Իսմայիլ Դաղստանլի
Իսմայիլ Յուսուֆ օղլի Դաղստանլի (ադրբ.՝ İsmayıl Yusif oğlu Hacıyev Dağıstanlı, փետրվարի 26, 1907, գյուղ Զառլի, Ադրբեջանի ԽՍՀ Կախի շրջան - մարտի 31, 1980, Բաքու), ադրբեջանցի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից[1]։
![]() ադրբ.՝ İsmayıl Dağıstanlı | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24 1906 (հունվարի 6 1907) |
Ծննդավայր | Zərnə, Զաքաթալայի օկրուգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 1, 1980 (73 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
ԳործունեությունըԽմբագրել
1930 թվականին ավարտել է Բաքվի թատերական տեխնիկումը։ 1927 թվականից աշխատել է Բաքվի Մ․ Ազիզբեկովի անվան թատրոնում, 1932 թվականին՝ Դաղստանի ԻԽՍՀ-ում, մասնակցել Դաղստանի դրամատիկական թատրոնի կազմակերպմանը։ 1936-1937 թվականներին եղել է Երևանի ադրբեջանական թատրոնի դերասան, խաղացել Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Գիժ Դանիել, Ռուստամ (Շիրվանզադեի «Չար ոգի», «Նամուս») են։ 1938 թվականից վերադարձել է Բաքվի Ազիզբեկովի անվան թատրոն։ Դերերից են՝ Գորխմազ, Յաշար (Ջ․ Ջաբարլիի «Հրո հարսը», «Յաշար»), Կոշկին (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Նեզնամով (Ա․ Օաորովսկու «Անմեղ մեղավորներ»)։ Դաղիստանլին ստեղծել է Վլադիմիր Լենինի (Կապլերի և Զլատոգորովայի «Լենին»), Ս․ Մ․ Կիրովի (Մամեդխանլիի «Արևելքի առավոտը», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) կերպարները։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 271)։ |