Աթենքի գեղարվեստի դպրոց

Աթենքի գեղարվեստի դպրոց (հուն․՝ Ανωτάτη Σχολή Καλών Τεχνών), գեղարվեստի առաջատար բարձրագույն դպրոց Հունաստանում։

Աթենքի գեղարվեստի դպրոց
հուն․՝ Σχολείον των Τεχνών և հուն․՝ Ανωτάτη Σχολή Καλών Τεχνών[1]
Изображение логотипа
Տեսակգեղարվեստի ակադեմիա և բարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված էհունվարի 12, 1837 և 1837[2]
ԱնդամակցությունGreek Universities Network?[3]
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենք
Կայքasfa.gr(անգլ.)
Աթենքի գեղարվեստի դպրոց (Հունաստան)##
Աթենքի գեղարվեստի դպրոց (Հունաստան)
Աթենքի գեղարվեստի դպրոց, Հունաստան

Պատմություն խմբագրել

Աթենքի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1837 թվականի հունվարի 12-ին։ Ի սկզբանե ունեցել է երեք բաժին` արհեստների դպրոց, արդյունաբերական արհեստների դպրոց և գեղարվեստի դպրոց[4]։

Երրորդ բաժինը համարվում է ներկայիս գեղարվեստի դպրոցի հենքը և որպես առօրյա դպրոց սկսել է գործել 1840 թվականից։ Այս բաժնում դասավանդել են գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, վիմագրություն, փայտի փորագրություն, երկրաչափություն և քարտեզագրություն։ Նույն տարում դքսուհին Սոֆի դե Մարբուան, ով ապրել էր Հունաստանում, աջակցել է դպրոցի արդիականացմանը։ Նա դպրոցական ծրագիրը հարստացրել է նկարչական նոր դասընթացներով, հրավիրել է Դոմինիկ Էնգրի աշակերտ ֆրանսիացի նկարիչ Բոնիրոտին դասավանդելու յուղանկարի դասընթացներ։ Բոնիրոտին դպրոցում դասավանդել է մինչև 1843 թվականը։

1843 թվականին թագավորական հրամանագրով գեղարվեստի դպրոցը դառնում է հնգամյա ուսումնառության ծրագրով բարձրագույն դպրոց։ 1844-1862 թվականներին ուսումնական ծրագիրն իր վրա է կրել Եվրոպայի գեղարվեստի ակադեմիաների նեոդասականություն ուսուցանվող ազդեցությունը։ Այս շրջանի որոշ ուսանողներ դարձել են դպրոցի ուսուցիչներ։ Նրանցից էին՝ Նիկոլաոս Գիզիսը, Նիկիֆորոս Լիտրասը։ 1872 թվականին, Գերոգիոս Ավերոֆի նվիրատվությունից հետո, Պատիսոն պողոտայում կառուցվեց նոր շենք, որը հետագայում դարձավ Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։

1910 թվականին ֆակուլտետն անկախություն ձեռք բերեց Ազգային տեխնիկական համալսարանից։ Նույն տարում առաջին անգամ կանայք ընդունվեցին գեղարվեստի դպրոց։ 1923 թվականին դպրոցի տնօրեն Նիկոլաոս Լիտրասը վերակազմակերպեց սեմինարներ և նպաստեց դպրոցում նկարչության նոր ոճերի ուսուցման համար։ 1930 թվականին Հունաստանի կրթության նախարար Գեորգիոս Պապանդրեուն ամբողջությամբ վերափոխեց հին դպրոցը, և այն ստացավ ներկայիս անվանումը՝ Ανώτατη Σχολή Καλών Τεχνών։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Տանասիս Ապարտիս (1899-1972 թթ.), քանդակագործ
  • Գեորգիոս Բոնանոս (1863-1940 թթ.), քանդակագործ
  • Յանուլիս Հալեպաս (1851-1938 թթ.), քանդակագործ
  • Վասիլիոս Խադզիս (1870-1915 թթ.), նկարիչ
  • Ջորջո դե Կիրիկո (1888-1978 թթ.), նկարիչ
  • Դեմետրիոս Ֆարմակոպուլոս (1919-1996 թթ.), նկարիչ
  • Ալեկոս Ֆասիանոս ( ծն.1935 թ.), նկարիչ
  • Դիմիտրիոս Գերանիոտիս (1871-1966 թթ.), նկարիչ
  • Գիորգիոս Գունարոպուլոս (1890-1977 թթ.), նկարիչ
  • Նիկոլաոս Գիզիս (1842-1901 թթ.), նկարիչ
  • Գեորգիոս Յակովիդիս (1853-1932 թթ.), նկարիչ
  • Վասո Կատրակի (1914-1988 թթ.), փորագրող վարպետ.
  • Իոաննիս Կոսոս (1822-1875 թթ.), քանդակագործ
  • Սոֆյա Լասկարիդու (1882-1965 թթ.), նկարիչ
  • Նիկիֆորոս Լիտրաս (1832-1904 թթ.), նկարիչ
  • Յանիս Մորալիս (1916-2009 թթ.), նկարիչ
  • Դիմիտրիս Միտարաս (ծն. 1934 թ.), նկարիչ
  • Ագլայա Պապա (1904-1984 թթ.)
  • Թեոդորոս Պապայաննիս ( ծն.1942 թ.), քանդակագործ
  • Գերորգիոս Պրոկոպիու (1876-1940 թթ.), նկարիչ
  • Գերորգիոս Ռոյլոս (1867-1928 թթ.), նկարիչ
  • Միխալիս Տոմբրոս (1889-1974 թթ.), քանդակագործ
  • Յաննիս Ծառուխիս (1910-1989 թթ.), նկարիչ
  • Սպիրիդոն Վիտակոս (1878-1960 թթ.), նկարիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ανωτάτη Σχολή Καλών Τεχνών – 3 Ιουλίου 1930 (հուն.)ΕΡΤ.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. https://www.gunet.gr/en/participating-institutes/
  4. «Ανώτατη Σχολή Καλών Τεχνών - ΔΑΣΤΑ». dasta.asfa.gr. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել