Զաքաթալայի օկրուգ (մարզ) (ռուս.՝ Заката́льский о́круг)- Ռուսական կայսրության հատուկ վարչատարածքային միավոր, կայսրության ամենափոքր ինքնուրույն (չէր մտնում կայսրության որևէ նահանգի կամ մարզի մեջ) վարչական միավորը։ XX դարի սկզբին հանդիսանում էր հատուկ օկրուգներից մեկը (Սուխումիի օկրուգի հետ միասին), որը հավասարեցված էր նահանգապետության հետ։ Վարչական կենտրոն-Զաքաթալա։ Տարածք-4033,7 կմ²[1]։ Կազմացորվել է 1859 թվականին։

Զաքաթալայի օկրուգ

Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն, Ադրբեջանական ԽՍՀ
Կարգավիճակokrug of the Russian Empire?
Մտնում էՌուսական կայսրություն և Ադրբեջանական ԽՍՀ
ՎարչկենտրոնԶաքաթալա
Բնակչություն82 224 մարդ
Տարածք4033,5 կմ²
Հիմնադրված է1859 թ.
ՓոխարինեցԶաքաթալայի օկրուգ

Զաքաթալայի օկրուգում գործում էր ռազմա-ժողովրդական կառավարու, որը գլխավորում էր օկրուգի ղեկավարը։ Վարչական առումով օկրուգը բաժանվում էր 4 մասի։

  • Ալաբադյան
  • Կախսկյան
  • Բելոկանյան
  • Ջարոմոխախյան

Օկրուգը գտնվում էր Անդրկովկասի հյուսիս-արևելյան մասում, Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում, հյուսիս-արևելքից սահմանակից էր Դագեստանի նահանգի հետ, հարավ-արևելքում սահմանակից էր Ելիզավետպոլի նահանգի հետ, արևմուտքում՝ Թիֆլիսի նահանգի։

Բնությունը խմբագրել

Ռելիեֆի և բնական պայմանների տեսանկյունից օկրուգը բաժանվում էր երկու մասի՝ հյուսիսային-լեռնային, հանդիսանում է Գլխավոր Կովկսյան լեռնաշխթայի հարավային լանջը, հարավային՝ հարթավայրային և տափաստանային։ Կովկասյան լեռնաշղթայի լանջերով, որտեղով անցնում էր Դագեստանի նահանգի հետ սահմանը, մտնում էր օկրուգի կազմի մեջ, իր ամբողջ հարավային թեքությամբ՝ սկսած Տինովրոսո լեռնագագաթից՝ հյուսիսում, հսնելով գրեթե մինչև Սալավատյան պտույտը՝ հարավում։ Սահմանի ամբողջ երկայնքով դասավորված են լեռնագագաթներ՝ Սարի-դաղ, Գուդուր-դաղ, Անցալ, Դինդի-դաղ, Կամացանա-դաղ, Մուրով-դաղ և այլն։ Լեռնաշխթայի հարավային լանջը բավական զառիթափ է, որը առաջացնում է բազմաթիվ ժայռոտ և նեղ լեռնանցքներ, ծածկված է անտառներով և սկիզբ է տալիս բազմաթիվ առուների և վտակների, որոնք հոսում են դեպի Ալազան։ Ավելի մեծերն են Կուրմուխ-չայը, Կաթեխ-չայը, Մազիմ-չայը, որոնք ձյան հալոցքի կամ անձրևների ժամանակ վարարելով առաջացնում են բազմաթիվ ճահիճներ՝ տարածելով տենդային հիվանդություններ, բայց դրա հետ մեկտեղ ունեն կարևոր ոռոգիչ նշանակություն։ Զաքաթալայի օկրուգի միջնամասը՝ մինչև Ալազան և իր վտակ Այրի-չայը, փոքր չափով թեքված է դեպի Ալազան և իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ հարթավայրային տարածք, որտեղով անցնում են Կովկասյան լեռնաշղթայից սկիզբ առնող բազմաթիվ վտակներ և առուներ։

Օկրուգի հարավային մասը, սեղմված լինելով Նուխիի և Սիգնախի վարչաշրջանների միջև և գտնվելով Ալազանի ձախ կողմում, Արի-չայի թափվելու վայրից հարավ, իրենից ներկայացնում է անջրդի, որոշ չափով տափաստանային, իսկ տեղ-տեղ նաև հարթավայրային տարածք, որը քիչ է բնակեցված և հարմար է միայն անասունների արածեցման համար։ Այդպիսով Զաքաթալայի ողջ տարածքը պատկանում էր Ալազանի ավազանին և տեղակայված էր հիմնականում Ալազանի ձախ կողմում։ Դաշտերի ոռոգումը իրականացվում էր հիմնականում Ալազանի վարարումների արդյունքում դուրս եկող մի քանի վտակների կամ առուների միջոցով։ Ինքը գետը չուներ ոռոգիչ նշանակություն։ Խոնավության առատությունը, որը տարածվում է Կովկասյան լեռնաշղթայի հարավային թեքությունում, դրական է ազդում անտառային բուսականության զարգացման վրա, որից լիովին զրկված է օկրուգի հարավային մասը։ Հատկապես անտառներով հարուստ են լեռնանցքները և անհասանելի նախալեռները, մինչդեռ հարթավայրային տարածքներում բոլոր ծառերը հատվել են արդեն XIX դարի վերջին։

