Հոլոն (Եբրայերեն` חוֹלוֹן , արաբերեն `حولون Õūlūn), քաղաքը գտնվում է Թել Ավիվի հարավային ափամերձ հատվածում, Իսրայել:

Բնակավայր
Հոլոն
եբրայերեն՝ חולון
Դրոշ Զինանշան
Flag of Holon Version1.svg Coat of arms of Holon.svg

STRUMA memorial in Holon.jpg
Կոորդինատներ: 32°1′0″ հս․ լ. 34°46′0″ ավ. ե. / 32.01667° հս․. լ. 34.76667° ավ. ե. / 32.01667; 34.76667
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1940 թ.
Առաջին հիշատակում1937
Մակերես20 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն188 834 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային ինդեքսներ33000
Պաշտոնական կայքholon.muni.il
##Հոլոն (Իսրայել)
Red pog.png
PikiWiki Israel 6312 Children Park in Holon.JPG
Location of Holon in the Tel Aviv District

Հոլոնը Գուշ Դանի քաղաքային շրջանի մի մասն է: 2016 թվականին այնտեղ բնակվել է 190.838 մարդ: Հոլոնն Իսրայելում համարվում է երկրորդ խոշորագույն արդյունաբերական շրջանը Հայֆայից հետո:

ԷթմոլոգիաԽմբագրել

Քաղաքի անունը կապված է երբայերեն «հոլոն» բառի հետ, որը նշանակում է «փոքրիկ ավազ»: Քաղաքի անունը հիշատակված է նաև Աստվածաշնչում « Եվ Հոլոնն իր արվարձաններով և Դեբիրն իր արվարձաններով» (Book of Joshua, 21:15)[1]։

ՊատմությունԽմբագրել

 
Հոլոն, 1945

Հոլոնը հիմնվել է 1935թվականին Թել Ավիվից վեց կիլոմետրերի վրա (3.7 miles)[2]։ Հրեական ներգաղթյալների, հոլանդացիների և լեհերի կողմից այնտեղ հիմնադրվել են Łódzia տեքստիլ գործարանը, ինչպես նաև շատ այլ ձեռնարկություններ:[2]: 1948 Արաբ-իսրայելյան պատերազմի առաջին ամիսներին Հոլոնն առաջին գծում էր: Շարունակական կրակոցներ էին լսվում Թել Ա-Ռիշ գյուղի մոտ, քաղաքի հյուսիս-արևմտյան մասում- Արաբի արվարձան Ջեֆֆա և բախումներ են տեղի ունենում նաև Յուազար քաղաքի ուղղությամբ դեպի արևելք: Հոլոնի վրա հարձակումը ավարտվեց հաղթանակով, Թել Ա-Ռիշի վրա տեղակայված Հագանահ զինվորական ստորաբաժանումները ջախջախվեցին:

Տեղական իշխանությունԽմբագրել

ՔաղաքապետերԽմբագրել

ՄշակույթԽմբագրել

 
Յանսուլ, Մանկական թանգարանի խորհրդանիշը

Հոլոնն անցկացնում է մի շարք գարնանային միջոցառումներ, այդ թվում` Պահքի ժամանակ (Yemay Zemer) «Երգի Օրեր» փառատոնը և կանանց մարտյան տոները Հոլոնիայի թատրոնում և այլ սրահներում: Հոլոնում են անցկացվում նաև Գեղարվեստական ​​մարմնամարզության գրան պրի մրցաշարերը[5]։

Իսրայելացի ջութակահար Pinchas Zukerman-ը երիտասարդ ջութակահարների համար քաղաքում անցկացնում է ամառային երաժշտական ​​ճամբար.[6]

