Հրաչյա Մեսրոպյան
հայ ռեժիսոր, պրոդյուսեր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեսրոպյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Ռաֆիկի Մեսրոպյան (սեպտեմբերի 16, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, «Ռակուրս» կինոարտադրող ընկերության հիմնադիր, գլխավոր պրոդյուսեր։
Հրաչյա Ռաֆիկի Մեսրոպյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1980 |
Ծննդավայր | Երևան Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գործունեության տարիներ | 2000 - |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր պրոդյուսեր |
youtube.com/user/1TIV |
Կենսագրություն
խմբագրելՀրաչյա Ռաֆիկի Մեսրոպյանը ծնվել է 1980 թվականին Երևանում։ 2002 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի[1] մշակույթի ֆակուլտետի, մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժինը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։ Արվեստանոցի դեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արտաշես Հովհաննիսյան։ 2005-2010 թթ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ամբիոնի հայցորդ։ Պատրաստվում է «Սոցիալ-մշակութային միջավայրի ձևավորման մանկավարժական պայմանները» թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությանը։
Մասնագիտական գուծունեություն
խմբագրել- 2000-2002 թթ. աշխատել է Էրեբունու մշակույթի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որպես կուլտ. կազմակերպիչ, այնուհետև մասսայական աշխատանքների բաժնի վարիչ։ Այդ տարիներին կազմակերպել է ավելի քան 50 շրջանային և քաղաքային նշանակության միջոցառումներ։
- 2002-2008 թթ.աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում, որպես «Ամեն օր» ինֆորմացիոն, «Կինոմանիա» ժամանցային, «Ուսանողական շաբաթ» հեռուստաահաղորդումների ռեժիսոր։ Հ2 հեռուստաալիքում աշխատելու տարիներին ստեղծել է մի շարք հեռուստատեսային ֆիլմեր։
- 2006 թ. Շանթ ՀԸ մասնակցել է «Հայսուպեր սթար 1»[2] հեռուստանախագծի ստեղծմանը, որպես ռեժիսոր-մոնտաժող։
- 2008 թ. Միր (հեռուստառադիոընկերություն) ՀՀ Ազգային մասնաճյուղում աշխատել է որպես ռեժիսոր-մոնտաժող։
- 2009 թ.-ից «Արմենիա պրոդակշն»[3] պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ։
- 2011 թ. 1in.am որպես ռեժիսոր-մոնտաժող։
- 2014 թ. Հիմնադրել է «Ռակուրս» կինոարտադրող և պրոդյուսերական ընկերությանը և մեկնարկել է Արցախյան ազատամարտին նվիրված «Երկար վերադարձ» աշխատանքային անվանումով[4] գեղարվեստական ֆիլմի նախագիծը՝ բեմադրող ռեժիսոր Շավարշ Վարդանյան։
- 2016 թ. телеканала Домашний ռեժիսոր-մոնտաժող։
- 2017 թ. REN TV և телеканала Домашний ռեժիսոր-մոնտաժող։
- 2017 թ. «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ATV և Armenia TV «Հայելուկ» հաղորդաշարի ռեժիսոր, պրոդյուսեր։
Նախագծեր և ֆիլմագրություն
խմբագրել- 2002-2006 թթ. - «Ամեն օր» ինֆորմացիոն-ժամանցային հեռուստահաղորդում (ռեժիսոր)
- 2006 թ. - «Ուսանողական շաբաթ» հեռուստահաղորդում (ռեժիսոր)
- 2006-2008 թթ. - «Կինոմանիա» ժամանցային հեռուստահաղորդում (ռեժիսոր)
- 2004-2008 թթ.- «Նվիրում» հեռուստատեսային բացիկների շարք նվիրված հայ նշանավոր գրողներին ու բանաստեղծներին (ռեժիսոր)
- 2006 թ. - «Տյառընդառաջ» հեռուստատեսային ֆիլմ (ռեժիսոր)
- 2006 թ. - «Բուն բարեկենդան» հեռուստատեսային ֆիլմ (ռեժիսոր)
- 2006 թ. - «Հայսուպեր սթար 1» հեռուստանախագիծ (ռեժիսոր մոնտաժող)
- 2006 թ. - «Կաստանիետ» երաժշտական տեսահոլովակ - երգիչ՝ MISTER X (ռեժիսոր մոնտաժող)
- 2007 թ. - «Ժպիտով ասել ճշմարտությունը» 4 մասանոց հեռուստատեսային ֆիլմում ներկայացված է սիրված դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանի կյանքի մութ և լուսավոր էջերը (ռեժիսոր)
- 2007 թ. - «Դժոխք» վավերագրական ֆիլմ նվիրված 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին (ռեժիսոր)
- 2007 թ. - «4 տարբերակ» երաժշտական տեսահոլովակ - 4 Տարբերակ (ռեժիսոր մոնտաժող)
- 2008 թ. - «Հայաստանի առաջին պարային օլիմպիադա» (կազմակերպիչ)
- 2008 թ. - «Հայաստան» երաժշտական տեսահոլովակ - Մհեր (ադմինիստրատոր)
- 2009 թ. - «Թամամ աշխարհ» հեռուստատեսային ֆիլմ՝ տեսահոլովակի մասին - երգչուհի՝ Եվա Ռիվաս (ռեժիսոր)
- 2009 թ. - «Թամամ աշխարհ» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Ռիվաս (գլխավոր ադմինիստրատոր)
- 2009 թ. - «Ես կուլամ» երաժշտական տեսահոլովակ - «Դորիանս համույթ» (ռեժիսոր)
- 2010 թ. - «Apricot Stone» (Ծիրանի Կորիզ) երաժշտական տեսահոլովակ «Եվրատեսիլ 2010» - երգչուհի՝ Եվա Ռիվաս (ռեժիսոր)
