Ռըուվեն Ռիվլին (եբրայերեն՝ רְאוּבֵן "רוּבִי" רִיבְלִין‎, սեպտեմբերի 9, 1939(1939-09-09)[1][2][3][…], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[1]), Իսրայելի քաղաքական գործիչ և իրավաբան, 2014 թվականից Իսրայելի նախագահ, Լիկուդ կուսակցության անդամ։ 2001 - 2003 թվականներին Ռիվլինը Իսրայելի կապի նախարարն էր, 2003 - 2006 և 2009 - 2013 թվականներին՝ Քնեսեթի խոսնակը։ 2014 թվականի հունիսի 10-ին նա ընտրվեց Իսրայելի նախագահ[11]։

Ռըուվեն Ռիվլին
եբրայերեն՝ ראובן ריבלין
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1939(1939-09-09)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան և Ռեհավիյա գիմնազիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան
ԱմուսինNechama Rivlin?
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի կապի նախարար, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Speaker of the Knesset?, Speaker of the Knesset? և Իսրայելի նախագահ
ԿուսակցությունԼիկուդ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքpresident.gov.il/Pages/Default.aspx
Ստորագրություն
Изображение автографа
 Reuven Rivlin Վիքիպահեստում

Ռիվլինը հայտնի է որպես կոշտ քաղաքականության կողմնակից, ովքեր պայքարում են Մեծ Իսրայելի համար, որը կներառի բոլոր մարդկանց և Արևմտյան ափի և Գազայի բնակչությանը կտրվի Իսրայելի լիարժեք քաղաքացիություն[12]։ Նա նաև փոքրամասնությունների իրավունքների խիստ պաշտպան է, մասնավորապես Իսրայելի արաբ քաղաքացիների[13][14]։ Իսրայել-Պաղեստինյան հակամարտության հարցում, նա մեկ պետություն լուծման կողմնակից է։ Ռիվլին գերազանց տիրապետում է արաբերենին[15][16]։

Կենսագրություն խմբագրել

Ռըուվեն Ռիվլինը ծնվել է Բրիտանական մանդատի Պաղեստինում Ռիվլին ընտանիքում՝ որդին է Ռեյչել Ռեյ Ռիվլինի և Յոզեֆ Յոել Ռիվլինի՝ ով ստեղծել էր Ղուրանի առաջին եբրայերեն հրատարակությունը և[17] Իսրայելի երրորդ նախագահական ընտրություններում, նախագահի թեկնածու էր[18]։ Ռիվլին ընտանիքը Երուսաղեմում էր ապրում 1809 թվականից։

Ռիվլինը հաճախել է Ռեհավիա գիմնազիա ավագ դպրոցը և ծառայել է Իսրայելի զինված ուժերի հետախուզական կորպուսում։ Վեցօրյա պատերազմի ընթացքում նա կռվում էր երուսաղեմի ջոկատի հետ միասին և որպես հետախույզ սպա ուղեկցել է դեսանտայիններին։ Զինվորական ծառայությունից հետո նա Երուսաղեմի հրեական համալսարանում իրավագիտություն է ուսանել[19]։

Քաղաքականություն մտնելուց առաջ, Ռիվլինն աշխատում էր որպես իրավախորհրդատու Երուսաղեմի Բեյթար սպորտի ասոցիացիայում, այնուհետ Բեյթար ֆուտբոլային թիմի ղեկավար և ասոցիացիայի նախագահ։ Երուսաղեմի քաղաքային խորհրդի անդամ, Իսրայելի ավիաուղիների խորհրդի անդամ, Իսրայելի աշխատանքի անվտանգության և հիգիենայի ինստիտուտի տնօրեն, Խան թատրոնի և Իսրայելի թանգարանի խորհուրդների անդամ[19]։

Նա ամուսնացել է Նեխամա Ռիվլինի հետ և ունի չորս երեխա[20]։ Ռիվլինը 1960 թվականի աշնանից դարձել է բուսակեր[21]։ Յոթ տարեկանից, Ռիվլինը Բեյթար Երուսաղեմ ֆուտբոլային ակումբի երկրպագուն է[22], այն ժամանակվանից, երբ առաջին խաղին մասնակցեց[20]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Նա 1988 թվականին ընտրվել է Քնեսեթի անդամ և 1988 - 1993 թվականներին Լիկուդի ղեկավարն էր։ 1992 թվականի ընտրություններում նա իր տեղը կորցրեց, սակայն 1996 թվականի ընտրություններով նորից վերադարձավ Քնեսեթ։ 1999 թվականին, վերընտրվելով, 2001 թվականին նա նշանակվեց կապի նախարար և պաշտոնավարեց մինչև 2003 թվականի փետրվարը, երբ նա դարձավ Քնեսեթի խոսնակ։ Խոսնակ լինելու ժամանակահատվածում, նա քննադատվում էր պաշտոնի ավանդական չեզոքությունը չպահպանելու համար, Գազայից զորքերի միակողմանի դուրս բերման հարցում, նա Արիել Շարոնի խիստ քննադատներից էր և Գլխավոր դատախազ Աարոն Բարակի հետ հանրային առճակատման մեջ էր[23]։

Ռիվլինը 2006 և 2009 թվականներին վերընտրվեց։ 2007 թվականի նախագահական ընտրություններում նա Լիկուդի թեկնածուն էր։ Առաջին փուլից հետո, տեսնելով, որ Կադիմայի թեկնածու Շիմոն Պերեսը երկրորդ փուլում անխուսափելիորեն հաղթելու է, Ռիվլինը ինքնաբացարկ հայտարարեց։

2009 թվականի մարտի 30-ին,120-ից 90 ձայն հավաքելով Ռիվլինը ընտրվեց Քնեսեթի խոսնակ[24]։

Որպես Քնեսեթի խոսնակ Ռիվլինը առաջին այցելությունը կատարեց Գալիլեայից հարավ գտնվող Արաբ-Իսրայելական Ումմ էլ-Ֆամ քաղաք։ Նրան ուղեկցում էին Ուրի Օրբախը՝ Հրեական տուն կուսակցությունից և քաղաքի բնակիչ Աֆու Ագբարիյան՝ Հադաշ կուսակցությունից[25][26]։

Իսրայելի նախագահ խմբագրել

 
Ռըուվեն Ռիվլինի երդմնակալությունը որպես Իսրայելի նախագահ
 
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոս և Իսրայելի նախագահ Ռըուվեն Ռիվլինը 2016 թվականի մարտին

2014 թվականի հունիսի 10-ին, երկփուլ ընտրություններում, ընդդեմ Մեիր Շիթրիթի, ստանալով Քնեսեթի անդամներից 63-ի աջակցությունը, Ռիվլինը ընտրվեց Իսրայելի տասներորդ նախագահ։ Նախագահ դառնալու ընտրապայքարի ընթացքում նա ձեռք բերեց թե արաբ խորհրդականների աջակցությունը, որոնք գնահատում էին նրա քաղաքավարիությունը, թե աջ թևի՝ այնպիսիք, ինչպես Նաֆթալի Բենեթն ու Դեննի Դաննոնը, ովքեր միացել էին նրան, հույսով, Արևմտյան ափը դարձնել Իսրայելի մաս[27]։ Ռիվլինը երդվեց 2014 թվականի հուլիսի 24-ին, փոխարինելով Շիմոն Պերեսին[28]։

2015 թվականի մարտի 25-ին, Ռիվլինը, ընտրություններից մեկ շաբաթ անց, Բենյամին Նեթանյաուին հանձնարարեց նոր կառավարություն կազմել։ Արարողության ընթացքում կատարած նկատառումներում, Ռիվլինը նշեց, որ կառավարության առաջնահերթությունը պետք է լինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը և իր դժգոհությունն արտահայտեց նեթանյաուին, այն փաստի առիթով, որ ընտրությունների օրը արաբ ընտրողներին ՀԿ-ները ավտոբուսներով խմբերով բերում էին ընտրատեղամասեր։ “Ով վախենում է քվեատուփերի քվեներից, ժամանակի ընթացքում ի վերջո փողոցներում շպրտված քարեր կտեսնի” ասել էր Ռիվլինը։ Մյուս վճռական խնդիրները, որ պետք է բարձրացրեց նոր կառավարության առջև, հաստատուն կայունության հասնել, խուսափել վաղաժամկետ ընտրություններից և "անցած տարիների ընթացքում առաջացած վերքերը բուժել, ցավոտ անջրպետները վերացնելն է, որոնք ավելի խորացան վերջին ընտրությունների ընթացքում։"[29]

2015 հուլիսին, Ռիվլինը դատապարտեց՝ ենթադրաբար հրեա ծայրահեղականների կողմից, Պաղեստինցու տան հրկիզումը, որի արդյունքում պաղեստինցի երեխա էր զոհվել։ Ռիվլինը մահվան սպառնալիքներ էր ստանում։ Բռնությունը կատարողներին նա "ահաբեկիչներ" անվանեց, ցավում էր, որ իր սեփական ժողովուրդը "ընտրել է ահաբեկչության ճանապարհը," և Իսրայելը չի կարողանում դիմակայել հրեա կրոնական ահաբեկչությանը և հրեա ծայրահեղականներին[30]։

Տեսակետներ և կարծիքներ խմբագրել

 
Ռըուեն Ռիվլինը Իսրայելի նախագահական ստանդարտով
 
Ռըուեն Ռիվլինը Բոգդան Բորուսևիչի հետ Լեհաստան կատարած այցի ժամանակ (2014)

Չնայած Ռիվլինը համարվում է ազգայնական, սակայն նա փոքրամասնությունների՝ մասնավորապես արաբ-իսրայելցիների, իրավունքների կողմնակից է։ Որպես Քնեսեթի խոսնակ, նա իր առաջին պաշտոնական այցը կատարեց արաբա-իսրայելական, հաճախ հայտնի որպես հակապետական և պաղեստինամետ, Ում էլ-Ֆամ քաղաքը[31]։

2010 թվականի հունիսին Ռիվլինը անտեսեց, Գազա Ֆլոտիլա կուսակցությանը միանալու համար, Բալադ կուսակցության անդամ Հանին Զոաբիին հեռացնելու կոչերը։ Զոաբիի խորհրդարանական իրավունքները պաշտպանելու գործողությունները որոշների կողմից քննադատվեցին, բայց այլք ողջունեցին Իսրայելում ժողովրդավարությունը պաշտպանելու նրա քաջությունը[32]։ Նույն տարում, ռաբբիների խումբը Իսրայելի հրեաներին կոչ էր անում ոչ հրեաներին բնակարաններ վարձով չտալ։ Ռիվլինը ընդդիմացավ այդ կոչին, ասելով․ "Իմ կարծիքով, նրանց հայտարարությունը ամոթաբեր է հրեա ժողովրդի համար։ Եթե երկրագնդի որևէ կետում այսպիսի բան ասվեր հրեա ժողովրդի նկատմամբ, Իսրայելում հակասեմիտիզմի դեմն առնելու վայնասուն կբարձրանար։" Երբ Ռիվլինին հարցրեցին Իսրայելում աֆրիկացի փախստականների պայմանների մասին, նա հայտարարեց․ "Որպես դեմոկրատ և հրեա, ինձ համար ծանր թեմա է համակենտրոնացման ճամբարները, որտեղ մարդկանց պահեստավորում են։"[33] 2013 թվականին Ռիվլինը Բեյթարի երկրպագուներին քննադատեց, երբ նրանք երկու արաբ նոր խաղացողների հասցեին հակաարաբական կարգախոսներ էին վանկարկել[34]։ Գիտնականների հավաքի ժամանակ Ռիվլինն ասաց․ "Իսրայելի հասարակությունը հիվանդ է և մեր պարտքն է բուժել այդ հիվանդությունը։"[35] 2014 թվականի նոյեմբերին Ռիվլինը չեղարկեց հրեա երգիչ Ամիր Բենայունի ծրագրված ելույթը, այն բանից հետո, երբ նա թողարկեց հակա-արաբական երգ[36][37]։ 2016 թվականին Ռիվլինը արգելեց Բալադ քաղաքական կուսակցության պատգամավոր Յամալ Զահալկային նախագահական նստավայր մտնել, հետագայում Զահալկան և Բալադի այլ դեպուտատ ահաբեկիչներ սպանվեցին՝ Իսրայելի բնակչության վրա հարձակվելու ընթացքում[38]։

