Իշխանաձոր (Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանաձոր (այլ կիրառումներ)

Իշխանաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 62 կմ հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 105 կմ հեռավորության վրա՝ Հակարի գետի ափին։

Գյուղ
Իշխանաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքՋաբրայիլի գավառ և Կուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
ՂեկավարԱրսեն Թելունց
Այլ անվանումներԽանլիք (1993)
Տվյալ կարգավիճակում1998 թվականից
Բնակչություն211 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունիշխանաձորցի
Ժամային գոտիUTC+4
Իշխանաձոր (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Իշխանաձոր (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը տեղակայված է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Պարսկանք գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Հակարի գետի ձախ ափին հարթավայրային մասում։ Բնակավայրը աչքի է ընկնում գեղատեսիլ բնությամբ։ Գյուղից ոչ շատ մեծ հեռավորության վրա է գտնվում Իրանի Իսլամական հանրապետությանը[1]։

Համայնքը հարթավայրային է, ունի 1700,0 հա տարածք, որից 1425,6 հա գյուղատնտեսական նշանակության, 120,6 հա անտառային հողեր։ Իշխանաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 40 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն

խմբագրել

Բնակավայրի անվան և պատմության վերաբերյալ սկզբնաղբյուրներում առայսօր հիշատակություններ չեն հայտնաբերվել։

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին թրքախոս քրդերին հաջողվեց հայերին դուրս մղել Արաքսի ափամերձ տարածքներից։

Բնաշխարհագրական միջավայրը հարմարավետ էր, և հայկական նախկին բնակավայրերի առկայությունը հնարավորություն ընձեռեց նրանց՝ արագ յուրացնելու նոր տարածքներ։ Նախկինում գոյություն ունեցած հայկական բնակավայրը եկվորները անվանել էին Խանլըղ։

Բնակավայրում և նրա շրջակայքում եղած հայկական հուշարձանները նրանց բնակարանների և օժանդակ շինություներրի կառուցման համար շինանյութ դարձան։

Խորհրդային տարիներին՝ 1930 թվականին գյուղն ընդգրկված էր ԱԽՍՀ Կուբաթլուի շրջանի կազմի մեջ։ Գյուղն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից ազատագրել է 1993 թվականի հոկտեմբերի վերջերին[1]։

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2014 թվականին Արցախի ազգային վիճակախաղից ստացած հասույթով Իշխանաձորում կառուցվում է 34 տուն։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 211 մարդ է։ 2015 թվականին Իշխանաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 204 մարդ, կար 63 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 160 154 155

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2000 թվականի սեպտեմբերից Իշխանաձորում գործում էր Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Այն ուներ եռահարկ շենք։ 2017 թվականին ԱՀ կառավարության «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով դպրոցական շենքը վերանորոգվել և կահավորվել է նոր գույքով[1]։

Իշխանաձորի զարգացման նպատակով նոր թաղամասում Քաշաթաղ բարեգործական հիմնադրամի և ԱՀ կառավարության հովհանավորությամբ կառուցվել են բնակարաններ և 2016 թվականի օգոստոսին հանձնվել շահառուներին՝ նորաստեղծ և բազմանդամ ընտանիքներին։

Տնտեսության զարգացման նպատակով կառուցվել են Իշխանաձոր-1, Իշխանաձոր-2, Իշխանաձոր-Աջափնյա ոռոգման ջրատարները, բացվել բուժամբուլատորիա, մեքենատրանսպորտային կայան, «Ջրմուղ» ՓԲԸ-ն[1]։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 34 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 646–647.
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 349.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։