«Ավոդա» (‏եբրայերեն՝ עבודה‏‎‎ «գործ», «աշխատանք»), լրիվ անվանումը՝ Իսրայելյան աշխատանքի կուսակցություն (եբրայերեն՝ ‏מפלגת העבודה הישראלית‏‎‎, Միֆլեգետ ՀաԱվոդա ՀաԻսրայելիմ), ձախ կենտրոնամետ իսրայելական քաղաքական կուսակցություն։ Համարվում է սոցիալ-դեմոկրատական[2][3][4][5] և սիոնիստական[5][6] կուսակցություն, որը կողմնակից է տնտեսական զարգացման «Երրորդ ուղու» տեսությանը։ «Ավոդան» մտնում է Սոցիալիստական ինտերնացիոնալի կազմի մեջ։ Հիմնադրվել է 1968 թվականին մի քանի կուսակցությունների միավորման միջոցով («ՄԱՊԱՅ» կուսակցության հիման վրա), որը նախկինում կոչվում էր «Մաարախ»։ Սակայն արդեն 1969 թվականին «Ավոդան» «Մապամ»- հետ ընդգրկվեց նոր դաշինքի մեջ, որը ստացավ «Մաարախ» անվանումը, և այդպես գոյատևեց մինչև 1991 թվականը, «Մաարամ»-ի լուծարումը։

Ավոդա
եբրայերեն՝ מפלגת העבודה הישראלית‏‎
Изображение логотипа
Տեսակկուսակցություն և parliamentary group?
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
ԱռաջնորդMerav Michaeli?
Հիմնադրվածհունվարի 21, 1968
Գաղափարախոսությունսոցիալ-ժողովրդավարություն, Labor Zionism? և two-state solution?
Քաղաքական հայացքձախակենտրոն
ՇտաբԹել Ավիվ, Իսրայել
Միջազգային պատկանելությունՍոցիալիստական ինտերնացիոնալ և Պրոգրեսիվ ալյանս[1]
ՆախորդՄԱՊԱՅ, Ahdut HaAvoda? և ՌԱՖԻ
Կայքhavoda.org.il
Commons-logo.svg Israeli Labor Party Վիքիպահեստում

Մինչև 1977 թվականը «Մաարախ»-ը եղել է իշխող կուսակցություն, իսկ 1992-1996 և 1999-2000 թվականներին ղեկավարել է կառավարական կոալիցիան։

2009 թվականի Քնեսեթի 18-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում նախորդ 17-րդ գումարման համեմատ կորցնելով 6 մանդատ, կուսակցության լուծարման հետևանքով հեռացան ևս 5 խորհրդարանականներ, որի հետևանքով 2011 թվականի հունվարի 17-ին Ավոդա կուսակցության օրենսդրական ներկայացվածությունը նվազեց, հասնելով 8 մարդու և այն դարձավ մեծությամբ 5-րդ քաղաքական ուժը իսրայելական խորհրդարանում։ 2011 թվականի հունվարի 17-ին Ավոդա կուսակցությունից դուրս եկան հետևյալ խորհրդարանականները և կոալիցիոն կառավարության անդամները`

Քնեսեթի 19-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում Ավոդան ստացավ 15 մանդատ, դառնալով մեծությամբ երրորդ կուսակցությունը քնեսեթում։ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Ավոդան միավորվեց Խա-Թունա կուսակցության հետ կազմավորելով «Սիոնիստական ճամբար» դաշինքը՝ նպատակ ունենալով ստեղծել խոշոր ձախ ցենտրիստական դաշինք, որը պետք է ղեկավարեր 34-րդ կառավարությունը առաջիկա ընտրություններից հետո։ Ընտրություններում դաշինքը ստացավ 24 մանդատ (որից 19-ը Ավոդայից), գրավելով երկրորդ տեղը, զիջելով 30 մանդատ ստացած Լիկուդ կուսակցությանը։

Party leadersԽմբագրել

Այլ նշանավոր անդամներԽմբագրել

Նշանավոր նախկին անդամներ՝

Ընտրության արդյունքներԽմբագրել

Ընտրական տարի Կոալիցիա # ընդհանուր ձայների % ընդհանուր ձայների # ստացած ընդհանուր տեղերը +/- Առաջնորդ Կառավարություն/Ընդդիմություն
1969 Մաարախ 632,135 (#1) 46.2
56 / 120
  11 Գոլդա Մեիր
1973 Մաարախ 621,183 (#1) 39.6
51 / 120
  5 Գոլդա Մեիր
1977 Մաարախ 430,023 (#2) 24.6
32 / 120
  19 Շիմոն Պերես Ընդդիմություն
1981 Մաարախ 708,536 (#2) 36.9
47 / 120
  15 Շիմոն Պերես Ընդդիմություն
1984 Մաարախ 724,074 (#1) 34.9
44 / 120
  3 Շիմոն Պերես
1988 Մաարախ 685,363 (#2) 30.0
39 / 120
  5 Շիմոն Պերես
Ընդդիմություն (1990-1992)
1992 ոչ մի 906,810 (#1) 34.7
44 / 120
  5 Իցհակ Ռաբին
1996 ոչ մի 818,741 (#1) 26.8
34 / 120
  10 Շիմոն Պերես Ընդդիմություն
1999 Մեկ Իսրայել 670,484 (#1) 20.3
26 / 120
  8 Էխուդ Բարաք
Ընդդիմություն (2002-2003)
2003 Լեյբորիստական կուսակցություն-Մեյմադ 455,183 (#2) 14.5
19 / 120
  7 Ամրամ Միցնա Ընդդիմություն (2003-2005)
Ընդդիմություն (2005-2006)
2006 Լեյբորիստական կուսակցություն-Մեյմադ 472,366 (#2) 15.1
19 / 120
  0 Ամիր Պերեց
2009 ոչ մի 334,900 (#4) 9.9
13 / 120
  6 Էխուդ Բարաք
Ընդդիմություն (2011-2013)
2013 ոչ մի 432,118 (#3) 11.4
15 / 120
  2 Շելի Յախիմովիչ Ընդդիմություն
2015 Սիոնիստական միություն 786,313 (#2) 18.7
24 / 120
  9 Իցխակ Հերցոգ Ընդդիմություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://progressive-alliance.info/2810-2/
  2. Emilie van Haute, Anika Gauja (2015)։ Party Members and Activists։ Routledge։ էջ 17։ ISBN 978-1-317-52432-8 
  3. Richard Collin, Pamela L. Martin (2012)։ An Introduction to World Politics: Conflict and Consensus on a Small Planet։ Rowman & Littlefield։ էջ 218։ ISBN 978-1-4422-1803-1։ Վերցված է հուլիսի 18, 2013 
  4. Rhodes Cook (2004)։ The Presidential Nominating Process: A Place for Us?։ Rowman & Littlefield։ էջ 118։ ISBN 978-0-7425-2594-8։ Վերցված է օգոստոսի 19, 2012 
  5. 5,0 5,1 Sara E. Karesh, Mitchell M. Hurvitz (2005)։ Encyclopedia of Judaism։ Infobase Publishing։ էջ 283։ ISBN 978-0-8160-6982-8 
  6. James C. Docherty, Peter Lamb (հոկտեմբերի 2, 2006)։ Historical Dictionary of Socialism։ Scarecrow Press։ էջ 179։ ISBN 978-0-8108-6477-1։ Վերցված է հունվարի 28, 2013 
  7. Somfalvi Attila (հունվարի 23, 2011)։ «Labor chooses temporary chairman»։ Ynetnews։ Վերցված է փետրվարի 9, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել