Թիֆանի Արիանա Թրամփ (անգլ.՝ Tiffany Trump, հոկտեմբերի 13, 1993(1993-10-13), Ուեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ)[2], ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չորրորդ և նրա երկրորդ կնոջ՝ Մարլա Մեյփլզի միակ երեխան է։


Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1993(1993-10-13) (29 տարեկան)
ԾննդավայրՈւեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունViewpoint School?, Փենսիլվանիայի համալսարան (2016), Ջորջթաունի համալսարան, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, American International School of Lagos? և Regent's University London?
Մասնագիտությունմոդել, ինտերնետային հայտնիություն, սոցիոլոգ և երգչուհի
ԱշխատավայրՎոգ
ԱմուսինMichael Boulos?[1]
Ծնողներհայր՝ Դոնալդ Թրամփ, մայր՝ Marla Maples?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱնդամությունKappa Alpha Theta?
Commons-logo.svg Tiffany Trump Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Թիֆանի Արիանա Թրամփը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 13-ին, Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի Սենթ Մերիի բժշկական կենտրոնում, ծնողների ամուսնությունից երկու ամիս առաջ[3]։ Նա Դոնալդ Թրամփի միակ երեխան է՝ իր երկրորդ կնոջ, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի՝ Մարլա Մեյփլզսից, որի հետ նա ամուսնացել է 1993 թվականի դեկտեմբերին[4]։ Նրան անվանել են Tiffany & Co ընկերության պատվին, նրա հայրը 1980-ական թվականներին գնել է Հինգերորդ պողոտայի ոսկերչական խանութը և դրա հարևանությոամբ կառուցել Թրամփ Թաուերը։ Նրա ծնողները բաժանվել են 1999 թվականին[5]։ Նա իր մայրիկի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա[6][7]։

Նա ունի երեք ավագ քույր և եղբայր՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը, Իվանկա Թրամփը, Էրիկ Թրամփը՝ Դոնալդ Թրամփի առաջին կնոջից՝ Իվանա Թրամփից[8][9], և կրտսեր եղբայր Բարոն Թրամփը՝ երրորդ կնոջից՝ Մելանյա Թրամփից[10]։

Հաճախել է Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում գտնվող «Viewpoint» դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։ Այնուհետև նա շարունակեց հաճախել Փենսիլվանիայի համալսարան, իր հայրիկի մայր բուհը, որը նա ավարտել է 2016 թվականին՝ ստանալով բակալավրի կոչում հասարակագիտության ոլորտում՝ մասնագիտանալով իրավունքի և հասարակության մեջ և դարձել Kappa Alpha Theta sorority-ի անդամ[11][12][13]։ Ավարտելուց հետո նա 2017 թվականին սկսել է հաճախել Վաշինգտոնի Ջորջթաունի իրավաբանական համալսարան[14] և այն ավարտել է 2020 թվականի մայիսին[15]։

ԿարիերաԽմբագրել

2011 թվականին Թրամփը թողարկել է «Like a Bird» երաժշտական սինգլը։ Հետագայում The Oprah Winfrey Show[16] ծրագրում պատմել է, որ մտածել է որպես պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվել, թե ոչ[17]

«Like a Bird»-ը լրատվամիջոցների ուշադրությանն արժանացել է «The Oprah Winfrey Show»-ում հայտնվելուց հետո։ 2016 թվականի Հանրապետական ազգային համագումարում Թրամփի ելույթից հետո երգը ստացել է նոր հետաքրքրություն հանրության շրջանում և քննադատվել է Auto-Tune-ի վրա հիմնված ձայնի ուղղման օգտագործման համար և ստացել է ընդհանուր առմամբ բացասական արձագանքներ[18][19]։

2015 թվականին Թրամփը աշխատել է Վոգի համար, իսկ 2016 թվականին՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում, զբաղվել Էնդրյու Ուորենի նորաձևության ցուցադրության մոդելավորմամբ[20]։

2016 թվականի նախագահական քարոզարշավԽմբագրել

 
Թիֆանին, խորթ եղբայր Բարոնը և խորթ մայր Մելանյա Թրամփը 2016 թվականին RNC-ում

Թրամփը բազմաթիվ ելույթներ է ունեցել իր հոր՝ 2016 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում[21]։

Նա ելույթ է ունեցել 2016 թվականի Հանրապետական ազգային համագումարի երկրորդ գիշերը[22][23][24]։

