Դոնալդ Ջոն «Դոն» Թրամփ Կրտսեր (անգլ.՝ Donald Trump, Jr., դեկտեմբերի 31, 1977(1977-12-31)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար։ ԱՄՆ-ի նախկին նախագահ, անշարժ գույքի սեփականատեր և զարգացնող Դոնալդ Թրամփի (Donald Trump) և նրա առաջին կնոջ՝ Իվանա Զելնիչկովա-Թրամփի (Ivana Marie Zelnícková, Ivana Trump) ավագ որդին է։ Ներկայումս Դոն Թրամփը իր քրոջ՝ Իվանկա Թրամփի և եղբոր՝ Էրիկ Թրամփի հետ աշխատում է որպես Թրամփ կազմակերպության (The Trump Organization) գործարար փոխնախագահ։

Դոնալդ Թրամփ Կրտսեր
անգլ.՝ Donald Trump Jr.
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1977(1977-12-31)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւորթոնի դպրոց, The Hill School և Buckley School?
ԵրկերTriggered?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրThe Trump Organization
ԱմուսինՎանեսսա Թրամփ
Ծնողներհայր՝ Դոնալդ Թրամփ, մայր՝ Իվանա Թրամփ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներKai Madison Trump?, Դոնալդ Թրամփ 3-րդ, Տրիստան Միլոս Թրամփ, Քլոե Սոֆիա Թրամփ և Սփենսեր Ֆրեդերիկ Թրամփ
 Donald Trump Jr. Վիքիպահեստում
Դոնալդ Թրամփ կրտսեր, «Դոն» Թրամփ

Պատանեկություն և կրթություն խմբագրել

 
Թրամփը Այովայում մրցարշավի ժամանակ ճառելիս, 2016թ. նոյեմբեր

Դոն Թրամփը ծնվել է 1977թ. դեկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթթեն թաղամասում։ Նա ունի իրենից կրտսեր հարազատ մեկ քույր՝ Իվանկա Թրամփը և մեկ հարազատ եղբայր՝ Էրիկ Թրամփը։ Բացի այդ ունի խորթ քույր՝ Թիֆֆանի Թրամփը, որի մայրը Մարլա Մեյփլսն է և խորթ եղբայր՝ Բարրոն Թրամփը, որի մայրը իր հոր՝ Դոնալդ Թրամփի ներկայիս տիկինն է՝ Մելանյա Թրամփը։

Դոն Թրամփ կրտսերը առանձնահատուկ մտերմություն ունի իր մայրական պապի հետ և սահուն խոսում է չեխերեն[2]։

Դոն Թրամփ կրտսերը կրթություն է ստացել Հիլ Սքուլում՝ Բլրի դպրոցում (The Hill School), որը համալսարանի համար նախապատրաստող ուսումնական հաստատություն է Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն (Pottstown) քաղաքում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Փենսիլվանիայի համալսարանի (University of Pennsylvania) Ուարթոն սքուլում (Wharton School), որտեղ նա ստացել է գիտությունների բակալավրի (Bachelor of Science, B.S.) աստիճան՝ տնտեսագիտության գծով[3]։

Առաջխաղացում խմբագրել

2006-2015թթ. Դոն Թրամփ կրտսերը հանդես է եկել որպես հյուր խորհրդատու/դատավոր իր հոր ռեալիթի շոուների բազում էպիզոդներում (The Apprentice, U.S. TV series, The Apprentice, U.S. season 5, 2006, The Apprentice, U.S. season 14, 2015): Հաճախ հանդես է եկել իր հարազատ քրոջ՝ Իվանկայի և հարազատ եղբոր՝ Էրիկի հետ համատեղ։

Դոն Թրամփ կրտսերը ճառով ելույթ է ունեցել 2016թ. ԱՄՆ Հանրապետական կուսակցության համազգային համագումարի (2016 Republican National Convention) երկրորդ երեկոյան[4][5]։ Նա այդ համագումարի պատգամավոր էր[6]։