1993 թ. Քաղաքապետ Մոթի Սասսոնի ընտրությունից ի վեր, բազմաթիվ մշակութային ծրագրեր են իրականավվել: Համարվելով որպես «մանկական քաղաք», Հոլոնը գտնվում է Հոլոնի միջոցառումներն անցկացվում են մանկական թանգարանի և «Mediatheque» երիտասարդական թատրոնի շենքերում[7]։ Հոլոնն ամեն տարի անցկացնում է փողոցային կառնավալ` Purim հրեական տոնին, և Adloyada տոնին: Այդ տոներին ամենից ակտիվ պատրաստվում են երեխաները: Հազարավոր երեխաներ՝ հագնված բեմական հագուստներով, փողոցները փակում են գունագեղ փչովի պաստառներով[8]։ 2010-ին Հոլոնի Տեխնոլոգիական ինստիտուտի Դիզայնի ֆակուլտետի ուսանողների ջանքերով բացվեց Հոլոնի դիզայնի թանգարանը, որն իր տեսակով Իսրայելի առաջին թանգարանն է: 2013 թ. Հոկտեմբերին Հոլոնը հյուրընկալեց խոշոր միջազգային դիզայներների, ովքեր մասնակցեցին հոլոնյան նորաձևության շաբաթին (հայտնի է որպես HoF13), նրանց թվում էին «Milliner» Ստեֆին Ջոնսը եւ «Բիո Կուտյուր» (BioCouture) հիմնադիր Սյուզան Լեյը[9]։ Հոլոնի կինոթատրոնում անցկացվում է Նոր ԶԼՄ-ների արվեստի փառատոներիշարքը, որը համարվում է միակ թվային և մեդիա արվեստի փառատոնը Իսրայելում, 'Print Screen Festival'[10]։ Փառատոնը հիմնադրվել է 2010 թվականին:

Քաղաքի զինանշանԽմբագրել

Քաղաքի զինանշանը պատրաստված է վահանի ձևով, որի տակ ծածանվում է եբրայերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով քաղաքի անունը գրված ժապավենը: Վահանը  կապույտ է, սպիտակ ֆոնի վրա: Պատկերված է քաղաքի մի փոքրիկ հատված, ավազե բլրի լանջին ծառ է (սիկոմորա), հեռվում տներ են: Իսկ ցուցատախտակին գրված է՝ «Անկախ ամեն ինչից, և հակառակ ամեն ինչի» (եբրայերեն՝ אף על פי כן ולמרות הכול‎): 

Սամարիտան համայնքԽմբագրել

 
Հոլոնի սամարիտան սինագոգը

1954 թվականին Իսրայելի նախագահ Յիտժակ Բեն-Զվիի օգնությամբ սամարիտանները հաստատեցին Հոլոնի ծայրամասում[11]։

Հոլոնը մեկն է աշխարհի այն երկու քաղաքներից, որոնք սամարիտան համայնք ​​ունեն, իսկ մյուսը` Գարիզիմ լեռան վրա գտնվող Կիրյաթ Լուզայի գյուղն է, որը Հարավ Արևմտյան Նաբլուսից բարձր է :

ԲժշկությունԽմբագրել

«Վոլֆսոն» հիվանդանոցը գտնվում է Հոլոն քաղաքում և սպասարկում է ինչպես քաղաքի, այնպես էլ ամբողջ մարզի բնակիչներին:

ՍպորտԽմբագրել

         

Հապոել Հոլոն (բասկետբոլ) – Պրեմիեր լիգա, 2008-ին երկրի չեմպիոն, 2009-ին նվաճել է պետական Գավաթը
Հապոել Հոլոն Զաֆրիրմ Ֆ. Ս. (ֆուտբոլ) –Ալեֆ Լիգա [3-րդ մակարդակ]:

Տեսարժան վայրերԽմբագրել

   

Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է նշել ջրային զվարճանքի "Յամիտ — 2000" մեծ համալիրը, մանկական թանգարանը, Պերես այգին, Թել Գիբորիմ այգին, Մեդիաթեկ (Mediatheque) մշակույթի կենտրոնը, որն ունի նաև սեփական գրադարանն ու թատրոնը: Հոլոնում է գտնվում նաև Վոլֆսոն հիվանդանոցային մեծ համալիրը:

  • Յամիտ — 2000 - Իսրայելի ամենամեծ ջրային զբոսայգիներից մեկն է: Համալիրում գործում են մի քանի լողավազաններ, ավելի քան 20 ջրային բլուրներ, մարզասրահ և այլն:
  • «Մեդիատեկ» մշակութային կենտրոն, որը գործում է 2004 թվականից: Համալիրում ժամանակակից գրադարանն է, վեց լեզուներով գրականությամբ, «Սինեմատեկ» կինոթատրոնի շենքը:
  • Թել-Գիբորիմ այգի - երիտասարդական մեծ այգի, որն ունի նաև «Ֆիլբոքս» անվանումը, տեղակայված է Թել Գիբորիմի լեռների վրա,

բազմաթիվ մարգագետիններ հանգստի համար, ամֆիթատրոն, հարթակ՝ անվաչմուշկներով սահողների համար, կածաններ հետիոտների և հեծանվային զբոսանքի համար:

  • Պերես զբոսայգի: Այգում կա ջրվեժի նմանվող շատ գեղեցիկ շատրվան:
  • Իսրայելյան մանկական թանգարան, որը տեղակայված է Պերես զբոսայգում: Թանգարանի բացումը կատարվել է 2001 թվականին և այդ ժամանակից ի վեր այցելուների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Այս թանգարանը նախատեսված է 4 - 12 տարեկան երեխաների համար[12]. Էքսկուրսիայի տևողությունը գերազանցոմ է 2 ժամը: Սա միակ մանկական ինտերակտիվ թանգարանն է Իսրայելում[13]: Թանգարանն առաջարկում է իր այցելուներին՝ ճանաչել շրջապատող աշխարհն իրենց հետ միասին [14]:
  • Դիզայնի թանգարան 2010 թվականի մարտին Ռոնա Արադայի նախագծով Հոլոնում բացվեց այս թանգարանը[15]:Թանգարանը նախատեսված է արվեստի բոլոր ճյուղերի և դիզայներական ուղղությունների համար: Տարածքը կազմում է 3700 մ²[16]: Թանգարանը համարվում է իր տեսակի մեջ առաջինը երկրում:

Քույր քաղաքներԽմբագրել

 
Քույր քաղաքներ

Հոլոնի քույր քաղաքներն են՝

Բարեկամական Համագործակցություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Story of Holon:Making Sand Dunes Sophisticated»։ Isrealli.org։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2011-ին։ Վերցված է հունվարի 20, 2011 
  2. 2,0 2,1 Իսրայելի իշխանության տակ, Զեև Վիլնայ, Համկոր Պրեսս, Երուսաղեմ, 1972, p.239
  3. 3,0 3,1 «Haim Kugel»։ Holon City։ Վերցված է հունիսի 8, 2015 
  4. «Pinhas Eylon»։ Holon City։ Վերցված է հունիսի 8, 2015 
  5. «Festivals»։ Holon Municipality։ Վերցված է մայիսի 8, 2013 
  6. «Israeli cultural scene explodes with dynamic music, fiction, art»։ Jweekly։ հունիսի 5, 1998։ Վերցված է ապրիլի 25, 2014 
  7. «Post-championship Holon dreams of prosperity, tourism – Haaretz – Israel News»։ Haaretz։ Վերցված է մայիսի 5, 2009 
  8. Purim parade in Holon, Jerusalem Post
  9. Handwerker Haim (սեպտեմբերի 10, 2013)։ «Holon Fashion Week attracts big industry names»։ Haaretz։ Վերցված է ապրիլի 25, 2014 
  10. Print Screen Festival, official homepage
  11. «Samaritans»։ Jewishmag.com։ Վերցված է մայիսի 5, 2009 
  12. Израильский детский музей в Холоне
  13. Детский музей в Холоне
  14. Израильский Детский Музей в Холоне
  15. Рон Арад спроектировал Музей дизайна в Холоне
  16. Музей дизайна в Холоне
  17. «Sister Cities International (SCI)»։ Sister-cities.org։ Վերցված է ապրիլի 21, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիճամփորդն ունի Holonին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։