Անձնական կյանքԽմբագրել

Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ընթացքում Թրամփը 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի մարտ հանդիպում էր ուսանող Ռոս Մեխանիկի հետ[25][26]։ Մի քանի ամիս անց այդ ամռանը, դերասանուհի Լինդսի Լոհանի հետ Հունաստանում արձակուրդի ժամանակ, Թրամփը հանդիպել է նիգերիաամերիկացի միլիարդատիրոջ ժառանգ և բիզնեսի գործադիր տնօրեն Մայքլ Բոուլոսին, որի ընտանիքին էր պատկանում Boulos Enterprises-ը և SCOA Nigeria-ը Նիգերիայում, այն երկրում, որտեղ Բուլոսը մեծացել է։ Թրամփը սկսել է հանդիպել Բոուլոսի հետ 2018 թվականից[27][28]։

Թրամփը հաճախակի է հրապարակումներ անում Ինստագրամում, որտեղ նա ունի 1.3 միլիոն հետևորդ 2020 թվականի նոյեմբերի դրությամբ[29][30]։ Ինստագրամում նա հաճախ է լուսանկարներ հրապարակում իր ընկերների, ծնողների կամ տատիկ-պապիկների հետ, ինչպիսիք են՝ Կիրա Քենեդին, Գաիա Ջաքիթ Մատիսը, Ռեյա Բենիտեսը, Իզրա Ուիլլիամսը և ԷՋ Ջոնսոնը։ Խումբը, որի լուսանկարները խմբագրվում են Էնդրյու Ուորենի կողմից, Նյու Յորք Փոստ թերթի կողմից անվանվել է «Ինստագրամի հարուստ երեխաները»[13][31][32][33]։

Տես նաևԽմբագրել

  • Kappa Alpha Theta-ի անդամների ցանկը
  • Միացյալ Նահանգների նախագահների երեխաների ցանկը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The New York Times / J. KahnManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. Struyk Ryan (April 11, 2016)։ «Trump Kids Eric and Ivanka Miss Deadline to Vote in NY GOP Primary»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից October 12, 2017-ին։ Վերցված է October 11, 2017 
  3. Ellison Sarah (February 2017)։ Inside Ivanka and Tiffany Trump Complicated Sister Act։ Vanity Fair (magazine)։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2016-ին։ Վերցված է December 23, 2016 
  4. Singer Glenn (October 15, 1993)։ «Tiffany Trump Greets Attention with a Snore»։ Sun-Sentinel։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2016-ին։ Վերցված է December 23, 2016 
  5. Stasi Linda (October 14, 1993)։ «The stork visits Donald & Marla»։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2016-ին։ Վերցված է October 14, 2016 
  6. Stanley Alessandra (October 1, 2016)։ «The Other Trump»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից March 23, 2017-ին։ Վերցված է May 6, 2017 
  7. Graham Ruth (July 20, 2016)։ «Tiffany Trump Sad, Vague Tribute to Her Distant Father»։ Slate (magazine)։ Արխիվացված է օրիգինալից July 23, 2016-ին։ Վերցված է July 24, 2016 
  8. Krieg Gregory (April 13, 2016)։ «Who is Tiffany Trump?»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից July 1, 2018-ին։ Վերցված է June 9, 2016 
  9. Silva Christianna (September 25, 2017)։ Ivanka Trump and Donald Jr. Tried to 'Bump' Tiffany Out of Her Inheritance, According to Newly Released Recordings։ Newsweek։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2017-ին։ Վերցված է September 26, 2017 
  10. Winsor Morgan (July 19, 2016)։ «5 Things to Know About Tiffany Trump»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2017-ին։ Վերցված է January 29, 2017 
  11. «Profile:- Tiffany Trump»։ Instagram։ Արխիվացված է օրիգինալից April 29, 2017-ին։ Վերցված է February 29, 2020։ «UPenn, B.A. Sociology: Law & Society» 
  12. Walloga April (July 12, 2015)։ «Meet the wild-card Trump daughter no one is talking about»։ Business Insider։ Արխիվացված է օրիգինալից June 25, 2016-ին։ Վերցված է June 29, 2016 
  13. 13,0 13,1 «What's the deal with Donald Trump mystery daughter?»։ New York Post։ November 21, 2015։ Արխիվացված է օրիգինալից July 1, 2018-ին։ Վերցված է June 9, 2016 
  14. Bryant Kenzie։ «Tiffany Trump Has a Fun Hobby»։ Vanities (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 9, 2017-ին։ Վերցված է July 9, 2017 
  15. Chockrek Ella (May 17, 2020)։ «Tiffany Trump Celebrates Her Law School Graduation in Summery Tank Top + Worn-In White Loafers»։ Footwear News։ Արխիվացված է օրիգինալից May 18, 2020-ին։ Վերցված է May 18, 2020 
  16. «Introducing Tiffany Trump»։ wherearetheynow.buzz։ The Oprah Winfrey Show clip, Harpo Productions, Inc.։ Արխիվացված է օրիգինալից July 22, 2016-ին։ Վերցված է June 29, 2016 
  17. Yousefi Ryan (April 15, 2016)։ «Tiffany Trump Cannot Escape Her Pop Song»։ Broward New Times։ Արխիվացված է օրիգինալից June 10, 2016-ին։ Վերցված է June 9, 2016 
  18. Tiffany Trump Recorded a Pop Song in 2011։ Billboard magazine։ Արխիվացված է օրիգինալից October 23, 2019-ին։ Վերցված է October 23, 2019 
  19. «Tiffany Trump's "Like a Bird" Pop Song Reviewed»։ Audiokite։ Արխիվացված է օրիգինալից October 10, 2018-ին։ Վերցված է October 23, 2019 
  20. Leone Shewfelt Raechel (February 16, 2016)։ «Donald Trump's Daughter Tiffany Makes Her New York Fashion Week Debut»։ Yahoo News։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2016-ին։ Վերցված է June 9, 2016 
  21. Triggs Charlotte (April 20, 2016)։ «Marla Maples and Tiffany Trump Likely to Get Secret Service Detail Amidst Donald Trump's Presidential Campaign as Marla Says, 'I Always Knew' He Would Run»։ People magazine։ Արխիվացված է օրիգինալից May 13, 2016-ին։ Վերցված է June 9, 2016 
  22. «RNC 2016: Complete schedule, speakers, events, what to expect from GOP in Cleveland»։ NJ.com։ July 2016։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2017-ին։ Վերցված է July 18, 2016 
  23. «Republican National Convention diary day 2: Donald Trump formally nominated as 2016 presidential candidate»։ Telegraph։ July 19, 2016։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2017-ին։ Վերցված է April 5, 2018 
  24. Drabold Will (July 19, 2016)։ «Watch Tiffany Trump Speak at the Republican Convention»։ Time։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2016-ին։ Վերցված է November 23, 2016 
  25. Schmidt Ingrid (March 21, 2018)։ «Tiffany Trump and Boyfriend Ross Mechanic Call It Quits»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից April 23, 2018-ին։ Վերցված է July 21, 2020 
  26. Polus Sarah (February 20, 2018)։ «The social media signs that Tiffany Trump and boyfriend Ross Mechanic may have broken up»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 14, 2019-ին։ Վերցված է July 21, 2020 
  27. Carlson Adam, Kelly Kristen (January 9, 2019)։ «Lindsay Lohan's Surprising Connection to Tiffany Trump & Boyfriend She Showed Off at White House»։ People (magazine) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 18, 2019-ին։ Վերցված է July 20, 2020 
  28. Harwood Erika (November 30, 2018)։ «Tiffany Trump's Billionaire Heir Boyfriend Spent Thanksgiving at Mar-a-Lago»։ Vanity Fair (magazine) (en-us)։ Արխիվացված է օրիգինալից August 22, 2020-ին։ Վերցված է July 20, 2020 
  29. «Tiffany Ariana Trump (@tiffanytrump) • Instagram photos and videos»։ Instagram (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 12, 2020-ին։ Վերցված է November 12, 2020 
  30. Heil Emily (Jul 14, 2016)։ «Meet Tiffany Trump, Donald Trump's Instagram-famous daughter»։ Washington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին։ Վերցված է 2020-07-27 
  31. Carson Griffith (April 20, 2015)։ «The privileged lives of the real 'Rich Kids of Instagram' – including Tiffany Trump»։ Business Insider։ Արխիվացված է օրիգինալից November 14, 2016-ին։ Վերցված է June 9, 2016 
  32. Rosman Katherine (April 6, 2016)։ «Move Over, Rat Pack and Brat Pack: Here Comes the Snap Pack»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից April 10, 2016-ին։ Վերցված է June 9, 2016 
  33. Jones, Allie (April 6, 2016)։ Rich NYC Party Kids Just Trying to Inspire Others։ New York (New York Media)։ Արխիվացված է օրիգինալից August 18, 2016-ին։ Վերցված է July 13, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել