Անի Խաչիկյան (դերասան)
Անի Խաչիկյան (հունիսի 4, 1993), հայ դերասանուհի։ Հայտնի է «Սուպեր մամա» և «Սուպեր մամա 2» ֆիլմերում Սոնայի դերով։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1993 (30 տարեկան) |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2014) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Անի Խաչիկյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 4-ին, սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության բաժնում։ Փոքր տարիքից նկարահանվել է գովազդային հոլովակներում, ապա ճանաչման է հասել դեբյուտային «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում ունեցած դերով։ Դրան հաջորդել են դերերը «Տիգրանի մոլորակը», «Բախտաբեր», «Հատուկ բաժին» հեռուստասերիալներում և «Սուպեր մամա», «Սուպեր մամա 2» հումորային ֆիլմերում, Արցախյան պատերազմին նվիրված «Կյանք ու կռիվ» դրամատիկ ֆիլմում։ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին թողարկվելու է նաև իտալական «Իդեալական անծանոթներ» ֆիլմի հայկական ռիմեյքը՝ Անիի մասնակցությամբ, որն ունի «Անհայտ բաժանորդ» անվանումը[1]։
Ամուսնացել է Հայկ Բարսեղյանի հետ, 2018 թվականին ծնվել է նրանց որդին՝ Տեսլան։ 2020 թվականի ապրիլին Անին հայտնել է բաժանվելու մասին[2][3]։
Ֆիլմագրություն խմբագրել
Թվական | Անվանում |
---|---|
2010-2012 | «Հրեշտակների դպրոցը» |
2012-2013 | «Տիգրանի մոլորակը» |
2014 | «Սուպեր մամա» |
2014 | «Ամնեզիա» |
2015 | «Բախտաբեր» |
2015 | «Հատուկ բաժին» |
2016 | «Կյանք ու կռիվ» |
2017 | «Սուպեր մամա 2» |
2017 | «Հոսանքին հակառակ» |
2018 | «Խմբագրություն.am» |
2019 | «Իմ խաչը» |
2019 | «Անհայտ բաժանորդ» |
2020-2021 | «Հարս չկա» |
2021 | «Գյուղը որ կանգնի» |
2022 | «Ապրիր ինձ հետ» |
2023 | «Hotel grand» |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սոսի, Նազենիի, Խորենի, Մարջանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ ֆիլմն իտալական հայտնի կինոնկարի պաշտոնական ռիմեյքն է»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-04-ին։ Վերցված է 2019-07-30
- ↑ (hy-AM) Դերասանուհի Անի Խաչիկյանն ամուսնալուծվել է, https://www.youtube.com/watch?v=gKxMG1buhTA, վերցված է 2023-10-13
- ↑ Mediamax։ «Անի Խաչիկյանը եւ Հայկ Բարսեղյանը բաժանվել են»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2023-10-13
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Armfilm-ում (ռուս.)