Իզաբել Բայրաքդարյան
Իզաբել Բայրաքդարյան (Իզապէլ Պայրագտարեան, 1974[1][2][3][…], Զահլե, Լիբանան[4]), կանադահայ օպերային երգչուհի (սոպրանո)։ Առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։
Իզաբել Բայրաքդարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1974[1][2][3][…] Զահլե, Լիբանան[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի (սոպրանո) |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | CBC Records Nonesuch Records Sony Classical Records |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան, Թագավորական երաժշտական ակադեմիա և Senator O'Connor College School? |
Ամուսին | Սերուժ Քրաջյան |
Պարգևներ | |
Կայք | bayrakdarian.com |
![]() |
2002 թվականին ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։
Կենսագրություն Խմբագրել
Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում։ Հանդես է եկել Լիբանանի հայկական եկեղեցական համույթում, այնուհետև տեղափոխվել է Կանադա, շարունակել է երգել Տորոնտոյի հայկական եկեղեցական համույթում։ 1997 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը։ Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ բարձրագույն պարգևների և մրցանակների՝ Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ոսկե մեդալի և այլն։
Բայրաքդարյաի ձայնասկավառակը Կանադայում ճանաչվել է լավագույնը։ Հանդիսանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, համագործակցում է աշխարհի լավագույն ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ Ելույթներով հանդես է եկել Պլասիդո Դոմինգոյի, Յո-Յո Մայի, Փինչաս Զուկերմանի հետ։
2002 թվականին ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։ Նրա ձայնը հնչում է նաև «Մատանիների տիրակալը» ֆիլմում։
Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[5]։
Մրցանակներ Խմբագրել
- 2009 թ. առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն վոկալ կատարման համար։
- Կանադայի արվեստի խորհրդի մրցանակ
- «Մետրոպոլիտեն» օպերայի ազգային խորհրդի մրցանակ, 1997
- Պլասիդո Դոմինգոյի մրցույթի 1-ին մրցանակ
- Ելիզավետա թագուհու կողմից՝ ոսկե մեդալ, 2000
- Juno-ի 4 մրցանակ
Ընտանիք Խմբագրել
2004 թվականին ամուսնացել է դաշնակահար Սերուժ Կրաջիանի հետ։ Ունեն երկու երեխա՝ որդին՝ Արի և դուստրը՝ Լեան։
Ֆիլմեր Խմբագրել
- Օպերային գիշեր Քյոլնում (2005)
- Հենդել. Քսերքսես (2005)
- «Երկար ճանապարհ դեպի տուն» (2005)
- Մոցարտ. Դոն Ժուան, ուղիղ հեռարձակում Զալցբուրգից (2006)
- Great Performances at the Met: Կախարդական սրինգ (2007)
- Օպերա աստղերի տակ (2007)