Մոշե Կախլոն (եբրայերեն՝ משה כחלון‎, նոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1], Hadera, Իսրայել), [իԻսրայել]]ցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր («Լիկուդ» կուսակցությունից, 2014 թվականին ստեղծել է իր սեփական «Կուլանու» կուսակցությունը), Իսրայելի 32-րդ կառավարության կապի և սոցիալական ապահովման նախարար, Իսրայելի 31-րդ ֆինանսների նախարար, Քնեսեթի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ և 21-րդ համագումարների պադգամավոր։

Մոշե Կախլոն
եբրայերեն՝ משה כחלון
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1] (60 տարեկան)
ԾննդավայրHadera, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԿրթությունՀայֆայի համալսարան և Հարվարդի բիզնես դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի կապի նախարար[2], Քնեսեթի պատգամավոր[1], Քնեսեթի պատգամավոր[1], Քնեսեթի պատգամավոր[3], Քնեսեթի պատգամավոր[3], Քնեսեթի պատգամավոր[3] և Քնեսեթի պատգամավոր[3]
ԿուսակցությունԼիկուդ[4] և Kulanu?
Moshe Kahlon Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մոշե Կախլոնը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 19-ին, Հադերայում, Լիբանան ից հայրենադարձվածների ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում կար ևս յոթ երեխա։ 1978-ից 1986 թվականներն ընկած ժամանակահատվածում Մոշեն պարտադիր և երկարաժամկետ ծառայություն է անցել Իսրայելի պաշտպանության բանակում։

Առաջին անգամ Կոխլոնը Քնեսեթի պատգամավոր է դարձել 2003 թվականին, դրանից հետո նա մի քանի անգամ վերընտրվել է։ Քնեսեթի 16-րդի համագումարում նա զբաղեցրել է փոխխոսնակի պաշտոնը։

2008 թվականի «Լուկադի» բաց նախնական ընտրության ժամանակ Մոշեն զբաղեցրել է վեցերորդ տեղը[5]։ Իսրայելի 32-րդ կառավարության ժամանակ նա ստացել է երկու նախարարական պաշտոն, սկզբում` կապի նախարարի պաշտոնը, իսկ 2011 թվականի հունվարի 19-ին (վարչապետ Նեթանյահուի խնդրանքով)` Կախլոնն ստանձնել է սոցիալական ապահովության նախարարի պարտականությունները[6]։

Դրանից հետո, քանի որ Քնեսեթի 21-րդ համագումարի ընտրությունների ժամանակ (2019 թվականի ապրիլի 9) կուսակցությունը կարողանում է ստանալ միայն 4 մանդատ[7], Կախլոնը իր կուսակցության հետ միասին միանում են «Լիկուդու» կուսաակցությանը[8]։

2020 թվականին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

Կախլոնը ամուսնացած է ունի երեք երեխա, ապրում է Հայֆայում, տիրապետում է եբրայերեն և անգլերեն լեզուներին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել