Ողբերգակ (ողբ և երգ բառերից), միջնադարում ողբի հեղինակ կամ բանավոր ողբասաց, նոր ժամանակներում՝ ողբերգությունների հեղինակ կամ ողբերգություններում խաղացող դերասան։ Գրականության մեջ ողբերգակ են կոչվում հին հունուկան, և հռոմեական դրամատիկական երկերի հեղինակները, որոնցից առաջինները հ՝ գրել են, և՝ խաղացել (էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես, Ագաթոն), ինչպես և Վերածնության դարաշրջանի դրամատուրգները (Պոլիցիանո, Տրիսսինո, Մառլո, Շեքսպիր) և կլասիցիսաական ողբերգությունների հեղինակները Կոռնել, Ռասին։ Նոր շրջանում ողբերգակ են կոչվել ողբերգություններում գլխավոր դերը կատարողները Քեմբլ, Տալմա,Քին, Ռիստորի, Սալվինի,Ռոսսի, Մունե-Սյուլլի, Մոչալով, Կարատիգին, Ադամյան, Փափազյան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։