Իդա Էմիլիա Ալբերգ (ֆիններեն՝ Ida Emilia Aalberg, դեկտեմբերի 4, 1857(1857-12-04)[1], Leppäkoski, Janakkala - հունվարի 17, 1915(1915-01-17)[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ֆինլանդացի դերասանուհի։

Իդա Ալբերգ
ֆիններեն՝ Ida Emilia Aalberg
Ծնվել էդեկտեմբերի 4, 1857(1857-12-04)[1]
ԾննդավայրLeppäkoski, Janakkala
Մահացել էհունվարի 17, 1915(1915-01-17)[1] (57 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և թատերական ռեժիսոր
ՔաղաքացիությունՖինլանդիայի մեծ իշխանություն
 Ida Aalberg Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ուղեպահակ վարպետի աղքատ ընտանիքում։ Մեկ տարի սովորել է աղջիկների դպրոցում, ինչպես նաև անցակցրել է մասնավոր դասեր։ 17 տարեկանում գնում է Հելսինկի, որտեղ հանդիպում է ռեժիսոր Կարլ Բերգոնի հետ, ով աղջկա մեջ տեսնում է ապագա դերասանուհու ներուժը և ֆիննական թատրոնում վերցնում աշխատանքի։ Հասարակության մեջ նրա նկատմամբ հետաքրքրությունն առաջանում է Բորիսկոյի «Գյուղական սրիկա» (1877) պիեսում հաջող հանդես գալուց հետո։ 1877 և 1880 թվականներին հայտնի գերմանացի դերասանուհի Մարիա Նեման Զեբահի մոտ սովորում է դերասանական հմտություններ։ Ալբերգը միջազգային ճանաչում ունեցավ 1880 թվականի ամռանը՝ Մյունխենում, Վիեննայում և Բուդապեշտում կայանալիք հյուրախաղերի ժամանակ։ Այդ նույն տարում ֆիննական թատրոնում ունեցավ մեծ հաջողություններ՝ խաղալով Նորայի դերը՝ Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տուն» պիեսում, որն էլ դարձավ լավագույններից մեկն իր կարիերայում։ Այդ ժամանակից ի վեր դերասանուհին աստիճանաբար ամրապնդում է իր՝ ազգային ժառանգություն կարգավիճակը։

1883 թվականին Ալբերգը դուրս եկավ ֆիննական թատրոնից։ Որին հետևեց 1883-1884 թվականների երկար շրջագայությունը Փարիզում, այնուհետև ստացավ բազմաթիվ առաջարկներ արտասահմանից, ինչի շնորհիվ 1885-1887 թվականներին, մասնավորապես, հանդես եկավ արտասահմանում։ 1885 թվականին Ստոկհոլմի թագավորական թատրոնում խաղում է Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսից՝ Օֆելիայի դերը։ Նույն թվականին աշխատել է Կոպենհագենի «Խաղատուն» թատրոնում, իսկ 1886 թվականին՝ «Դագմար» թատրոնում։ 1887 թվականին դերասանուհին ամուսնացել է փաստաբան և քաղաքական գործիչ Լաուրի Կիվեկասի հետ, ում մահից հետո, 1893 թվականին, ստեղծել է սեփական թատերախումբը։

 
Ֆինլանդիայի փոստային նամականիշը, դուրս է եկել 1957 թվականին, Իդա Ալբերգի 100-ամյակին

1894 թվականին Իդա Ալբերգն ամուսնացել է մոլի թատերասեր, պետական գործող խորհրդական՝ բարոն Ալեքսանդր Իկսկուլ ֆոն Գիլդենբանդտի հետ և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։ Այնտեղ դերասանուհին կերտել է մի շարք դերեր, առանձնահատուկ հաջողություններով հանդես է եկել «Կամելիազարդ տիկինը», «Լեդի Մակբեթ», «Տուն», «Թեոդոր» բեմականացումներում և ակտիվորեն շրջագայել Ռուսաստանում, Գերմանիաում և Սկանդինավիայում։ 1906 թվականին, Կարլ Բերգբոմի մահից հետո, ստանձնել է Ֆինլանդիայի ազգային թատրոնի ղեկավարությունը։ 1915 թվականի հունվարին դերասանուհին հանկարծակի հիվանդացել է և մահացել Պետրոգրադում։ Թաղված է Հելսինկիում։

Ֆինն հայտնի դերասանուհու արվեստն առանձնանում էր իր դրամատիկ մեծ ուժով։ Նա կերտել է սիրող և տառապող կանանց կերպարներ, որոնք տարբերվում են խոր զգայունությամբ, ամբողջականությամբ և կրքոտությամբ։ Դերասանուհու կերտած դերերում համակցվում էին նուրբ հոգեբանությունն ու հղկված, մանրամասն մշակված կերպարները։

1972 թվականին Ֆինլանդիայի ազգային թատրոնի շենքի հարևանությամբ կանգնեցվել է Իդա Ալբերգի հուշարձանը, իսկ Հելսինկիի փողոցներից մեկն անվանվել է ի պատիվ նրա։ Ինչպես նաև նրա անունն է կրում Յանակալայի հրապարակներից մեկը։ Բացի այդ, հայրենի քաղաքում բացվել է Ալբերգի թանգարանը։ Իդա Ալբերգի հիմնադրամը երկու տարին մեկ Ֆինլանդիայում շնորհում է ամենամեծ թատերական մրցանակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն խմբագրել

  • Театральная энциклопедия: В пяти томах. — Т. 1. — М.: Советская энциклопедия, 1961.
  • Ханна Суутела. Ида Аалберг (1857—1915) // Сто замечательных финнов = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 26 հունվարի 2009)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Ալբերգ» հոդվածին։