Իզխար Սամեխ
Իզխար Սամեխ (եբրայերեն՝ ס. יזהר, սեպտեմբերի 27, 1916[1][2][3][…], Ռեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[1] - օգոստոսի 21, 2006[4][2][3][…], Gedera, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելցի գրող, պատգամավոր, գրականության ոլորտում Իսրայելի մրցանակի դափնեկիր։ Գրել է եբրայերենով։
Իզխար Սամեխ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[1] |
Մահացել է | օգոստոսի 21, 2006[4][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Gedera, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
Երկեր | The Discovery of Eliyahu?, Khirbet Khizeh?, Days of Ziklag?, Malkomyah yefehfiyah? և Q6551666? |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ և գիտնական |
Աշխատատու | Թել Ավիվի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան |
Ամուսին | Noemi Smilansky? |
Ծնողներ | հայր՝ Ze'ev Smilanski? |
Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | ՌԱՖԻ, ՄԱՊԱՅ և Ազգային ցանկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ze'ev Smilansky? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է գրական ընտանիքում. հայրը գրող Զեև Սմիլյանսին է, հորեղբայրը` եբրայական գրականության դասական Մոշե Սմիլյանսկին։
Իզխարի առաջին՝ «Եփրեմը վերադառնում է Ասֆեստ» գիրքը, լույս է տեսել 1938 թվականին։ Ուշ 1930-ականներին, ինչպես նաև ուշ 1950-ականներին, Իզխարը հրապարակել է մի քանի տասնյակ վեպեր և պատմվածքների հավաքածուներ, գրքեր երեխաների համար և հուշագրություններ։
1950-ականների վերջին լույս է տեսել նրա «Ցակլեգի օրագիրը» էպոպեան, որը պատմում է Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Նեգևում գտնվող մի խումբ զինվորների ճանապարհորդության մասին։ Այս գրքի համար ընդամենը 43 տարեկան հասակում նա ստացել է «Իսրայել մրցանակ»։ Նրա ուսանողների թվում է «Մերեց» կուսակցության նախկին առաջնորդ Շուլամիթ Ալոնին։
Իզխար Սամեխը վեց կադենցիաների ընթացքում ընտրվել է Քնեսեթի անդամ «Մապայ» և «ՌԱՖԻ» կուսակցություններից՝ ակտիվորեն պաշտպանելով բնապահպանական օրենսդրության խթանումը։
Հարվարդի համալսարանի փիլիսոփայության դոկտոր է։
Գրողի ոճը տարբերվում է երկար ձևակերպումներով, իսկ ստեղծագործությունների հարուստ լեզուն աչքի է ընկնում բարձր գրական ոճի ու փողոցային լեզվի ինքնատիպ սինթեզով։ Նա համարվում է եբրայական արձակի ստեղծողներից մեկը։ Նա նաև համարվում է իսրայելական բանակում «զենքը մաքրելու» ավանդույթի ստեղծողը։
Կինը` Նաոմի Սմիլյանսկին է։ Նրանք ունեն երկու որդի՝ Զեևը և Իսրայելը։
Մրցանակներ
խմբագրել- 1959 թվական` Իսրայելի մրցանակ
- 1959 թվական` Brenner Prize
- 1960 թվական` Lamdan Prize
- 1991 թվական` Բյալիկի անվան գրական մրցանակ
- 2002 թվական` EMET Prize
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ יזהר סמילנסקי — Knesset.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.haaretz.com/hasen/spages/753079.html
Արտաքին հղումներ
խմբագրել- «Изхар Смиланский» (ռուսերեն). Кнессет. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզխար Սամեխ» հոդվածին։ |