Անձական կյանք խմբագրել

Դոն Թրամփ կրտսերն ամուսնացած է մոդելուհի Վանեսա Քեյ Հայդոնի հետ (Vanessa Kay Haydon), որն իր տարեկիցն է (ծնվել է 1977թ. դեկտեմբերի 18-ին)։ Նրանք ամուսնացել են 2005թ. նոյեմբերի 12-ին Թրամփներին պատկանող Մար-ա-Լագո (Mar-a-Lago) կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ բնակավայրում (Palm Beach, Florida): Ամուսնական արարողությունը ղեկավարում էր Թրամփի հորաքույրը՝ Մարիաննա Թրամփ Բարրին (Maryanne Trump Barry)[7]։ Վանեսա Քեյ Հայդոնը տիար Չարլզ և տիկին Բոնի Հայդոնների դուստրն է[8],, դանիացու ու հրեուհու սերունդ[9][10]։ Դոն Թրամփի կինը՝ Վանեսան ավարտել է Դուայթ Սքուլը (Dwight School)[11] և հոգեբանություն է ուսումնասիրել Նյու Յորքի Մերիմաունթ Մանհեթթեն Քոլեջում (Marymount Manhattan College)[8] Դոն և Վանեսա Թրամփները հինգ զավակ ունեն. 2 դուստր՝ Քեյ Մեդիսոնը (ծնվել է 2007թ. մայիսի 12-ին), Քլոե Սոֆիան (ծնվել է 2014թ. հունիսի 16-ին)[12]։ և 3 որդի[13]՝ Դոնալդ Ջոն III-ը (ծնվել է 2009թ. փետրվարի 18-ին)[14], Տրիստան Միլոսը (ծնվել է 2011թ. հոկտեմբերի 2-ին)[15][16], և Սփենսեր Ֆրեդերիկը (ծնվել է 2012թ. հոկտեմբերի 21-ին)[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Donald Trump Jr. on Twitter: "I speak Czech fluently '@sofia5013: Jr great work with @operationsmile!! U travel quite a bit-wondering if u r fluent in other languages?'"». Twitter. 2012 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  3. «Industry Insiders: Donald Trump, Jr., Trumped Again». BlackBook. 2010 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Salant, Jonathan D. (2016 թ․ հուլիսի 17). «RNC 2016: Complete schedule, speakers, events, what to expect from GOP in Cleveland». NJ.com.
  5. «Republican National Convention diary day 2: Donald Trump formally nominated as 2016 presidential candidate».
  6. Mascaro, Lisa (2016 թ․ հուլիսի 20). «Republican National Convention 2016 Days 1 through 3». Los Angeles Times.
  7. Silverman, Stephen M. (2005 թ․ նոյեմբերի 14). «Donald Trump Jr. Marries Model Girlfriend». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
  8. 8,0 8,1 «Weddings: Vanessa Haydon, Donald Trump Jr». New York Times. 2005 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  9. Konigsberg, Eric. «The OB-GYN Who Loves Women». New York Magazine.
  10. «Jews in the News: Andy Samberg, Liza Weil and Ivanka Trump». Tampa Jewish Federation. 2016 թ․ մարտի 1.
  11. Williams, Alex (2006 թ․ նոյեմբերի 21). «Trump Jr.: Finally trading on a famous name». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
  12. Michaud, Sarah (2014 թ․ հունիսի 18). «Donald and Vanessa Trump Welcome Daughter Chloe Sophia». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. Dagostino, Mark (2007 թ․ մայիսի 13). «It's a Girl for Donald Trump Jr. and Wife Vanessa». People. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
  14. Dagostino, Mark (2009 թ․ փետրվարի 18). «Donald Trump Jr. 'Extremely Excited' About New Baby». People. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  15. Ravitz, Justin (2011 թ․ հոկտեմբերի 3). «Update: Vanessa, Donald Trump Jr. Welcome Baby Boy Tristan Milos». US Weekly. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  16. Michaud, Sarah (2011 թ․ հոկտեմբերի 3). «Donald Trump, Jr. Welcomes Son Tristan Milos». People. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  17. «Donald Trump Jr welcomes a fourth child with wife Vanessa». Daily Mail. 2012 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Կաղապար:Վիկիքաղվածք

Կաղապար:Թրամփների ընտանիք