշվով հոգուտ «Մոնակոյի»[8]։ Օգոստոսի 4-ին պատասխան հանդիպմանը Կավալեյրուն խփեց իր առաջին գոլը «Մոնգեգասկների» կազմում. խաղն ավարտվել է 4:0 հաշվով հոգուտ «Մոնակոյի», իսկ երկու խաղերի արդյունքում Մոնակոն հաղթել է 7:1 հաշվով և շարունակել պայքարը Չեմպիոնների լիգայում[9]։

2016 թվականին Իվանը տեղափոխվեց անգլիական «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս», ակումի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Հարձակվողի տրանսվերի արժեքը կազմել է 8 միլոն եվր։ Սեպտեմբերի 10-ին «Բերտոն Ալբիոնի» դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը Չեմպիոնշիպում. խաղն ավարտվել է ոչ-ոքի 1:1 հաշվով[10]։ Սեպտեմբերի 24-ին «Բրենտֆորդ» ակումբի դեմ խաղում Կավալեյրուն խփել է իր առաջին գոլը «Վուլվերհեմպտոնի» կազմում. խաղն ավարտվել է 3:1 հաշվով հոգուտ «Վուլվերհեմպտոնի»[11]։

Միջազգայնի կարիերա խմբագրել

2013 թվականին Կավալեյրուն Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Թուրքիայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Հյուսիսային Կորեայի[12], Կումբանի[13], Նիգերիայի[14] և Գանայի հավաքականի դեմ խաղեին[15]։ օգոստոսի 14-ին Շվեյցարիայի երիտասարդական հավքականի դեմ խաղի ժամանակ Իվանը ձևակերպել է Հեթ-տրիկ[16]։

2014 թվականի մարտի 5-ին Կամերունի հավաքականի դեմ ընկերական խաղում Կավալեյրուն նշեց իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականում, երկրորդ խաղակեսում փոխարինման Սիլվեստրե Վարելաին[17]։

2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Իվանը Չեխիայում նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալ։ Անռաջնության ընթացքում նա մասնակցել է Անգլիայի[18], Գերմանիայի[19] երկու անգամ Շվեդիայի երիտասարդական հավաքականի հետ խաղերին[20][21]։

Ձեռքբերումններ խմբագրել

Ակումբային

  «Բենֆիկա»

Միջազգային

  Պորտուգալիայի երիտասարդական հավաքական

  • 2  Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Բենֆիկա VS. Օլիմպիակոս 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 23.
  4. «Բենֆիկա VS. Նասիոնակլ 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 27.
  5. «Բենֆիկա VS. Լեյշաոյնշ 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 15.
  6. «Գրանադա VS. Դեպորտիվո Լա Կորունյա 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23.
  7. «Ivan Cavaleiro no Mónaco até 2020» (պորտուգալերեն). slbenfica.pt. 2015 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «Յանգ Բոյզ VS. Մոնակո 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 28.
  9. «Մոնակո VS. Յանգ Բոյզ 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 4.
  10. «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս VS. Բերտոն Ալբիոնի 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
  11. «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս VS. Բրենտֆորդ 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 24.
  12. «Պորտուգալի (մինչև 21) VS. Հյուսիսային Կորեա (մինչև 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 24.
  13. «Պորտուգալի (մինչև 21) VS. Կուբան (մինչև 21) 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 27.
  14. «Նիգերիա (մինչև 21) VS. Պորտուգալի (մինչև 21) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 21.
  15. «Պորտուգալի (մինչև 21) VS. Гана (до 21) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 3.
  16. «Sub-21: Portugal–Suíça, 5–2 (crónica)» [U-21: Portugal–Switzerland, 5–2 (report)] (Portuguese). Mais Futebol. 2013 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Португалия VS. Камерун 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 5.
  18. «Англия (до 21) VS. Պորտուգալի (մինչև 21) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  19. «Պորտուգալի (մինչև 21) VS. Германия (до 21) 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  20. «Պորտուգալի (մինչև 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
  21. «Швеция (до 21) VS. Պորտուգալի (մինչև 21) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կավալեյրու» հոդվածին։