Իդա Ֆինկ (լեհ.՝ Ida Fink, եբրայերեն՝ אידה פינק‎, նոյեմբերի 1, 1921(1921-11-01)[1][2], Զբարաժ, Ուկրաինա - սեպտեմբերի 27, 2011(2011-09-27)[3][1][2], Թել Ավիվ, Իսրայել), լեհ-իսրայելցի գրող, որի ստեղծագործության բավական մեծ մասը զբաղեցրել է Հոլոքոսթի թեման։

Իդա Ֆինկ
լեհ.՝ Ida Fink
եբրայերեն՝ אידה פינק
Ծննդյան անունլեհ.՝ Ida Fink
Ծնվել էնոյեմբերի 1, 1921(1921-11-01)[1][2]
ԾննդավայրԶբարաժ, Ուկրաինա
Վախճանվել էսեպտեմբերի 27, 2011(2011-09-27)[3][1][2] (89 տարեկան)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
Մասնագիտությունգրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Իսրայել և  Լեհաստան
ԿրթությունԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա
Ժանրերվեպ և պատմվածք
Պարգևներ
 Ida Fink Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իդա Ֆինկը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 1-ին Զբարաժում։ Նրա հայրը եղել է բժիշկ, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Սովորել է Լվովի կոնսերվատորիայում։ 1941 թվականին արտաքսվել է Զբարաժի գետտո, որտեղից հաջորդ տարի փախել է։ 1957 թվականին տեղափոխվել է Իսրայել և բնակություն հաստատել Հոլոնում, որտեղ աշխատել է երաժշտական գրականության բաժնի գրադարանավար։ Գրական գործունեությունը սկսել է 1971 թվականին։

Իդա Ֆինկը մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Թել Ավիվում՝ 89 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է Ռամատ Ավիվում։

Ստեղծագործություն խմբագրել

Ֆինկը իր ստեղծագործությունները սկսել է հրապարակել 1971 թվականից։ Հրապարակել է պատմվածքների հինգ հավաքածու և մեկ վեպ։ Իդայի մի շարք գրքեր թարգմանվել են եվրոպական լեզուներով։

Գրքեր խմբագրել

  • Wiosna 1941 (2009)
  • Odpływający ogród (2003)
  • Ślady (1996, թարգմանվել է անգլերենով՝ «Traces»[4])
  • Podróż (1990, թարգմանվել է անգլերենով՝ «The Journey»)
  • Skrawek czasu (1987, թարգմանվել է անգլերենով՝ «A Scrap of Time»[5])

Ռուսերենով խմբագրել

  • Уплывающий сад. М.: Текст, 2019. — 302. с.

Ճանաչում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 e-teatr.pl (польск.) — 2004.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20111002081319/http://www.culture.pl:80/web/english/literature-full-page/-/eo_event_asset_publisher/iCU6/content/farewell-ida-fink
  4. Ida Fink (1997). Traces. Metropolitan Books, Henry Holt. էջեր 001–210. ISBN 0-8050-4557-0.
  5. The University of Chicago Press (1995). «A scrap of time and other stories». BiblioVault. ISBN 0810112590.
  6. «Israel Prize Official Site (in Hebrew) - Judges' Rationale for Grant to Recipient». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  7. Tahel Frosh. (2008-02-26). «Israel Prize for Literature awarded to Ida Fink, Tuvya Ruebner and Nili Mirsky» (անգլերեն). Haaretz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Ֆինկ» հոդվածին։