- 2010 թ. - «Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ» պրոմո-շրջագայություն - Հունաստան, Կիպրոս, Ռուսաստան (շրջագայության պատասխանատու - ռեժիսոր)
- 2010 թ. - «Տաշիր» 5-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
- 2010 թ. - «Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ» Օսլո - Եվա Ռիվաս (կազմակերպչական խմբի անդամ)
- 2011 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 6-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
- 2012 թ. - «Հայ տղա» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Կանս (ռեժիսոր)
- 2012 թ. - «Օրը» երաժշտական տեսահոլովակ - «Մանկական Եվրատեսիլ 2012» նախընտրական փուլի մասնակից՝ Ֆլորա Մխիթարյան (ռեժիսոր)
- 2012 թ. - «Շնորհավոր ամանոր, մայրեր» գեղարվեստական ֆիլմի հայաստանյան պրեմիերա - պատվավոր հյուր՝ Ալեն Դելոն (կազմակերպիչ)
- 2012 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 7-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
- 2013 թ. - «Տիպ-Տապ» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Կանս (ռեժիսոր)
- 2013 թ. - «Շեկ-Շեկ» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Կանս (ռեժիսոր)
- 2013 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 8-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
- 2013 թ. - «Երևան» երաժշտական տեսահոլովակ - Րաֆֆի Ալթունյան, Աշոտ Ղազարյան, Արսեն Սաֆարյան, Դավիթ Ամալյան (ռեժիսոր)
- 2013 թ. - «45 վայրկյանի գինը» վավերագրական ֆիլմ նվիրված 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին (ռեժիսոր)
- 2014 թ. - «Խաղ իմ կանոններով» գեղարվեստական ֆիլմ (ռեժիսոր մոնտաժող)
- 2014 թ. - «Խաղ իմ կանոններով» երաժշտական տեսահոլովակ - ջութակահար՝ Վարդան Պողոսյան (ռեժիսոր)
- 2014 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 9-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
- 2014 թ. - «Հայաստանի 4-րդ պարային օլիմպիադա» (կազմակերպիչ)
- 2014 թ. - «Երկար վերադարձ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մեկնարկ - (պրոդյուսեր, 2-րդ ռեժիսոր)
- 2015 թ. - «Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադա», «WADA Սուբկոնտինենտալ Կովկասի գավաթ 2015» (կազմակերպիչ)
- 2016 թ. - «ARMENIA» AWARDS 10-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
- 2016 թ. - «Героини нашего времени» 20 մասանոց դոկումենտալ ֆիլմերի շարք – Մոսկվա (թողարկման ռեժիսոր) Телеканал "Домашний"
- 2017 թ. - «Чего хотят женщины» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) Телеканал "Домашний"
- 2017 թ. - «Всё, что скрыто» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) Телеканал "Домашний"
- 2017 թ. - «Полет над мечтой» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) "Матч ТВ"
- 2017 թ. - «Время жить» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) Телеканал "Домашний"
- 2017 թ. - «The Panama Chronicles» 2 մասանոց դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) RT
- 2017 թ. - «Засекреченные списки» 20 մասանոց դոկումենտալ հատուկ թողարկում - Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) РЕН ТВ
- 2017 թ. - «Հայելուկ» հաղորդաշար 22 թողարկում - Մոսկվա (ռեժիսոր, պրոդյուսեր) ATV - Armenia TV Europ
- 2018 թ. - «Հայելուկ» հաղորդաշար 20 թողարկում - Մոսկվա (ռեժիսոր, պրոդյուսեր) ATV - Armenia TV Europ
- 2019 թ. - «Իմ խաչը» Սաունդթրեկի տեսահոլովակ - երգչուհի՝ Լիլիթ Մռավյան, երաշժտության հեղինակ` Հայկո, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյան (ռեժիսոր)
- 2019 թ. - «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերա - (պրոդյուսեր)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://armspu.am/
- ↑ http://www.shanttv.com/am/programs/hay-superstar1//
- ↑ http://www.pc-armenia.ru/ru/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Youtube official channel - Hrachya Mesropyan
- Միշտ արդիական. նոր ֆիլմ արցախյան պատերազմի մասին Արխիվացված 2017-05-13 Wayback Machine
- «Երկար վերադարձի» երկար ջանքերը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ZARK Foundation - Հրաչյա Մեսրոպյան
- На Евровидении от Армении выступят два ростовчанина
- Ева Ривас выступит на Кипре
- Первая Международная Армянская Танцевальная Олимпиада, Ереван, Армения Արխիվացված 2015-07-04 Wayback Machine
- Աշոտ Ղազարյանի, Արսեն Սաֆարյանի, Դավիթ Ամալյանի եւ Րաֆֆի Ալթունյանի “Երեւան”-ի պրեմիերան` շուտով