Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հուն․՝ Εθνικό Μετσόβιο Πολυτεχνείο), բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համալսարան, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Համարվում է Հունաստանի ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատությւոններից մեկը:

Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
հուն․՝ Εθνικό Μετσόβιο Πολυτεχνείο
Μετσόβιο Πολυτεχνείο 7936.JPG
Աթենքի պոլիտեխնիկական համալսարանի շենքը
Տեսակպետական բարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված էհունվարի 12, 1837
Անվանված էMetsovo?
ԱնդամակցությունMediterra և Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կայքntua.gr
Կոորդինատներ: 37°59′16.310000100408″ հս․ լ. 23°43′53.810000100403″ ավ. ե. / 37.98786388891677746° հս․. լ. 23.73161388891677959° ավ. ե. / 37.98786388891677746; 23.73161388891677959
National Technical University of Athens Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1837 թվականի հունվարի 12-ին[1]: Համալսարանն ունի պետական ուսումնական հաստատության կարգավիճակ և հովանավորվում է Հունաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:

ՊատմությունԽմբագրել

Համալսարանը հիմնադրվել է Հունաստանի թագավորի հրամանով՝ 1836 թվականի դեկտեմբերի 31-ին՝ արվեստի թագավորական դպրոցի հետ մեկտեղ: Առաջին հերթին այն եղել է, որպես արհեստավորների և շինարարների վերապատրաստման դպրոց:

1840 թվականից սկսած դպրոցի հանրաճանաչություն է ձեռք բերել, որին նպաստել է սոցիալ-տնտեսական դրական փոփոխություններն ու տեղաշարժերը: Դա հիմնականում պայմանավորված էր Հունաստանի անկախության վերականգնմամբ և օսմանյան լծի թոթափմամբ: Այն վերածվեց ամենօրյա տեխնիկական դպրոցի, որի ներսում գործում էր նաև կիրակնօրյա վարժարան: Կարևոր նվաճում էր այն, որ ուսումնական հաստատությունը ստացավ իր առանձին շենքը Պիրեյոսում: 1843 թվականին դպրոցը բաժանվեց երեք մասնաճյուղերի՝ կիրակնօրյա արհեստագործական դպրոց, ամենօրյա քոլեջ և գեղարվեստի բարձրագույն ուսումնարան:

Այդ ժամանակից ի վեր գեղարվեստի ուսումնարանը հայտնի դարձավ Մեցովոյի պոլիտեխնիկական ինստիտուտ անվանումով: 1887 թվականին ինստիտուտը բաժանվեց տեխնիկական բնագավառի երեք ֆակուլտետների՝ կառուցողաշինական, ճարտարապետական և ինժեներական:

1917 թվականին ինստիտուտը վերակազմավորվեց Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված հատուկ օրենքով: Հունաստանում «Սև գնդապետներ»-ի դիկտատուրայի տապալումը նոր հաջողությունների սկիզբ հանդիսացավ համալսարանի համար: Սակայն նույն թվականին համալսարանի ուսանողները ապստամբել են և Հունաստանի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել: Արդյունքում զոհվել են 28 ուսանողներ:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել