Իոաննիս Ալտամուրաս

հույն նկարիչ

Իոաննիս Ալտամուրաս (ռուս.՝ Алтамурас, Иоаннис) հույն նկարիչ, 1852[1][2][2][…], Ֆլորենցիա, Իտալիա - 1878[1][2][2][…], Սպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան), 19-րդ դարի նշանավոր հույն ծովանկարիչ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի սան, հունական նկարչության ներկայացուցիչ։

Իոաննիս Ալտամուրաս
Դիմանկար
Ծնվել է1852[1][2][2][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Մահացել է1878[1][2][2][…]
Մահվան վայրՍպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ և marine artist
Ծնողներհայր՝ Francesco Saverio Altamura?, մայր՝ Էլենի Բուկուրա Ալտամուրա
 Ioannis Altamouras Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իոաննիս Ալտամուրասը ծնվել է 1852 թվականին Իտալիայում, (Ֆլորենցիա կամ Նեապոլ քաղաքներից մեկում. պարզ չէ)։ Նրա հայրը իտալացի նկարիչ և հեղափոխական Ֆրանցիսկո Սերվիո Ալտամուրան էր, իսկ մայրը բարձրաշխհարիկ Էլենի Բուկուրան, ով հույն առաջին նկարչուհիներից էր՝ ծնունդով Սպեցե կղզու հարուստ ընտանիքից։ Երբ լրացել է Իոաննիսիի 7 տարին, հայրը հեռացել է ընտանիքից։ Մայրը Իոաննիսի և փոքր դստեր Սոֆիայի հետ տեղափոխվում է Աթենք, իսկ այնուհետև Սպեցե կղզի՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։

 
Ծովանկար, 1874 թվական

Նկարչի ունակությունները նկարչության նկատմամբ ի հայտ է եկել փոք տարիքից։

Իոնինիսը սովորել է Աթենքի գեղարվեստի դպրոցում, 1871-1872 թվականներին նկարիչ Նիկիֆորոս Լիտրասի մոտ։

Հունաստանի Գեորգիոս II թագավորի կողմից ստանում է կրթաթոշակ և շարունակում ուսումը 1873-1876 թվականներին Դանիայի Կոպենհագեն քաղաքում, որտեղ նկարչության դասեր է վերցնում Կարլ Ֆրեդերիկ Սորենսենից։ 1875 թվականին, դեռ Կոպենհագենում գտնվելու ժամանակ, Ալտամուրասը մասնակցում է Աթենքում անցկացվող Օլիմպիական խաղերի ցուցահանդեսին, որտեղ ներկայացնում է իր «Կոպենհագենի նավահանգիստը» ստեղծագործությունը, որի համար ստացել է արծաթե մեդալ[3]։

Վերադառնալով Հունաստան, Ալտամուրասն Աթենքում բացում է իր արհեստանոցը, սակայն կարճ ժամանակ անց հիվանդանալով տուբերկուլյոզով մահանում է 1878 թվականին, 26 տարեկան հասակում։ Որդու մահից հետո նկարչի մայրը ստանում է նյարդային խանգարումներ և խելագարվում է[4]։

Աշխատանքներ = խմբագրել

 
Կոպենհագենի նավահանգիստ

Ալտամուրասի աշխատանքները վաղաժամ մահվան պատճառով շատ չեն, բայց արժանի են հիացմունքի։ Որպես ծովանկարիչ, նա դասվում է 19-րդ դարի այնպիսի նկարիչների շարքին, ինչպիսին Կոստանտինոս Վոլանկիսն է։

1878 թվականին նկարչի ծովային մարտերի թեմաներով երկու աշխատանքները՝ «Օսմանյան նավատորմի ոչնչացումը Էրեսսոս Պապանիկոլիսոմում» և «Ծովակալ Միաուլիսի ծովամարտը Պատրիի մուտքի մոտ» ցուցադրվել են Փարիզի միջազգային ցուցահանդեսում, աշխատանքներից մի քանիսը ցուցադրվել են 1884 թվականին Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Հունաստանի անկախության պատերազմի ցուցահանդեսի ժամանակ, իսկ 1911 թվականին նրա ծովանկարներից մեկը՝ Հռոմի միջազգային ցուցահանդեսում։

Քննադատներն Ալտամուրասի աշխատանքները համարում են Մյունխենի գեղարվեստի ակադեմիաի հունական արվեստի շարժման լավագույն օրինակներ։ Նրա ստեղծագործություններում տեսանելի վառ կապույտը, դեղինը և մոխրագույնը, որոնք աստիճանաբար ակադեմիզմից փոխվում են իմպրեսիոնիզմի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Union List of Artist Names
  3. Bank of Greece - Events Archived 2007-06-24 at the Wayback Machine
  4. Α.Σ.Ε. - Τέχνες - Ιωάννης Αλταμούρας
  5. artnet.com: Resource Library: Altamouras, Ioannis

Արտաքին հղումներ խմբագրել