Իոն Խիոսացի (հուն․՝ Ίων ο Χίος, մոտավորապես մոտ մ. թ. ա. 490, Խիոս - մ. թ. ա. 422[1], Աթենք), մ.թ.ա. 5-րդ դարի հույն պատմիչ և գրող[2][3]։

Իոն Խիոսացի
Ίων ο Χίος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 490
ԾննդավայրԽիոս
Վախճանվել էմ. թ. ա. 422[1]
Վախճանի վայրԱթենք
Մասնագիտությունփիլիսոփա, կատակերգակ, ողբերգակ, dithyrambic poet, մաթեմատիկոս, էպիգրամաների հեղինակ, պատմաբան, elegist և գրող
ԼեզուՀին հունարեն
Ազգությունհույն
ՔաղաքացիությունՀին Աթենք
Գրական ուղղություններOld Comedy?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 490 թվականին։ Երիտասարդ հասակում տեղափոխվել է Աթենք, որտեղ հանդիպել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից Կիմոնին և ողբերգակ Էսքիլեսին։

Ավելի ուշ` սամոսյան պատերազմի ընթացքում Իոնը հանդիպել է Սոֆոկլեսին։ Հայտնի է, որ մեծ գրողը ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Մահացել է մ.թ.ա. 422 թվականին (Հայտնի է, որ նա մահացել է նախքան Արիստոփանեսի կողմից «Խաղաղություն» բեմադրության ցուցադրումը (մ.թ.ա. 421 թվական

Իոն Խիոսացին գրել է ողբերգություններ, պատմություններ, մանկական երգեր և այլն։ Նրա ստեղծագործություններում նկարագրվող իրադարձությունները հիմնականում ընթանում են Հունաստանի Խիոս քաղաքում։

Բացառությամբ մի քանի գործերի` նրա ստեղծագործություններից գրեթե ոչինչ մեզ չի հասել։ Գրել է նաև ինքնակենսագրական աշխատություններ։ Նրա գրական և պատմագիտական ժառանգությունը հետագայում օգտագործել են Քսենոփոնն ու Պլատոնը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Любкер Ф. Ion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 665.
  2. Кравчук А. Перикл и Аспазия. - М.: Наука, 1991. - С. 173-174.
  3. Кравчук А. Перикл и Аспазия. - М.: Наука, 1991. - С. 177.