Այստեղ աճում են կաղնու, հաճարենու, ընկուզենի, ծղոտի, մոխրի ծառեր և բազմաթիվ մրգատու տեսականիներ (տանձենի, խնձորենի, սալորենի, խուրմա(Diospyros lotus), այվա (Cydonia), նռնենի, խաղող և յալն)։ Անտառը զբաղեցնում էր 140 000 տասնորդական տարածք[2], այսինքն ողջ օկրուգի 38,4 տոկոսը։

Անտառները հարուստ են վայրի կենդանիներով (չախկալ, վայրի կատու, արջ, ընձառյուծ, լուսան, վարազ, այծ, եղնիկ, կզաքիս, նապաստակ և տուրեր)։ Քիչ չեն նաև թռչյունները (բադեր, արագիլներ և այլն)։

Տարածքը հարուստ է հանքային հանածոներով՝ պղնձի և կոբալտի հանքեր, երկաթ, սնդիկ, արծաթ և այլն։ Կան շատ հանքային աղբյուրներ, հատկապես ծծմբական եւ ածխածնային։

Բնակչություն խմբագրել

Համաձայն Բրոգաուզի և Էֆրոնայի «Հանրագիտարանային բառարանի», օկրուգի լեռնային և նախալեռնային տարածքները բնակեցված էին ավարներով, ցախուրներով, մերձալազանյան-ադրբեջանցիներով և ինգիլներով։ 1886 թվականի դրությամբ օկրուգում ապրում էին 12430 ինգիլներ(16,7 %), 40 225 ավարներ (ավարներ նկատի ունի դագեստանյան ցեղեր՝ ավարներ և ցախուրներ)(54,03 %), 21 090 (ադրբեջանցիներ) կովկասյան թաթարներ (28,33 %), ընդհանուր 74 449 մարդ։ Կրոնական պատկանելիությամբ 5,36 % պատկանում էին ուղղափառ եկեղեցուն (ռուսներ), 93,03 %՝ մուսուլմաններ-սունիներ։ 1897 թվականի մարդահամարի համաձայն Զաքաթալայի օկրուգի բնակչությունը կազմում էր 82 224 մարդ, որոնցից 31 670-ը (37,6 %) ավարներ 28 950-ը (34,4 %) թաթարներ, 12 391-ը (14,7 %) վրացիներ, 7 441-ը (8,8 %) ցախուրներ (աղբյուրում դարգինո լեզվով խոսողներ), 2 100-ը (2,5 %) հայեր, 975-ը (1,2 %) լեզգիներ (աղբյուրում կյուրիններ), 315-ը (0,4 %) ռուսններ և այլն[3]։ Բնակչությունը զբաղվում էր հողագործությամբ, այգեգործությամբ, մետաքսագործությամբ, անասնապահությամբ։ 1893 թվականին հաշվվում էր 40 358 տասնորդական մշակովի հող, այդ թվում տարեկանի ցանքատարածություններ- 723 տասնորդական, հացահատիկային- 35 147 տասնորդական, կորեկ-1010, եգիպտացորեն-249 և բրինձ-3223 տասնորդական, մնացած տարածքը ծածկված էր գարու և այլ տեսակի մշակաբույսերով։ Շատ մրգատեսակներ արտահանվում էին օկրուգից, իսկ ընկույզը՝ նույնիսկ Նիժեգորոդյան տոնավաճառ։ Զաքաթալայում արտադրվում էր նաև զգալի չափով գինի։ Անըդհատ աճող մետաքսագործությունը 1891 թվականին տվել էր 6528 ֆուտ հումք։ Նույն տարում ստացվել էր նաև 3751 ֆուտ բարձրորակ ծխախոտ։ 1891 թվականին Զաքաթալայում կար 5677 ձի, եղջերավոր անասուններ՝ 73 490 գլուխ, այծ և ոչխար՝ 103 611։ Ֆաբրիկա-գործարանային արտադրություն օկրուգում գրեթե գոյություն չուներ, բայց արհեստները բավական զարգացած էին, հատկապես զարգացած էր կաշեգործությունը և տարբեր բրդային ապրանքների պատրաստման արհեստը ինչպես նաև ոչխարի մորթով մուշտակների պատրաստում և այն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 3544,3 кв. версты (по Стрельбицкому).
  2. ок. 1530 км²
  3. Закатальский округ (1897 г.)

Արտաքին հղումներ խմբագրել