Վարդան Սեդրակյան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Սեդրակյան (այլ կիրառումներ)
Վարդան Ժորժիկի Սեդրակյան (1967, օգոստոսի 20, Երևան), հայ էպոսագետ։ 1998 թվականից զբաղվել է ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգերի էպոսների, հեքիաթների և առասպելների հետազոտությամբ և վերլուծությամբ։
Վարդան Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1967 (57 տարեկան) |
2013 թվականին 14 տարով ազատազրկվել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու գործով[1]։ 2020 թվականի մայիսի 27-ին դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին որոշում է կայացվել[2]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1967 թվականի օգոստոսի 20-ին Երևանում։
- 1984 թ. ավարտել է №103 միջնակարգ դպրոցը։
- 1984 թ. ավարտել է №6 երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը։
- 1984 թ. ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։
- 1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։
- 1992 թ. ավարտել է Երևանի Ճարտարապետա–Շինարարական ինստիտուտը։
- 1998 թ-ից զբաղվում է հայկական էպոսի ուսումնասիրությամբ։
- 1998 թ. Օլեգ Բաբայանի հետ միասին, «Ար» հեռուստաընկերությունում ներկայացրել է «Սասնա Ծռեր-Ի՞նչ է լինելու վերջը» հաղորդաշարը։
- 1999 թ. զբաղվում է աշխարհի մյուս ժողովուրդների էպոսների և կրոնների ուսումնասիրությամբ։
- 2000 թ. «Պրոմեթևս», 2001 թ. «Արմենիա» և 2004 թ. «Ար» հեռուստաընկերություններում բազմիցս ներկայացրել է հայկական էպոսի և արդի իրականության համեմատական վերլուծություններ։
- 2004 թ. «Հ-1» հեռուստընկերության «Հայեր» հաղորդաշարում հանդես է եկել երկու մենախոսություններով՝ «Տնտեսությունը հայոց էպոսում» և «Հայկական և ռուսական էպոսները» թեմաներով։
- 2005 թ. Երկու՝ «Հայկական էպոս» և «Հայկական և պարսկական էպոսների կապերը» թեմաներով հանդես է եկել Թեհրանի հայկական համայնքի առջև։
- 2006 թ. նույն թեմաներով հարցազրույց է տվել «Ռադիո Հայ» ռադիոընկերությանը։
- 1988–2007 թ. սմսագրերում և թերթերում հրատարակել է իր պատմվածքներն ու ուսումնասիրությունները, տվել տասնյակից ավելի հարցազրույցներ էպոսի և քաղաքականության թեմաներով։ Բազմիցս դասախոսություններ է ունեցել դպրոցներում, ինստիտուտներում, հասարակական կազմակերպություններում և կուսակցություններում։
- 2006 թ. Հրատարակել է «Deusvult-Կամոքն Աստծո» գիրքը, որտեղ առաջին անգամ ներկայացրել է հայ-ռուսական և հայ֊անգլոսաքսոնական էպոսների համեմատական վերլուծությունները։
- 2007 թ. մասնակցել է Ազգային Ժողովի ընտրություններում և հավաքելով 5525 ձայն, տանուլ է տվել։
- 2013 թ. փետրվարի 18-ին մասնակցել է Հայաստանի նախագահի ընտրություններին և ստացել է ձայների 0.42% կամ 6203 ձայն։
- 2013 թ. մարտի 5-ին կալանավորվեց նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով[3]։ Դատապարտվել է ազատազրկման՝ 14 տարի ժամկետով։
- 2020 թ. մայիսի 27-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- DEUSVULT!! - Կամոքն Աստծո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
- ↑ news.am
Արտաքին հղում
խմբագրել- Անձնական կայք Արխիվացված 2012-08-30 Wayback Machine
- Կամոքն Աստծո Արխիվացված 2012-07-02 Wayback Machine