Իոնացման էներգիա
Իոնացման էներգիա, ատոմից մեկ էլեկտրոն հեռացնելու համար պահանջվող էներգիան։ Իոնացման էներգիան տարրի կարևորագույն բնութագրերից մեկն է։
Նկարում ցուցադրված է առաջին քսան տարրերի իոնացման էներգիաների փոփոխությունը։
տարր | eV | տարր | eV | տարր | eV | տարր | eV | տարր | eV |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ag: | 4,52-4,74 | Al: | 4,06-4,26 | As: | 3,75 | Au: | 5,1-5,47 | B: | ~4,45 |
Ba: | 2,52-2,7 | Be: | 4,98 | Bi: | 4,34 | C: | ~5 | Ca: | 2,87 |
Cd: | 4,08 | Ce: | 2,9 | Co: | 5 | Cr: | 4,5 | Cs: | 2,14 |
Cu: | 4,53-5,10 | Eu: | 2,5 | Fe: | 4,67-4,81 | Ga: | 4,32 | Gd: | 2,90 |
Hf: | 3,9 | Hg: | 4,475 | In: | 4,09 | Ir: | 5,00-5,67 | K: | 2,29 |
La: | 4 | Li: | 2,93 | Lu: | ~3,3 | Mg: | 3,66 | Mn: | 4,1 |
Mo: | 4,36-4,95 | Na: | 2,36 | Nb: | 3,95-4,87 | Nd: | 3,2 | Ni: | 5,04-5,35 |
Os: | 5,93 | Pb: | 4,25 | Pd: | 5,22-5,6 | Pt: | 5,12-5,93 | Rb: | 2,261 |
Re: | 4,72 | Rh: | 4,98 | Ru: | 4,71 | Sb: | 4,55-4,7 | Sc: | 3,5 |
Se: | 5,9 | Si: | 4,60-4,85 | Sm: | 2,7 | Sn: | 4,42 | Sr: | ~2,59 |
Ta: | 4,00-4,80 | Tb: | 3,00 | Te: | 4,95 | Th: | 3,4 | Ti: | 4,33 |
Tl: | ~3,84 | U: | 3,63-3,90 | V: | 4,3 | W: | 4,32-5,22 | Y: | 3,1 |
Yb: | 2,60 | Zn: | 3,63-4,9 | Zr: | 4,05 |
Ինոցման պոտենցյալ ատոմի իոնացման էներգիայի չափն է։ Տարբերում են իոնացման առաջին, երկրորդ և այլ պոտենցիալներ։ Իոնացման առաջին պոտենցիալը հիմնական վիճակում գտնվող չեզոք ատոմի ու միապատիկ լիցքավորված իոնի հիմնական վիճակի էներգիաների տարբերության և էլեկտրոնի լիցքի հարաբերությունն է։ Միապատիկ լիցքավորված իոնի Ինորացման պոտենցիալը անվանում են իոնացման երկրորդ պոտենցիալ։ Ինոացման պոտենցյալը չափում են t/ով։ Հիմնական վիճակում գտնվող չեզոք ատոմից էլեկտրոնի (առավել թույլ կապված) հեռացմանը համապատասխանող իոնացման առաջին պոտենցիալի արժեքները 3,894 վ-ից (Cs) հասնում են մինչև 24,587 վ (He)։ Դրանք պարբերաբար փոփողվում են՝ կախված ատոմական Z համարից։ Մոլեկուլների իոնացման առաջին պոտենցիալները նույն կարգի մեծություններ են, ինչ և ատոմներինը (5-15 վ)։ Իոնացման պոտենցիալը աճում է ատոմի իոնացման աստիճանի մեծացմանը զուգընթաց։ Օրինակ, Li-ի չեզոք ատոմի իոնացման պոտենցիալը հավասար է 5,392 վ (իոնացման առաջին պոտենցիալ), Li+-ինը՝ 75,638 վ (երկրորդ պոտենցիալ), իսկ Լi++-ինը՝ 122,451 վ (երրորդ պոտենցիալ)։ Ինոացման պոտենցիալը որոշվում է փորձով՝ էլեկտրոնների հարվածներով գազը իոնացնելու ճանապարհով կամ իոնացման այլ մեխանիզմների օգնությամբ։
Իոնացման էներգիան ատոմային համարի աստիճանական մեծացման հետ փոխվում է պարբերականորեն. մեծանում է և կտրուկ փոքրանում, դարձյալ մեծանում և կտրուկ փոքրանում է։ Ատոմի շառավիղը, էլեկտրաբացասականությունը, տարրերի մետաղական կամ ոչ մետաղական հատկությունները, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը, իոնացման էներգիան և մի շարք այլ հատկություններ ևս փոխվում են պարբերականորեն, որը բացատրվում էատոմի կառուցվածքի քվանտային տեսությամբ։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 378)։ |