Իսլամ Սուլեյմանի (ֆր.՝ Islam Slimani;հունիսի 18, 1988(1988-06-18)[2][3][4], Ալժիր, Ալժիր), ալժիրցի ֆուտբոլիստ, անգլիական Լեսթեր Սիթի ակումբի և Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2014 թվականի Աշխարհի առաջնության մասնակից։

Իսլամ Սուլեյմանի
Islam Slimani
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալժիր Ալժիր
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1988(1988-06-18)[2][3][4] (35 տարեկան)
Ծննդավայր Ալժիր, Ալժիր
Հասակ 188[1] սմ
Քաշ 83[1]կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Պատանեկան կարիերա
2007—2008 Ալժիր «ՎԲ Այն Բենիան»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2009 Ալժիր Շերգա 20 (18)
2009-2013 Ալժիր Բելուիզդատ 96 (32)
2013-2016 Պորտուգալիա Սպորտինգ 82 (48)
2016-2018 Անգլիա Լեսթեր Սիթի 35 (8)
2018-այժմ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Ալժիր Ալժիր (Բ) 1 (1)
2012-այժմ Ալժիր Ալժիր 56 (27)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2018 թվականի հունվարի 2-ի տվյալներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի հոկտեմբերի 31-ի տվյալներով

Ակումբային կարիերա խմբագրել

 
Սուլեյմանին Սպորտինգի կազմում
 
Սուլեյմանին Բելուիզդատի կազմում

Իսլամ Սուլեյմանին «ՎԲ Այն-Բենիան» ակումբի սան է։ Նա սկսեց իր մասնագիտական կարիերան Ալժիրի երրորդ դիվիզիոնը ներկայացնող՝ «Շերագա» ակումբում, որտեղ առաջին մրցաշրջանում նա 20 խաղից մասանակցեց 18 հանդիպման։

2009 թվականին Իսլամը տեղափոխվեց «Բելուիզդադ»։ Նրա Տրանսֆերի գումարը կազմել է 800 հազար ալժիրական դինար։ Սուլեյմանին երկու տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ։ Օգոստոսի 6-ին «Օրան» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտ Ալժիրի Պրեմիեր լիգայում[5]։ Սեպտեմբերի 12-ին «Էլ-Էուլմա» ակումբի դեմ խաղում նա խփել է իրա առաջին գոլ նոր ակումբի կազմում[6]։ 2011 թվականի մայիսի 17-ին «Կաբիլի» ակումբի դեմ հանդիպմա ժամանակ Իսլամը ձևակերպել է «պոկեր»[7]։ 2011/12 մրցաշրջանում նա իր թիմի հեր հասել է Ալժիրի գավաթի եզրափակիչ, որտեղ «Բելուիզդադը» պարտվել է «ԷՍ Սետիֆին» (1:2)։

2013 թվականի հուլիսին Սուլեյմանի ծառայություններով հետաքրքրվում էին ֆրանսիական «Նիցցա» և «Լե Հավրե» ակումբները։ Սակայն նույն տարվա օգոստոսին նա տեղափոխվեց Լիսաբոնի «Սպորտինգ», իսկ ակումբը նրա համար վճարեց 300 հազար եվրո։ Թիմում Իսլամն 9-րդ համարը վերցրեց։ Օգոստոսի 24-ին «Ակադեմիկ» ակումբի դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը Սանգրիշ Լիգայում[8]։ Նոյեմբերի 2-ին «Մարիտումի» ակումբի դեմ խաղում Սուլեյմանին խփեց իր առաջին գոլը «առյուծների» կազմում[9]։ 2014 թվականի մարտին նա անընդմեջ 4 գոլի հեղինակ դարձավ 4 խաղում, այդ թվում, «Պորտոյւի» դեմ սկզբունքային դերբիի ժամանակ նա միակ գոլի հեղինակը դարձավ։ 2013/14 մրցաշրջանում «Սպորտինգը» երկրորդ տեղն է զբաղեցրել Պորտուգալիայի առաջնությունում, զիջելով միայն «Բենֆիկային», Սուլեյմանին 26 խաղ է անցկացրել և խփել է 8 գոլ։ Այդ մրցաշրջանում նա նաև մեկ հանդիպում անցկացրեց Պորտուգալիայի երկրորդ լիգայում «Սպորտինգ B» ֆարմ ակումբի համար։ 2015 թվականին իսլամը դարձավ Պորտուգալիայի գավաթի խաղարկության դափնեկիր և Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող։ Օգոստոսի 18-ին Չեմպիոնների լիգայի ընտրական փուլի՝ Մոսկվայի «ԲԿՄԱ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Սուլեյմանին դարձավ հաղթական գոլի հեղինակ[10]։

2016 թվականի ամռանը Սուլեյմանին տեղափոխվեց անգլիաական «Լեսթեր Սիթի», և հինգ տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[11]։ Նրա տրանսֆերի գումարը կազմել է 35 մլն եվրո[12]։ Սեպտեմբերի 17-ին «Բերնլի» ակումբի դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը անգլիական Պրեմիեր լիգայում[13]։ Նույն հանդիպման ժամանակ Սուլեյմանին դարձել է «դուբլի» հեղինակ, խփելով իր առաջին գոլերը Լեսթեր Սիթիում։ Սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի պորտուգալական «Պորտուի» դեմ խաղում, նա գոլ խփեց[14], օգնելով «Լեսթերին», դառնալ առաջին Անգլիական ակումբը, ով անընդմեջ երկու հաղթանակ է տոնել մրցաշարի առաջին երկու խաղերում[15]։

2018 թվականի սկսբին Սուլեյմանին վարձավճարով տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.lcfc.com/players/11364/Islam-Slimani/profile
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Оран VS. Белуиздад 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 6.
  6. «Эль-Эульма VS. Белуиздад 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 6.
  7. «Белуиздад VS. Кабилия 7:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 17.
  8. «Академика VS. Спортинг Лиссабон 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 24.
  9. «Спортинг Лиссабон VS. Маритиму 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 2.
  10. «Спортинг Лиссабон VS. ЦСКА Москва 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 18.
  11. ««Лестер» объявил о трансфере Слимани» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ օգոստոսի 31.
  12. ««Лестер» подписал Слимани за 35 млн евро» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ օգոստոսի 31.
  13. «Лестер Сити VS. Бернли 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 17.
  14. «Лестер Сити VS. Порту 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 27.
  15. ««Лестер» стал первой английской командой, выигравшей два стартовых матча в дебютном сезоне в Лиге чемпионов» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ սեպտեմբերի 27.
  16. ««Ньюкасл» арендовал Слимани» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ փետրվարի 1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլամ Սուլեյմանի» հոդվածին։