2000 թվականին Ռիվլին աջակցում էր օրենսդրությանը, որն կարգելեր կանանց աղոթքի գլխաշորեր կրել։ Օրենքը չանցավ, բայց Ռիվլինի դիրքորոշումը հանգեցրեց նրա Ամերիկա-Իսրայելական ֆեմինիստ զարմուհու Լիլի Ռիվլինի հետ օտարանալուն[39]։ 2008 թվականին Քնեսեթի երգչախումբը, դիմավորման արարողության ժամանակ, "Հատիկվա" երգը երգեց առանց երգչախմբի կին անդամների։ Ռիվլինը խոստովանել է, որ, որպես Քնեսեթի խոսնակ, Հարիդեմի հետ կոնֆլիկտից խուսափելով, նա երգչախմբի կին անդամներին չի հրավիրել երգելու։"[40]

Ռիվլինը բարձրաձայնել է իր աջակցությունը՝ մեկ պետականության տարբերակին և մնում է Արևմտյան ափում հրեաների բնակեցման ջատագովը[41]։ 2010 թվականին նա ասել է, որ ինքը "ավելի շուտ կընդունի պաղեստինցիներին որպես Իսրայելի քաղաքացիներ, քան բաժանել Իսրայելի և Արևմտյան ափի՝ հետագայում ընդունել երկու պետության խաղաղ կարգավորման լուծումը։"[42]

Ռիվլինի խոսքերով, Իսրայելը պայքարում է ոչ թե Պաղեստինի ժողովրդի կամ իսլամի դեմ, այլ արյունարբու ահաբեկչության դեմ[43]։ Նա նշել է, որ չի կարելի սպասել, որ պաղեստինցիները կընդունեն երկու-պետության լուծումը, որտեղ "մի պետությունը անհաղթելի գերտերություն է, իսկ մյուսը ենթա-ինքնավար"[44] հայտարարելով, որ "Արևմտյան ափի բնակավայրերը նույնքան Իսրայելինն են,, որքան Թել Ավիվը։"[45] Նա Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սըռլիֆին ասել է․ "Իսրայելը աշխատում և փորձում է պաղեստինցիների ողբերգությանը վերջ տալ։ Մենք պետք է հարգենք (Պաղեստինյան պետության) գաղափարը, քանի որ նրանք այստեղ են, իսկ նրանք պետք է ճանաչեն այն իրողությունը, որ հրեա ազգը վերադարձել է իր հայրենիք։ Երբ ազգերի միջև վստահություն չկա, սրանք բարդ մարտահրավերներ են։"[46] Թեև ինքն աշխարհիկ էր, Ռիվլինը քննադատում էր Հուդաիզմի ոչ-ուղղափառ շարժումները։ 1989 թվականին անդրադառնալով հրեաների բարեփոխումներին, այն անվանել է "կռապաշտներ" և հրաժարվել հրեա ռաբբիներին իրենց անվամբ կոչել[47][48]։ Մինչ նախագահ դառնալը, նա դեմ էր Բարեփոխմանը և պահպանողական հուդաիզմին հավասար կարգավիճակ տրամադրելուն[49]։ 2014 թվականին Ռիվլինը հայտարարել է, որ եթե ոչ ուղղափառ ստանդարտները փոխառնվեին, հրեաների կարգավիճակը հիմնված կլիներ "քաղաքացիական, այլ ոչ կրոնական սահմանմամբ," կրկնելով 2006 թվականին Քնեսեթում իր ելույթը, երբ նա հայտարարեց․ ”“Ես կասկած չունեմ և իմ դիրքորոշքւմը հայտնի է, որ Հուդայիզմի կարգավիճակը ըստ հալաչահի (Հրեական օրենսդրություն) այն է, ինչը մեզ պահում է 3,800 տարիների ընթացքում։”[50] 2014 թվականի նոյեմբերին Ռիվլինը իր նստավայրում ողջունեց Հրեական կրոնական հաստատությունների կառավարիչների խորհրդի ավելի քան 50 բարեփոխման առաջնորդներին և նրանց ասաց․ "Մենք մի ընտանիք ենք և ամբողջ աշխարհի հրեաների միջև կապը շատ կարևոր է Իսրայել պետության համար։"[51] 2015 թվականին նա Պահպանողական ռաբբիին արգելեց իր նստավայրում հաշմանդամ երեխաների համար կազմակերպված ծրագրին սպասարկել[52], բայց հետագայում նախագահական նստավայրում համատեղ ուսուցողական նիստի մասնակցելու համար ընդունեց բարեփոխման, պահպանողական և ուղղափառ հրեական համայնքների ներկայացուցիչներին[53]։

Ռիվլինը մեկ անգամ հայտարարել է, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը[54]։ 2012 թվականին նա ասել է․ “Դա մեր բարոյական պարտքն է՝ հիշել և հիշեցնել Հայ ծողովրդի հետ կատարված ողբերգությունը որը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրել է մեկ միլիոնից ավելի թվով իր զավակներին և մենք այն չպետք է դարձնենք քաղաքական հարց։ Ես գիտակցում եմ այս հարցի զգայունությունը։ Բայց, եկեք անկեղծ լինենք․ Սա այսօրվա Թուրքիային կամ թուրքական կառավարությանը մեղադրանք չէ։”[55] Նախագահի պաշտոնում արդեն, նա այդքան կտրուկ չէր այդ հարցում, ինչը, որոշ անանուն պաշտոնյաներ արտգործնախարարությունից, մտահոգված լինելով Թուրքիայի բացասական արձագանքից ողջունեցին դա և անվանեցին Ռիվլինի "պետական մոտեցում"[56]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ ראובן ריבליןKnesset.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
  5. https://elpais.com/ccaa/2017/11/06/madrid/1509997663_970037.html
  6. https://www1.biu.ac.il/honorary_doctorates
  7. http://www.weizmann.ac.il/WeizmannCompass/sections/special-events/celebrating-excellence-0
  8. https://www.inn.co.il/News/News.aspx/407433
  9. https://thegreekobserver.com/greece/politics/article/35584/university-piraeus-awards-honorary-doctorate-reuven-rivlin/
  10. https://www.srugim.co.il/574045-%D7%94%D7%A0%D7%A9%D7%99%D7%90-%D7%A8%D7%99%D7%91%D7%9C%D7%99%D7%9F-%D7%A7%D7%99%D7%91%D7%9C-%D7%AA%D7%95%D7%90%D7%A8-%D7%93%D7%A8-%D7%9C%D7%A9%D7%9D-%D7%9B%D7%91%D7%95%D7%93
  11. «ynet מבית"ר ירושלים לבית הנשיא: מי אתה רובי ריבלין? - חדשות». Ynet.co.il. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  12. «Israel's democracy: Under siege too». Economist.com. 2010 թ․ հունիսի 17. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  13. «Greek Patriarch praises Rivlin for defending minorities and condemning violence». Jerusalem Post. 2015 թ․ դեկտեմբերի 28.
  14. «Arab minority is invisible to Israeli Jews, president says». Times of Israel. 2015 թ․ փետրվարի 8.
  15. Marsha B. Cohen (2014 թ․ հունիսի 10). «9 Facts About Israeli President Reuven Rivlin « LobeLog». Lobelog.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  16. Fay, Greer (2014 թ․ հոկտեմբերի 27). «Rivlin hails Jordan's King Abdullah as 'brave' leader who wants peace - Israel News - Jerusalem Post». Jpost.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  17. Marcus, Yoel (2014 թ․ հունիսի 11). «The noble history of the Rivlin clan». Haaretz. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  18. «The Noble History of Reuven Rivlin's Family » Matzav.com - The Online Voice of Torah Jewry». Matzav.com. 2014 թ․ հունիսի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  19. 19,0 19,1 «The 10th President of the State of Israel». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  20. 20,0 20,1 «Who is Ruby Rivlin, Israel's President Elect». Jewishpress.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  21. «Knesset: Animals don't have legal rights». Haaretz. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  22. «Israel's Presidential Elections: The Candidates - Inside Israel - News - Arutz Sheva». Israelnationalnews.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  23. «Knesset Speaker backs bill to overturn laws struck down by Israel's Supreme Court». Haaretz. 2012 թ․ ապրիլի 8. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  24. Somfalvi, Attila (2009 թ․ մարտի 31). «Netanyahu names Likud ministers». Ynet.
  25. Fendel, Hillel (2009 թ․ ապրիլի 19). «Likud and Jewish Home MKs Visit Umm el-Fahm».
  26. «Knesset speaker: Umm al-Fahm is an inseparable part of Israel». Haaretz. 2009 թ․ ապրիլի 19.
  27. «Israel's One-State Reality». The New Yorker. 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  28. Arens, Moshe (2014 թ․ հունիսի 10). «Reuven Rivlin is elected Israel's 10th president - National - Israel News». Haaretz.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  29. "Netanyahu Told to Mend Ties With Washington", The New York Times, 25 March 2015.
  30. "Threats against Rivlin wish him fate similar to Sharon, Rabin", The Times of Israel, 1 August 2015.
  31. Klein, Amy (2013 թ․ հունվարի 24). «The Rebranding of Umm al-Fahm». Hadassah Magazine. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  32. «Under siege too». The Economist. Economist Group. 2010 թ․ հունիսի 17. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  33. «Knesset Speaker: Racist rabbi's letter shames the Jewish people». Haaretz. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  34. Beck, Jonathan (2013 թ․ հունվարի 27). «Knesset speaker Rivlin slams Beitar soccer fans' anti-Muslim racism». Times of Israel. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  35. Sales, Ben (2014 թ․ հոկտեմբերի 23). «Israel's Rivlin seeks to cure 'disease' of racism». Jewish Telegraphic Agency. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  36. «Reuven Rivlin Cancels Appearance by Israeli Singer After Anti-Arab Song». Forward. 2014 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  37. Beck, Jonathan (2014 թ․ նոյեմբերի 25). «President cancels singer's gig over 'racist' song». Times of Israel. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  38. http://www.ynet.co.il/articles/0,7340,L-4770470,00.html
  39. «After Vote, Spotlight Shifts to Reuven Rivlin». Forward. 2015 թ․ մարտի 18. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  40. «'Hatikva' belongs to women, too». Haaretz. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  41. «Report: Hawkish new Israel president ready to meet Abbas». Maan News Agency. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  42. Zrahiya, Zvi (2010). «Israel official: Accepting Palestinians into Israel better than two states». Haaretz. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  43. «Reuven Rivlin sworn is as 10th president of Israel». news.biharprabha.com. IANS. 2014 թ․ հուլիսի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  44. «Israeli politics: The left's Likudnik». The Economist. 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  45. «Rivlin: West Bank settlements are as Israeli as Tel Aviv». Jerusalem Post. 2015 թ․ սեպտեմբերի 1.
  46. Eichner, Itamar. "Africa's Golda Meir visits Israel." Ynetnews. 8 June 2016. 8 June 2016.
  47. Sales, Ben (2014 թ․ հունիսի 2). «Reuven Rivlin, Israeli presidential front-runner, champions pluralism in politics but not Judaism | Jewish Telegraphic Agency». Jta.org. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  48. «Reuven Rivlin Elected President of Israel». Jewishexponent.com. 2014 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  49. Beck, Jonathan (2014 թ․ նոյեմբերի 12). «Rivlin greets Reform Movement leaders as 'family'». Timesofisrael.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  50. Reuven Rivlin, Israeli presidential front-runner, champions pluralism in politics but not Judaism Jewish Journal, 2 June 2014
  51. «Reuven Rivlin Tells Reform Leaders 'We're One Family' –». Forward.com. 2014 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  52. Rivlin invites non-Orthodox rabbis to his home in bid to mend rift Haaretz, 16 July 2015
  53. [1] Times of Israel, 23 July 2015
  54. «Knesset Speaker working to boost recognition of Armenian genocide». Haaretz.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  55. «Rivlin: We Cannot Ignore the Armenian Genocide - Inside Israel - News - Arutz Sheva». Israelnationalnews.com. 2012 թ․ հունիսի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  56. Beck, Jonathan (2014 թ․ դեկտեմբերի 5). «Rivlin backtracks on Armenian genocide recognition». Timesofisrael.com. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռըուվեն Ռիվլին» հոդվածին։